Հայկական որ լրատվականներն են կարդում ադրբեջանցիները

Ապրիլ ամսին հայկական օնլայն լրատվամիջոցների այցելությունների թիվը շեշտակի աճել է։ SimilarWeb ռեսուրսի համաձայն՝ ապրիլին հայկական լրատվական կայքերի այցելությունները կրկնակի անգամ գերազանցել են մարտյան ցուցանիշը։ Բնականաբար, դա բացատրվում է ապրիլի առաջին օրերին ղարաբաղաադրբեջանական շփման գծում տեղի ունեցած ռազմական գործողություններով։ Այդ օրերին բոլորի ուշադրությունը գամված էր լրատվականներին, ՊՆ և ՊԲ կայքերին և ՊՆ խոսնակի ֆեյսբուքյան էջին։ Օրական կտրվածքով տվյալներ չկան, սակայն կարելի է ենթադրել, որ այցելությունների մեծ մասը արձանագրվել է ապրիլի առաջին շաբաթվա ընթացքում։ Իհարկե, մեր լրատվականների հրապարակումների նկատմամբ ուշադրությունը մեծ է եղել նաև մեր հարևանների կողմից։ Տվյալները ցույց են, որ հայկական կայքերի այցելությունները Ադրբեջանցից աճել են։ Իսկ ո՞ր հայկական կայքերն են ավելի շատ նախընտրում ադրբեջանցիները։ Մենք առանձնացրել ենք այն հայկական կայքերը, որոնց այցելությունների ընդհանուր թվի մեջ Ադրբեջանը ունի տոկոսային առումով մեծ տեսակարար կշիռ և մտնում է հնգյակի մեջ (ըստ այցելության աղբյուր-երկրների)։ 1. Voskanapat.info՝ 14.09% 2. Panarmenian.net 8.65% 3. Armenpress.am՝ 5.07% 4. Razm.info՝ 3.83% 5. Panorama.am՝ 3.25% 7. Lragir.am` 2.87% 8. News.am՝ 2.54% 9. Azatutyun.am՝ 1.85% 10. Times.am 0.75% Սա, ինչպես նշեցինք, տոկոսային պատկերն է։ Ըստ այցելությունների բացարձակ թվի՝ News.am-ը կլինի առաջին տեղում։ Ապրիլին այն ունեցել է 18.3 մլն այցելություն,  ինչը նշանակում է, որ Ադրբեջանից եղել է ավելի քան 465 հազար այցելություն (դրա 2.54%-ը)։ Բացի լրատվական կայքերից՝ աճել է հետաքրքրությունը նաև ՊՆ և ՊԲ կայքերի նկատմամբ (համապատասխանաբար, 2.18% և 2.26% այցելություններ Ադրբեջանից)։ Այստեղ պետք է նկատի ունենալ, որ բացի բուն Ադրբեջանից՝ հայկական լրատվականներին հետևում են նաև այլ երկրներում, առաջին հերթին՝ Ռուսաստանում ապրող ադրբջեջանցիները։ Սակայն ճշգրիտ գնահատականներ հնչեցնելն այստեղ գրեթե անհնար է։ Ինչ վերաբերում է ադրբեջանական կայքերի նկատմամբ մեր հետաքրքրությանը, ապա ամենապոպուլյարը haqqin.az-ն է։ Այս կայքն ապրիլին ունեցել է 3 մնլ 450 հազար այցելություն (մարտին՝ 1.9 մլն), որի 11.09%-ը եղել է Հայաստանից։

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am