ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանն արձագանքել է ԱԺ ղեկավար Ալեն Սիմոնյանի հայտարարությանը, թե Ռոբերտ Քոչարյանը «ռուսական շպիոն է»։
«Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ ինքը և այս իշխանությունն են թուրք-ադրբեջանական տանդեմի շպիոն հանդիսանում։ Իրենք հայտնվել են ճնշված վիճակում հենց թուրք–ադրբեջանական տանդեմի գործողությունների արդյունքում, հենց սա է ինքնիշխանության կորուստը:
Ալեն Սիմոնյանը պետք է հասկանա, որ հայ ժողովրդի նորօրյա պատմության ընթացքում մեր ամենակարևոր ձեռքբերումներից մեկը Հայաստանի եւ Արցախի անկախությունն է և ինքնիշխանության հետզհետե ամրապնդումը: Եկեք համեմատենք, թե ում ղեկավարության ժամանակ է Հայաստանն ավելի ինքնիշխան եղել, ավելի բալանսավորված, լայն ընդգրկվածությունը ունեցող արտաքին քաղաքականություն իրականացրել: Ոչ հիմա, իհարկե, որովհետեւ նախկինում արտաքին քաղաքականությունը, երկկողմ ու բազմակողմ հարաբերությունները, որոնց հիմքում ընդգրկված են եղել եւ քաղաքական, եւ աշխարհագրական, անվտանգային բավականին լուրջ բաղադրիչներ, թույլ է տվել, որ Հայաստանն ու Արցախը ինտեգրված համակարգում փորձեն զարգանալ»,-ասաց Սեյրան Օհանյանը:
Մայիսի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մայիսի 15-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Մելիքյանը
Մայիսի 14-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է մուլտիպլիկատոր Դավիթ Սահակյանցը
Մայիսի 14-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էլյանորա Մանանդյանը
Մայիսի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Երևանի Արաբկիր համայնքի նախկին ղեկավար Հովհաննես Շահինյանը