Ուժայինների ղեկավարները կազատվեն՞

Վերջին օրերի ամենաաղմկահարույց եղելություններից մեկը «Գալաքսի» ընկերությունների խմբի համահիմնադիր, ՊԵԿ նախկին նախագահ Գագիկ Խաչատրյանի որդի Գուրգեն Խաչատրյանի եւ իշխանությունների միջեւ բացահայտ առճակատումն էր: Ապրիլի 28-ին Գուրգեն Խաչատրյանը հայտարարեց, որ երկրի բարձրաստիճան պաշտոնյանների մակարդակով ուղիղ և անուղղակի պահանջ է դրվել իր առջև օտարելու Ucom-ը։

«Տեսնելով, որ սաբոտաժը արդյունք չի տվել և մենք շարունակում ենք տիրապետել իրավիճակին, վերջին օրերին արդեն ուղիղ պահանջ է ներկայացվել Ucom-ն օտարելու, իսկ չհամաձայնվելու դեպքում հստակ հայտնել են, որ կարճ ժամկետում ինձ մեղադրելու են առանձնապես ծանր հանցագործության կատարման մեջ և կալանավորելու, որին հետևելու է նույնաբնույթ գործողությունների իրականացումը եղբորս, ընտանիքի այլ անդամների, ազգականներիս, մտերիմներիս, ինչպես նաև մեզ հետ առնչվող այլ անձանց նկատմամբ»,- հայտարարեց Խաչատրյանն ու նշեց, որ ճնշումներին տեղի չենք տալու ու «Ucom¬-ը չի վաճառվելու։

Հայտարարությանը հաջորդեց իշխանության պատասխանը, վարչապետը խոսեց իր խոսնակի շուրթերով, Խաչատրյաններին եւ էլի ուրիշներին մաֆիոզ ու թալանչի անվանելով: Այս հայտարարությանը հաջորդեցին իրավապահների լայնածավալ քննչական գործողությունները՝ խուզարկություններ կատարվեցին Խաչատրյանների բնակարաններում, բիզնես-գրասենյակներում։ Բացի այդ՝ նոր մեղադրանք առաջադրվեց Գ.Խաչատրյանին ու կալանավորելու միջնորդություն ներկայացվեց դատարան։ Պարզվեց, սակայն, որ Գուրգեն Խաչատրյանը հաջողացրել էր փախուստի դիմել, ըստ վարկածի՝ մեծ ավտոմքենայի բեռնախցիկում թաքնվելու միջոցով:

Համաձայնեք, որ սա նույնիսկ կրկես էլ չէ, սա տրագիկոմեդիա է, իշխանության եւ իր նախընտրած հերոսների կատարմամբ: Թավշյա հեղափոխությունից հետո սա առաջին դեպքը չէ, երբ իշխանությունը հանկարծ պատերազմ է հայտարարում նախկիններից որեւէ մեկի դեմ, թմբկահարում, թե թալանչիները շուտով ստանալու են իրենց արժանի պատիժը, բայց հենց պատերազմական ամենաթեժ պահին պարզվում է, որ հակառակորդին հաջողվել է ճողոպրել դաժան բախումից:

Հիշենք բնապահպանության նախկին նախարար Արամ Հարությունյանին, վարչապետի մակարդակով պետության ամենաբարձր ամբիոնից հայտարարվեց, թե շատ շուտով դարի հանցագործությունն է բացահայտվելու, որ իշխանության կրնկի տակ գործող իրավապահները ահռելի թալանի բացահայտման գործ են քննում Հարությունյանի մասնակցությամբ, մինչ վարչապետը պոպուլիստական հայտարարություններով զբաղեցնում էր Պողոսներին, հանկարծ պարզ դարձավ, որ Հարությունյանը լքել է Հայասատանը, առ այսօր նրա տեղն անհայտ է: Նույնը կարող ենք ասել ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի մասին, նրա հետ էլ իշխանությունը բլիժնի բոյի մտավ, բայց եղավ այն, ինչ Հարությունյանի, Խաչատրյանի դեպքում: Ցանկը համալրում են Գեւորգ Կոստանյանը, Վահագն եւ Միքայել Հարությունյանները, Գագիկ Բեգլարյան, կամ ասենք Միքայել Մինասյանի դեպքում իշխանությունը հետախուզում է հայտարարում, բայց իշխանական պատգամավորներից մեկը հայտարարում է, թե նա Հայաստանում գաղտնի հանդիպումներ է ունենում ընդդիմադիր առաջնորդներից մկի հետ:

