Միջազգային հանրության «հանցավոր լռությունը»

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացի բանակցային կոմպոնենտը փակուղային իրավիճակում է հայտնվել: Այս իրավիճակի նախանշանները երևում էին դեռևս անցած տարվա օգոստոս ամսից, երբ Ադրբեջանը սկսեց պարբերաբար խախտել հրադադարը ու օգտագործել տարբեր տրամաչափի զինատեսակներ: Ավելին, ժամանակի ընթացքում ադրբեջանական կողմը, տեսնելով, որ միջազգային հանրության կողմից որևէ դժգոհության արտահայտություն չկա իր քայլերի վերաբերյալ, հետզհետե սկսեց մեծ տրամաչափի զինատեսակներ կիրառել: Միջազգային հանրության կողմից Ադրբեջանի քայլերին համապատասխան որակումներ չտալու հիմանական հետևանքը նաև եղավ այն, որ տեղի ունեցավ ապրիլյան «քառօրյա» պատերազմը ու չեն բացառվում նաև հետագա սադրանքները: Բնական հարց է առաջանում, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ պետությունները ինչպե՞ս են պատկերացնում բանակցային գործընթացի շարունակությունը, այն դեպքում, որ խուսափում են հասցեական հայտարարություներ անել, թե ԼՂ հակամարտության որ կողմն է խախտում հրադադարը, դիմում, սադրանքների, ինչն էլ լուրջ արգելք է հանդիսանում բանակցային պրոցեսի շարունակության համար: Ստեղծված իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները հայտարարել են, թե մայիսի 16-ին Վիեննայում կկայանա Սարգսյան-Ալիև հանդիպումը, որին կմասնակցեն նաև ԱՄՆ, Ռուսաստանի և Ֆրանսիայի ներկայացուցիչները: Նրանք նշել են, թե հանդիպման կայացմանը նպաստելու են համանախագահող երկրների արտգործնախարարները՝ նպատակ ունենալով վերահաստատել հրադադարի ռեժիմը և բարենպաստ պայմաններ ստեղծել հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար: Մի բան հաստատ է՝ Վիեննայում նախատեսվելիք հանդիպումը և մյուս դիվանագիտական նախաձեռնությունները որևէ արդյունք չեն տալու, քանի դեռ կոնկրետ մեխամնիզմներ չեն մշակվել հրադադարի պահպանումն ապահովվելու համար: Եթե հրադադարի ռեժիմը չպահպանվի, ապա մոտ ապագայում բանակցային գործընթացի մասին խոսելը կդառնա անիմաստ: Նարեկ Պողոսյան. ֆեյսբուք: 

դիտվել է 29 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am