Հայկական Զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն.Արծրուն Հովհաննիսյան

ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանը` անդրադառնալով լրագրող Թաթուլ Հակոբյանի հրապարակած տվյալներին լրագրողների հետ զրույցում հայտնեց,որ  հայկական զինված ուժերի համար տարածքներ կորցնելու երևույթներ գոյություն չունեն, խոսքը ժամանակավոր վերահսկողության մասին է, այն դեպքում, երբ գործողություններն այս կամ այն ձևով դեռևս շարունակվում են: Այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանալի է, որ կարող են շարունակվել: «Թե իր տարածածը, թե նախկինում հնչած թվերն այնքան էլ չեն համապատասխանում իրականությանը: Ընդհանուր առմամբ, իմ վերաբերմունքն այդ մասին ասել եմ: Երբ մարտական գործողություններն այս կամ այն ձևաչափով շարունակվում են, երբ այս կամ այն տարածքի նկատմամբ կոնկրետ գործողություններ կարող են լինել, նման մանրուքները լրջորեն կարող են վտանգել գործողությունները:Անցած 20 տարիների ընթացքում այդ մակարդակի դիրքային բարելավումները, հիմնականում հօգուտ հայկական զինված ուժերի, բազմիցս տեղի են ունեցել, բայց ոչ մի անգամ դրանք չեն մեկնաբանվել ու այժմ էլ սխալ է մեկնաբանել», – նշեց Հովհաննիսյանը: «Ինչ մնում է կոնկրետ որքան, ինչ ենք կոցրել, ապա նախ նշեմ, որ «կորցնել» բառն ընդհանրապես չեմ ընդունում, որովհետև հայկական զինված ուժերի համար նման երևույթ գոյություն չունի, դա ժամանակավոր վերահսկողություն է և այս տարիների ընթացքում նման դիրքային փոփոխությունները մշտական են եղել ու հասկանա լի է, որ կարող են շարունակվել: Հակոբյանը նշել է այնպիսի տերմիններ, որոնք ընդհանրապես չեն կիրառվել, նշել է հենակետերի մասին, բայց ընդհանուր առմամբ հարավում ընդամենը մեկ հենակետ կա»,- ասաց Հովհաննիսյանը:

դիտվել է 31 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am