Քաղաքապետի քեռին սպառնում է նախկին քաղբանտարկյալին

«Ժողովուրդ» թերթը գրում է. «Մարտի 1»-ի գործով նախկին քաղբանտարկյալ Գեւորգ Մանուկյանը ArmLur.am-ի հետ զրույցում պատմել է, թե իր եւ ընտանիքի դեմ սպառնալիքներով արշավ է սկսել Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի քեռին՝ Գարիկ Չիլինգարյանը, որը նաեւ ՍԴ անդամ Ալվինա Գուլումյանի ազգականն է:

«Մի քանի օր առաջ՝ գիշերը՝ Ֆրանսիայի ժամանակով ժամը 22:11 րոպեին, ես ստանում եմ հերթական սպառնացող հաղորդագրությունը Էջմիածնի գործող քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատ քեռու կողմից: Առաջին հայացքից սա սովորական թվացող հեռահար կռիվ է, իսկ իրականում այս պատմության արմատները տանում են 2008 թվի մարտյան իրադարձություններ, չկա այլ տարբերակ: Կարծում եմ, որ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանի հարազատների կողմից ուղղորդված իմ վրա ինտենսիվ հարձակումները միայն նրա համար են, որ ես երբեք չպահանջեմ 2008 թվի մարտի 1-ի բացահայտումը:

Ես պատասխանատու կերպով հայտարարում եմ՝ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանը 2008 թվի մարտի մեկի գործը կոծկողներից է եղել, ունեմ համապատասխան փաստեր, առաջիկայում ավելի մանրակրկիտ կներկայացնեմ կոնկրետ իր դերակատարությունը դրա մասին, առայժմ այսքանը»,-նշել է նա:

Մեր զրուցակցի փոխանցմամբ՝ սույն թվականի փետրվարի 26-ին Գարիկ Չիլինգարյանը Գեւորգ Մանուկյանի ծանոթներից մեկի ֆեյսբուքյան էջին հնչեցրել է այն բառերը, որոնք վերջերս Ալեն Սիմոնյանին ասել էր «Ադեկվադ» շարժման

անդամ Արթուր Դանիելյանը:

«Բայց քանի որ ես ֆիզիկապես չէի կարող իր այդ բառի համար իր քիթը ջարդել, որոշեցի նմանատիպ ձեւով իրեն հակադարձել հենց տիկին Գասպարյանի ֆեյսբուքյան էջում, այսինքն՝ վիրավորել, ոչ թե սպառնալ, ինչը տարբեր բաներ են:

Մինչ այդ ես դիմեցի տիկին Գասպարյանի եւ իր քեռու մի ուրիշ ազգականի, ում

հանդեպ ժամանակին հարգանք եմ ունեցել, եւ խնդրեցի, որ նման արտահայտության համար տիկին Գասպարյանը եւ իր քեռին ինձանից եւ իմ հարազատներից հրապարակավ ներողություն խնդրեն, սակայն բացասական պատասխան ստացա, իսկ ինձ այլ բան չէր մնում, քան համարժեք պատասխան տալը, այնուհետեւ տիկին Գասպարյանի քեռին՝ նույն ինքը Գարիկ Չիլինգարյանը, ինձ անձնական նամակով սպառնալիքներ հնչեցրեց, մեկ անգամ՝ երեկ՝ Ֆրանսիայի ժամանակով 13:44-ին, եւ գիշերը՝ 22:11-ին:

Ի դեպ, սա Դիանա Գասպարյանի հարազատների կողմից իմ հասցեին սպառնալիքներ հնչեցնելու առաջին դեպքը չէ: Կարծում եմ՝ դա շարունակական բնույթ կկրի այնքան ժամանակ, քանի դեռ իրենք չեն պատժվում իրենց արարքների համար, եւ քանի դեռ ես պահանջում եմ 2008 թվականի մարտի 1-ի բացահայտումը: Ի դեպ, ավելացնեմ, որ ես հիմնավոր կասկածներ ունեմ, որ Դիանա Գասպարյանը եւ Ալվինա Գուլումյանը ակտիվ մասնակցություն են ունեցել 2008 թվի մարտի 1-ի շինծու քրեական գործը կոծկելու կապկացությամբ, սպորտային լեքսիկոնով ասած՝ պասերով են խաղացել, Ալվինա Գուլումյանը՝ Եվրոպական դատարանում, Դիանա Գասպարյանը՝ Հայաստանում:

Իմ ձեռքի տակ է հայտնվել մի տեսահոլովակ, որտեղ Դիանա Գասպարյանը հարցազրույց է տալիս առ այն, որ ինքը նախկինում աշխատել է մի կառույցում, որտեղ պատասխանել են Եվրոպական դատարանի պաշտոնական հարցումներին, եւ այլն»,-հավելեց մեր զրուցակիցը:

ArmLur.am-ը Գեւորգ Մանուկյանի հայտարարությունների շուրջ փորձեց մեկնաբանություն ստանալ նաեւ Էջմիածնի քաղաքապետ Դիանա Գասպարյանից. «Ես խնդրում եմ Գեւորգ Մանուկյանին լինել ազնիվ եւ հրապարակել նաեւ այն կեղտոտ, զազրելի հայհոյանքները, որ նա հասցնում է իմ ընտանիքի անդամներին, եւ ազնիվ լինելովª ասել, որ այդ գրառումները դրանց պատասխաններն են, ազնիվ չէ պրովակացիայի ենթարկել՝ հրապարակելով միայն պատասխանները: Եթե Գեւորգ Մանուկյանը կարծում է, որ որեւէ խնդիր կա օրենքի հետ, ապա թող դիմի իրավապահ մարմիններին»:

Հիշեցնենք, որ Գեւորգ Մանուկյանը նախկին քաղբանտարկյալ է, ապրում է Ստրասբուրգում: Մարտի 1-ի չարաբաստիկ դեպքերի ժամանակ Գեւորգը կորցրել է աջ աչքի տեսողությունը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 516 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am