Թուրքիան կգնա հենց նույն Եվրոպայի դեմ. Ֆրանսիացի գործիչ

Այն 6 մլրդ եվրոյով, որ ԵՄ-ն տալու է Թուրքիային, Թուրքիան կգնա հենց նույն Եվրոպայի դեմ: Այս մասին France TV-ի եթերում հայտարարել է Debout la France կուսակցության նախագահ Նիկոլա Դյուպոն-Էնյանը: Եվրամիության առաջնորդները խոսում են տնտեսելու մասին, բայց համաձայն են 6 մլրդ եվրո հատկացնել Թուրքիային, չնայած, ըստ նրա, այդ երկիրը խախտում է համաձայնեցված բոլոր կանոնները: «Կարծում եմ՝ այստեղ երկակի ստանդարտներ են կիրառվում, եւ դա չափազանց անարդար է»,- հայտարարել է Էնյանը: Հաղորդավարի նկատառմանը, որ այդ 6 մլրդ-ը Թուրքիայի իշխանություններին հատկացվում է փախստականների շուրջ համաձայնության շրջանակում, Էնյանը պատասխանել է. «Պարզապես չմոռանանք հավելել. Թուրքիայի այն իշխանություններին, որոնք իրենց տարածքից գրեթե 1 մլն մարդ ուղարկեցին. գիտակցաբար, որպեսզի ապակայունացնեն Եվրոպան: Թուրքիայի իշխանություններին, որոնք պատերազմում են քրդերի՝ ԻՊ-ի դեմ պայքարող մեր դաշնակիցների դեմ»: «Թուրքիան աննախադեպ շանտաժի է գնում: Եվ դրան համաձայնեց տիկին Մերկելը, որը բանակցություններ վարեց առանց Օլանդի: Եվ այդ փողերը նաեւ մենք ենք վճարելու: Մենք վիզա ունենք ռուսների համար, իսկ այստեղ 80 մլն թուրքեր իրավունք կստանան առանց վիզայի մուտք գործել Շենգենյան գոտի: Իսկ Թուրքիան, չմոռանանք, բացեց դռները ջիհադականների համար: Այդ պատճառով ֆրանսիացիներին կոչ եմ անում բողոքարկել Թուրքիայի հետ ԵՄ համաձայնագիրը»,- ամփոփել է ֆրանսիացի գործիչը:

դիտվել է 11 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am