Պատմում են, որ Նիկոլ Փաշինյանի համար սա ընդունված ձեռագիր է, երբ կարողանում է իր թիրախների հետ համաձայնության գալ, վերջիններս ընդունում են խաղի իշխանական կանոնները եւ գրպանները լայն բացում վարչապետի առաջ, ապա ստանում են հայրենիքից իբր փախուստի դիմելու արտոնագիր: Հակառակ պարագայում, հայտնվում ճաղերի ետեւում: Կյանքը ցույց է տալիս, որ գրեթե բոլորի հետ լեզու գտնել ստացվում է: Հակառակ պարագայում, եթե սա թատրոն չէ, որով փորձում են սնել Պողոսներին, եւ իսկապես հերթական <<թալանչին>> կարողացել է փախչել Հայաստանից, ապա Փաշինյանը պետք է օր առաջ, ժամ առաջ ազատ արձակի ԱԱԾ տնօրենին, ոստիկանապետին եւ առհասարակ ուժային բոլոր մարմինների ղեկավարներին, ովքեր ստացվում է, որ իրենց տեղում չեն եւ նրանց քթի տակ մարդիկ կարողանում են իրենց սեւ գործը տեսնել:

Անի Սահակյան

դիտվել է 15115 անգամ
Լրահոս
Վիլեն Գաբրիելյա՛ն, սա ձեր առաջին թեստն է, անցնու՞մ եք, թե՞ չէ. Աննա Գրիգորյանը՝ Գաբրիելյանին (video) Ժողովուրդը պետք է իմանա՝ ո՞վ է պատասխան տալու սրա համար․ Նարեկ Կարապետյանը՝ Վիլեն Գաբրիելյանին (video) Պարզվեց՝ Փաշինյանի ասածը օդի մեջ խոսք էր․ Արամ Վարդևանյան (video) «Ի՞նչ շոու եք սարքում»․ լարված երկխոսություն Գեղամ Մանուկյանի ու Սասուն Միքայելյանի միջև (video) Մենակ Լուկաշենկոն չի ստորացրել․․․ գիտե՞ք՝ ոնց է Նիկոլը խայտառակվել Թուրքմենստանում․ Սուրենյանց (video) Մեր երկրում փոխնախարարի աշխատավարձը պետք է լինի 1,5 մլն. հարց՝ ԱԳՆ փոխնախարարին (video) «Թրամփը մահացու հարված հասցրեց Զելենսկուն․ ծանոթ սցենա՞ր է Նիկո՛լ»․ Սուրեն Սուրենյանց (video) #ՈՒՂԻՂ․ Պուտինը խոսեց. ինչու է ՔՊ-ն հայտնվել խուճապի մեջ. Գառնիկ Դանիելյան (video) Բանակում նոր մահի ֆոնին Պապիկյանը խայտառակվեց․ ինչու՞ Նիկոլը չի ազատվում նրանից․ Սուրեն Սուրենյանց (video) Նիկոլն ասում է, որ խաղաղություն լինի, պետք է բանակում սպшնություններ լինե՞ն․ Անժելա Թովմասյան (video) #ՈՒՂԻՂ․ ՇՏԱՊ․ Ո՞ր գերու հետ է փոխանակվելու ադրբեջանցի դիվերսանտը․ Նաիրա Զոհրաբյան (video) ՊՆ, ՆԳ նախարարներից, ԱԱԾ պետից պահանջում ենք նշել՝ ի՞նչն է խախտվել, որ Շաքի ադրբեջանցի է հայտնվել (video) Կարողա բողոքեն, ասեն՝ քաղաքապետարանը քանդեք, քանդելու ե՞ք․ բողոքի ակցիա քաղաքապետարանի մոտ (video) 300 ընտանիք մնումա առանց աշխատանք. ամեն ինչ անում են՝ մարդ իր երկրում չկարենա հանգիստ ապրի․ ակցիա (video) Օդի ջերմաստիճանն էապես չի փոխվի Իրանի պայմանները մնում են անփոփոխ. Բաղայի Պաշտոնանկություն ՊՆ-ում. հրամանատարի տեղակալ է ազատվել «Գետինը մտնելի՛ք»․ Մեսրոպ Մանուկյանը «տոպկեց» Բաբկեն Թունյանին (video) Կառավարության անդամին հարց ես տալիս, մտածումա՝ ո՞նց չպատասխանի, ուղիղ ասե՛ք․ Արթուր Խաչատրյան (video) Վաշինգտոնից Ամստերդամ թռչող ինքնաթիռը տագնապի ազդանշան է փոխանցել Ատլանտյան օվկիանոսի վրա Իրանը պատասխան hարված կհասցնի Մերձավոր Արևելքում ԱՄՆ-ի տեխնոլոգիական ենթակառուցվածքին, եթե ԱՄՆ-ը վերսկսի hարձակումները Իրանի ուղղությամբ. իրանցի պաշտոնյա Խայտառակություն է․ էս մի տարվա ընթացքում էդ փողն ի՞նչ եք արել․ Աննա Գրիգորյան (video) Տեղահանման նոր ռիսկեր կա՞ն․․․ ինչ եք անելու Տիգրանաշենում․ Հայկ Ֆարմանյան (video) Հայաստանի պատմության թանգարանում Հայաստանը նենգափոխում են Անատոլիայով. Արմեն Այվազյան ԱՄՆ-ն սպառնում է զենք չմատակարարել Ուկրաինային․ FT
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am