Պուտինի տագնապահարույց խաղը Կովկասում. L’OBS, Ֆրանսիա

Լեռնային Ղարաբաղի շուրջ վերջին իրադարձությունները նորից բուռն քննարկման առիթ դարձան միջազգային լրատվամիջոցներում: Հայաստանը և Ադրբեջանը հրադադար էին կնքել ավելի քան 20 տարի առաջ: Այդ տարիների ընթացքում հակամարտության լուծմանն ուղղված դիվանագիտական բանակցություններ են ընթացել տարբեր ձևաչափերով, սակայն շոշափելի արդյունք չի գրանցվել: Մինսկի խմբի միջնորդական առաքելության մեջ գրեթե առաջընթաց չկա: Ինչպես երևում է՝ փոխզիջումն անհնարին է մի շարք օբյեկտիվ պատճառներով. դրանցից մեկը հակամարտության կողմերի փոխադարձ ատելությունն է, որ ձգվում է արդեն մի ամբողջ դար և վերջին 25 տարում սրվել է: Կան նաև այլ պատճառներ, որոնք դժվար է օբյեկտիվ համարել, սակայն դրանք ավելի բարդ են: Դրանց շարքին է պատկանում Ռուսաստանը: Նա հակամարտության լուծման ուղիներ փնտրող գլխավոր տարածաշրջանային ուժն է: Նրա տրամադրության տակ էական ռեսուրսներ կան, որոնք կարող էին խաղաղ կարգավորման նպատակին ծառայել, այնուամենայնիվ Մոսկվան բոլորովին էլ շահագրգռված չէ հակամարտության խաղաղ կարգավորման հարցում: Ամեն դեպքում նա չի ձգտում դրան ներկա իրավիճակում և ամենայն հավանականությամբ կփոխի իր կարծիքը միայն հստակ ձևավորված պայմաններում, ինչը հղի է բավականին սարսափելի հետևանքներով: Վերջին երկու տասնամյակում ղարաբաղյան հակամարտության լուծման միանգամից երկու բաենպաստ հնարավորություններ ստեղծվեցին: Առաջինին վերջ տվեց «պալատական հեղաշրջումը» Հայաստանում 1998թ., որից հետո նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանին փոխարինեց ղարաբաղյան պատերազմի գլխավոր մասնակիցներից մեկը՝ Ռուսաստանի հովանավորյալ Ռոբերտ Քոչարյանը. ներկա նախագահ Սերժ Սարգսյանը համարվում է նրա ժառանգորդը: Հակամարտության լուծման երկրորդ հնարավորությունը ստեղծվեց 1999թ., սակայն այն ավարտվեց Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած արյունալի սպանդով. ԱԺ նախագահ Կարեն Դեմիրճյանը և վարչապետ Վազգեն Սարգսյանը, ինչպես նաև մի շարք այլ պաշտոնյաներ սպանվեցին լրագրող Նաիրի Հունանյանի ձեռքով: Քաղաքական շատ վերլուծաբաններ համարում են, որ այդ սպանդի հետևում կարող էին թաքնված լինել Ռուսաստանի՝ խաղաղ բանակցությունները խափանելու ձգտումները: Այդ ժամանակ սպասվում էր, որ Ադրբեջանը և Հայաստանը Ստամբուլում կայանալիք գագաթնաժողովում ԱՄՆ-ի միջնորդությամբ կստորագրեն խաղաղության առաջին պայմանագիրը, սակայն Հայաստանի խորհրդարանում տեղի ունեցած ահաբեկչությունը թաղեց խաղաղ գործընթացը: Այսպիսով, երկու հնարավորությունները բաց թողնվեցին գործողությունների արդյունքում, որոնց հետևում հստակ կանգնած է Ռուսաստանը: Պետք է նաև ավելացնել, որ ի տարբերություն 1990-ականների՝ Մոսկվայի ռազմական ներկայությունը տարածաշրջանում այժմ ավելի է ամրապնդվել. Ռուսաստանը ռազմական բազա ունի Գյումրիում, որը համարվում է հակաՆԱՏՕ-ական գլխավոր օբյեկտներից մեկը տարածաշրջանում: Ռուսաստանի որոշմամբ են նշանակվում Հայաստանի կառավարության ամենաազդեցիկ քաղաքական գործիչները, ինչպես նաև կառավարում է երկրի զգալի մասը և նրա բանակը: Բանն այն է, որ Պուտինի համար կարևոր է ռազմական ներկայություն ապահովել Հարավային Կովկասում, և Հայաստանում ռազմաբազայի առկայությունը ավելի է կարևորվում Վրաստանից Միխեիլ Սաակաշվիլիի իշխանության օրոք ռուսական ռազմաբազայի դուրսբերման լույսի ներքո: Դա ենթադրում է Հայաստանի կառավարության վրա կոշտ վերահսկողություն, որպեսզի թույլ չտրվի այն ամենի կրկնությունը, ինչ եղավ Վրաստանում: Ռուսաստանին այժմ ձեռնտու չէ հակամարտության լուծումը, ինչը այս կամ այն չափով կնվազեցներ Հայաստանի և Ադրբեջանի կախումն իրենից: Ներկա պահին Հայաստանի քաղաքական էլիտան և բանակը Ռուսաստանի վերահսկողության տակ է, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն իր հերթին բավական վճռական չէ, նա մոլորվածի տպավորություն է թողնում: Պետք նկատել նաև, որ երկու երկրներում էլ բռնապետական ռեժիմ է հաստատված, հատկապես՝ Ադրբեջանում: Երկու երկրների ղեկավարներն էլ հասկանում են, որ վաղ թե ուշ «ցմահ նախագահական» համակարգը կփլվի հակամարտության հետ մեկտեղ, և գերադասում են կառչած մնալ իշխանությանը և Ռուսաստանին: Իսկ Արևմուտքն իր հերթին չի հասկանում, որ հակամարտության լուծման միակ երաշխիքը այդ երկրներում ժողովրդավարության հաստատումն է, և երկրներից մեկին կամ մյուսին սատարելն այս իրավիճակում անիմաստ է: Հնարավոր է, որ Արևմուտքը տարբերակված մոտեցում ունի Հայաստանի և Ադրբեջանի նկատմամբ, սակայն հարց է ծագում՝ պատրա՞ստ է նա ամբողջովին զիջելու Հարավային Կովկասը ռուսներին:

դիտվել է 54 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am