Իյա, իրո՞ք Ալեն

ԱԺ փոխխոսնակ, իշխանության անխափան հրետանի Ալեն Սիմոնյանն ասում է, թե մեր օրերում անպատիժ չեն մնալու բոլոր նրանք, ովքեր ընդդիմադիր քողի տակ ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին: «Եթե դուք ընդդիմադիր եք համարում նրանց, որոնք ահաբեկում են ՀՀ քաղաքացիներին, որոնք կարծում են, որ կարող են ինչ-որ բաներ ասել ու անպատիժ մնալ, ի դեպ ասեմ՝ անպատիժ չեն մնալու, դա խոսք եմ տալիս, ներեցեք դա ընդդիմադիր չի, դա խուլիգան, խուժան, ահաբեկչական բնույթ ունեցող գործողություններ են, որոնք պետք է իրավական պատասխան ստանան եւ ստանալու են: Նրանք փորձում են քաղաքական քողի տակ այլ խնդիրներ լուծել: Նրանց մեծ մասը կոնկրետ ֆինանսական աջակցություն են ստանում նման գործունեության համար: Դրա մասին մամուլում բազմաթիվ անգամ գրվել է: Շատերը նաեւ փորձում են դրանով իրենց նկատմամբ ուշադրություն գրավել: Չէ որ հետաքրքիր է ԱԺ փոխխոսնակի հետ կոնֆլիկտ ունենալը»,-մանրամասնում է նա՝ նկատի ունենալով Ադեկվատներ խմբի հիմնադիր Արթուր Դանիելյանի եւ իր մասնակցությամբ վերջերս տեղի ունեցած միջադեպը:

Հիշեցնենք, որ ըստ Սիմոնյանի պատմածի` իր բարեւի փոխարեն Դանիելյանը իրեն հայհոյել է, ինչից հետո ԱԺ փոխնախագահը դիմել է գլխի օգնության, խոսքը ոչ թե ուղեղով հարցը լուծելու մասին է, այլ բառի բուն իմաստով: Սիմոնյանը գլխով հարվածել եւ կոտրել է Դանիելյանի քիթը, ու այս մարդը հիմա այլոց պատժելիությունից է խոսում, երբ բռնություն կիրառողը հենց ինքն է, իսկ հայհոյելու համար, եթե անգամ եղել է նման բան, մեր օրենսդրությունը քրեական պատասխանատվություն չի նախատեսում: Նախ Ալեն Սիմոնյանը լավ կանի հասկանալ, թե ինչու է ինքը բարբերաբար հայտնվում նման տհաճ պատմություների ու մարդկանց հետ առճակատումների մեջ, որի տրամաբանական ելքն, ըստ ամենայնի, խոսքից բռունցքների վերածված վերջին միջադեպն էր:

Հայաստանում մարդ ու շրջանակ չմնաց, որոնց փոխխոսնակը հաթաթաներ ու սպառնալիքներ չհնչեցրեց, այս հեղափոխականին այնքան է կուրացրել ղեկավարին անմնացորդ ծառայելու մոլուցքը, որ ջնջել է բարոյականության եւ թույլատրելիության բոլոր սահմանները: Նա իրեն թույլ է տալիս նույնիսկ քաղաքացիական անվանումով դիմել վեհափառին եւ սպառնալիքներ տեղատարափ կազմակերպել նրա հասցեին: Իհարկե, նա այս դեպքում հետողորմեա արեց եւ ներողություն խնդրեց, բայց իր արարքը, երբեմն հայհոյանքին համավասարազոր վիրավորանքները մնացին անպատիժ: Իսկ առհասարակ անպատիժ չմնալու մասին նրա բարձրագոչ հայտարարությունից հետո չես կարող դասականի խոսքերով չպատասխանել նրան՝ <<Իյա, իրո՞ք>>: Իսկ ինչու են անպատիժ մնում Հայաստանում արդեն մի քանի ամիս գործունեություն ծավալող խումբվեյբերների խմբակը, որոնք իրենց հեղափոխության պահապաններ են վերջերս հռչակել եւ դատաստան են տեսնում բոլոր նրանց հետ, ովքեր իշխանության նվագի տակ չեն պարում, կամ ասում են՝ աչքիդ վերեւը հոնք կա: Բարբարոսների այդ խմբակից էին, որ ամիսներ առաջ ձվերով հարձակում գործեցին Հայելի ակումբի վրա, անպարկեշ արտահայտություններից բացի սպառնացին ուղիղ եթերում, մինչդեռ ժողովրդավարական արժեքների ու ազատ մամուլի մասին հորջորջող իշխանություններդ, ի դեմս վարչապետի, աչքներդ փակեցիք այդ այլանդակ կենսագրություն ու հետագիծ ունեցող երիտասարդների նույնքան այլանդակ արարքների վրա: Իսկ ձեր ոստիկաններն ու քննչական մարմինները հայտնվեցին ծիծաղելի վիճակում՝ չիմանալով ինչ անել, ինչ ընթացք տալ այս միջադեպին, քանզի ձեր թրաշամանուկ ղեկավարը հրահանգ էր իջեցրել փակել թեման, ջրել գնա, որովհետեւ այդ բարբարոսներն իր անձնական օգտագործման գործիքներն են եւ դրանից հետո պետք են եկել այլոց դեմ: Լակոտակտարիայի այդ բարբարոս խմբակը, որտեղ շատերը խուլիգանության հոդվածով դատվածություն են ունեցել, շարունակում են աջուձախ սպառնալ բոլոր նրանց, ովքեր կփորձեն քննադատել իրենց վարչապետին:

Խուլիգանության ու անպատիժ չմնալու մասին ձեր բարձր խոստումներից առաջ ճիշտ կանեք բարբարոսների այս խմբակով զբաղվեք, եթե նրանք, իսկապես, չունեն ի դեմս վարչապետի իշխանության հովանավորչությունը, ապա անհապաղ միջոցներ ձեռնարկեք նրանց պատասխանատվության համար, այլ ոչ թե վարույթ ընդունեք նրանց հակընդեմ հայցը, որով պահանջում են ներողություն խնդրել իրենց խուլիգան անվանելու համար: Այնպես որ ողբամ քեզ էլ, ձեր վարչապետին ու իր հրոսակախմբին էլ վրան:

Անի Սահակյան

դիտվել է 9898 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am