Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար. Խրամչիխին

Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ պատերազմի համար, news.am-ի փոխացմամբ՝ այս մասին գրում է Քաղաքական եւ ռազմական վերլուծությունների ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը։ «Կարելի է երկար եւ հետաքրքիր քննարկել, թե Մոսկվային ում հետ է շահավետ բարեկամություն անելը՝ Երեւանի՞, թե՞ Բաքվի։ Միգուցե պետք է անտեսել հայ-ադրբեջանական անհաշտելի հակամարտությունը եւ փորձել չեզոքությու՞ն պահպանել։ Սակայն ստացվել է այնպես, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ պաշտպանում է Ռուսաստանին գրեթե բոլոր առանցքային հարցերում։ Ադրբեջանը հետխորհրդային տարածքում ոչ մի ռուսամետ կազմակերպության անդամ չէ եւ չի եղել, իր արտաքին քաղաքականությունը երբեք Մոսկվայի հետ չի համաձայնեցրել՝ առաջին հերթին ուղղորդվելով հարազատ Անկարայի կողմից»,- գրում է վերլուծաբանը։ Օրինակ, 2014թ. մարտին Ղրիմի կարեւորագույն  հարցով Հայաստանը ՄԱԿ ԳԱ-ում պաշտպանեց Ռուսաստանին, իսկ Ադրբեջանը դեմ քվեարկեց։ Այսինքն՝ Երեւանը իրավաբանորեն եւ փաստացի Մոսկվայի դաշնակիցն է, իսկ Բաքուն՝ ոչ։ Թե որքանով է դա Մոսկվայի համար օբյեկտիվորեն լավ կամ վատ, հեղինակը պատրաստ չէ պատասխանել, սակայն փաստն արձանագրում է։ Եվս մեկ փաստ է, որ դաշնակցային պարտավորությունները պետք է կատարել։ Վերջին 8 տարում Աբխազիայի, Հարավային Օսիայի, Ղրիմի, Սիրիայի օրինակներով Ռուսաստանը ցույց է տվել, որ ինքը ուժեղ եւ հուսալի դաշնակից է, այնինչ ՆԱՏՕ-ն նույն օրինակներով ցույց է տվել, որ իր հետ ընկերությունը ինքնասպանության է հավասար։ Ղարաբաղյան հակամարտությանը ՆԱՏՕ-ն ներգրավված չէ, իսկ ահա Ռուսաստանն այստեղ ունեցավ իր առաջին լուրջ «ծրագրային խոտանը»։ «Վերջին տարիներին Ադրբեջանը հսկայական քանակությամբ ժամանակակից ռազմական տեխնիկա է գնել Ռուսաստանից, Թուրքիայից եւ Իսրայելից։ Ընդ որում, ամենից շատ զենք Ադրբեջանը գնել է Ռուսաստանից, ընդ որում զենքը, որը հարձակողական է, ակնհայտորեն նախատեսված չէ Բաքվում շքերթներ կազմակերպելու համար, այլ Ղարաբաղում հայկական ամրությունները կոտրելու համար։ Դա հասկանալու համար անգամ դիվանագետ կամ զինվորական լինել պետք չէ։ Այսպես՝ Մոսկվան գիտակցաբար Ադրբեջանին պատերազմական զենք է վաճառել ՀԱՊԿ-ում իր դաշնակցի դեմ։ Առեւտրային տեսակետից դա շատ հաջող գործարք էր, սակայն քաղաքական տեսակետից, մեղմ ասած, կասկածելի։ Այդ առիթով Մոսկվայի փաստարկը, թե մենք չվաճառենք, ուրիշները կվաճառեն, կասկածելի է, եթե ավելի կոպիտ չասենք»: Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:  

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am