Մանրամասներ Լվովում տեղի ունեցած ծեծկռտուքից

Ուկրաինայի Լվով քաղաքում մայիսի 12-ին մեկնարկած Եվրոպայի Քունգ Ֆուի առաջնությունն այսօր հանգիստ է ընթանում: Երեկ տեղի ունեցած աղմկահարույց դեպքից հետո Ադրբեջանի հավաքականը որակազրկվել է և այլևս չի մասնակցում Եվրոպայի առաջնությանը: Ազերիներն այսօր ընդհանրապես չեն երևացել մրցումների վայրում: Հայաստանի Քունգ Ֆուի ֆեդերացիայի նախագահ Սարգիս Հարությունյանը 168.am-ի հետ զրույցում տեղեկացրեց, որ պատրաստվում են բողոք ներկայացնել Չինաստանում գտնվող Քունգ Ֆուի միջազգային ֆեդերացիա` ընդդեմ Ադրբեջանի: Նա նշեց, որ Եվրոպական ֆեդերացիայից ադրբեջանցիներին արդեն հեռացրել են և նրանք վերականգնվելու հնարավորություն չունեն. «Առավելագույնը կարող են ուրիշ ֆեդերացիա բացել ու այլ անվան տակ հանդես գալ, բայց այս կազմով չեն կարող վերականգվել, բոլորին ճանաչում են»: 2_640x420 Ս.Հարությունյանը պատմեց, որ նախկինում տարբեր մրցումներում հայերն ու ադրբեջանցիները շատ են հանդիպել, նաև Պեկինում են միմյանց հետ մրցել աշխարհի առաջնությունում, և հայերը միշտ հաղթել են, իսկ ադրբեջանցիները «պոչները քաշած», սուսուփուս հեռացել են: Սակայն երեկվա վայրագ հարձակումը և կռիվ հրահրելը, ըստ մարզչի, որոշ առումով սպասելի էր. «Այս անգամ հենց սկզբից ադրբեջանցիների շրջանում լարվածություն էի նկատել, կոնտակտի էին գալիս լարված վիճակով: Առաջին մենամարտում մեր հաղթանակը բողոքարկեցին ու սպառնալիքի լեզվով սկսեցին խոսել մեզ հետ, որ իբր իրենք են հաղթել ու մրցավարները հաղթանակը իրենց են տվել: Ռինգի մոտ իրենք շատ էին մոտ 20-30 հոգի երկրպագուներ ունեին, մի 10 հոգի էլ մարզիկներն էին, և մեր տղաների համեմատ տարիքային առավելություն ունեին, հիմնականում մեծահասակներ էին: Երբ տեսան, որ արդեն երկրորդ մենամարտն են պարտվում, կռիվ սարքեցին: Իրենց հյուպատոսն էլ էր այստեղ, գնում գալիս էր: Մենք հետևում էինք իրենց, ինչ-որ բան սպասում էինք, բայց ոչ այդ ծավալի ու վայրագության, որ փայտերով ու երկաթյա ձողերով հարձակվեն մեր թիմի անդամների վրա»: 3_640x420 Երեկ այս կռվի պատճառով առաջնության դատավորները ստիպված են եղել դադարեցնել մրցումները: Սկզբում ուզեցել են երկու թիմերին էլ որակազրկել, սակայն հարցը քննարկվել է, ուսումնասիրվել է տեսանյութը, և դատավորների կոլեգիան ու միջազգային ֆեդերացիան գտել են, որ ադրբեջանցիներն են խախտել սպորտային էթիկան, ու նրանց են որակազրկել: Ընդ որում` կռվի ժամանակ ամեն ինչ այնքան ակնհայտ է եղել, թե ով է ագրեսոր կողմը, որ բոլոր ներկաները, այդ թվում` թուրքերը, պաշտպանել են հայերին: Հայաստանի թիմում 9 մարզիկներ են, որոնցից 5-ը արցախցի են և հագուստներին գրված է` Արցախ, կամ ԼՂՀ: Աշխատանքային այցով Լվովում գտնվող միջազգային փորձագետ Հովհաննես Իգիթյանը, ով հետևում է մրցումներին և միջադեպի ժամանակ դահլիճում է եղել, մեզ հետ զրույցում կարծիք հայտնեց, որ, հավանաբար, ադրբեջանցիները չեն դիմացել հերթական պարտությանը, իսկ մեր մարզիկների հագուստների գրություններն էլ նրանց վերջնականապես հունից հանել են: Ըստ նրա` նաև կազմակեպիչներն են որոշ առումով թերացել, որ անվտանգությունն ապահովված չէր, ազերիների ներկայությունը ռինգի մոտ շատ ավելի էր, իսկ հայերի կողմից միայն մարզիչն ու բժիշկն են եղել: Ընդ որում, Հ.Իգիթյանի խոսքով, ռինգի մոտ սպորտի հետ կապ չունեցող մարդիկ են եղել, որոնք տեղի շուկայում են աշխատում, կանաչի ծախողներ են. «Նրանք անընդհատ ինչ-որ բան էին փնտրում մեր տղաներին վախեցնելու համար, որովհետև ռինգում չէին կարողանում հաղթել: Նրանց նաև կատաղեցնում էր, որ Ստեփանակերտից շատ կան մեր թիմում»: Հ.Իգիթյանը նշեց, որ այսօր մրցումները նորմալ հունով ընթանում են, մեր մարզիկները բավականին հաջող են հանդես գալիս, և արդեն 2 հոգի հաղթել են Ուկրաինայի ներկայացուցիչներին:  

դիտվել է 47 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am