«Փաստ» թերթը գրում է. «Վերջին շրջանում շատ է խոսվում այն մասին, որ գործող իշխանություններն առանձնահատուկ վերաբերմունք են դրսեւորում արեւմտյան դրամաշնորհներով սնվողների կամ, հավաքական ասված, «սորոսականների» կողմից առաջարկվող նախաձեռնություններին, այդ թվում՝ օրենսդրական փոփոխությունների տեսքով։
Կառավարության կուլիսներում կես կատակ-կես լուրջ խոսում են այն մասին, որ «եթե ուզում ես գործերդ լավ լինեն եւ ինչ-ինչ նախաձեռնություն կյանքի կոչել, «սորոսականների» հետ լավ պիտի լինես»։
«Փաստ» թերթի տեղեկություններով, նշյալ շրջանակը լայն թափով սկսել է մասնակցություն ունենալ իրավապահ որոշ մարմիններում նախատեսվող փափոխություններին եւ ընդհանուր կադրային քաղաքականությանը։
Թերթի աղբյուրի փոխանցմամբ, այդ կառույցներից մեկում օրերս տեղի ունեցած կադրային վերադասավորումները, ինչպես եւ հաստիքային փոփոխություններն անմիջականորեն կատարվել են հենց, այսպես կոչված, «սորոսականների» միջնորդությամբ։
Մենք տեղեկատվություն ունենք նաեւ, որ իշխանության գալուց հետո Նիկոլ Փաշինյանը հենց նրանց է վստահել դատաիրավական ոլորտում արմատական փոփոխություններ իրականացնելու գործը»:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը