«Կլասիկ» սրճախմություն

«Իրատես» թերթը գրում է. ««Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի սիրտը տեղն է ընկել, կասկածներն ու վախերը փարատվել են վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ շուրջ 40 րոպե առանձնազրույց ունենալուց հետո: Սա ոչ թե ենթադրություն, այլ Մարուքյանի պնդումն է: Արցախի մասին են խոսել` վստահեցնում է Մարուքյանը, սուրճի սեղանի շուրջը Փաշինյանի հետ քննարկել են Արցախի բանակցային հարցը, ու նրա համար պարզ է դարձել՝ իշխանություններն անկեղծ են բոլորի հետ: «Ո՛չ սեղանի տակ, ո՛չ վրա որեւէ թուղթ չկա, որեւէ մտահոգություն չպետք է ունենանք: Նախկինում էլ չէի հավատում, այժմ առավել քան համոզվեցի, որ իշխանությունները բանակցային թեմայի մասին մեզնից որեւէ բան չեն թաքցնում»,- մանրամասնել է «կլասիկ» քաղաքական գործիչը: Առաջին անգամ չէ, որ ընդդիմության ու իշխանության ներկայացուցիչները հանդիպում են բոլորի աչքից հեռու, փակ դռների հետեւում: Մոտ մեկ տարի առաջ էլ Փաշինյանը «Լուսավոր Հայաստան» խմբակցության հետ էր հանդիպում ունեցել, ինչից հետո ԼՀԿ-ականները, որպես արդարացում, նշում էին, թե Փաշինյանը «սեյֆում» եղած-չեղածի հետեւից էր եկել, որ մնացել էր «Ելք» խմբակցության եղած ժամանակներից: Երբեմնի թիմակիցները փակ դռների հետեւում սրճախմության ժամանակ, բացի բանակցային թեմայից, խոսել են նաեւ երեխաների, ընտանիքների որպիսության մասին ու, ըստ երեւույթին, հիշել գինի խմելու ու ղափամա ուտելու ժամանակները, ինչից հետո, ի դեպ, ձեւավորվեց «Ելք» դաշինքը: Թե ինչ կարող է լինել դառը սուրճ վայելելուց հետո, Փաշինյանին ու Մարուքյանին է հայտնի: Եթե իշխանության պարագայում ինչ-որ առումով հասկանալի է գաղտնի հանդիպումների ձեւաչափը, ապա իրեն «կլասիկ» ընդդիմություն հռչակողը պետք է հասկանա՝ գաղտնիությունը «հաճախորդ» լինելու վկայումն է»:

դիտվել է 646 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am