ՌԴ ԱԳՆ. Եռակի իմաստ չփնտրել Ադրբեջանին զենք վաճառելու մեջ

Իմ կարծիքով Ռուսաստանի ղեկավարության դիրքորոշումն այս հարցում շատ հստակ է: Պաշտոնական ներկայացուցիչները, որոնք զբաղվում են ռազմատեխնիկական համագործակցության հարցերով, տվել են հստակ ու միանգամայն սպառիչ ձեւակերպումներ: «Այս հարցում պետք չէ նրբերանգներ որսալ ու փորձել բառերում երկակի կամ եռակի իմաստ գտնել: Դուք գիտեք, որ Ռուսաստանը ռազմատեխնիկական համագործակցությունն իրականացնում է հստակ միջազգային- իրավական ու երկկողմանի հիմքերի վրա: Մեր ՌՏՀ –ն զարգանում է բաց, մենք խոսում ենք այդ համագործակցության դրդապատճառների ու հեռանկարների մասին: Կրկնում եմ, մենք հոյակապ հասկանում ենք իրավիճակի բարդությունը ու թե որ մեթոդները կարող են իրոք, այլ ոչ թե խոսքով հանդարտացնել իրավիճակը: Մենք հստակ ասել ենք, որ այդ մեթոդներից է նախեւառաջ քաղաքական դիվնագիտական կարգավորումը, առկա խնդիրները միջնորդների աջակցությամբ լրջորեն լուծելու ու դեպի խաղաղության հաստատում շարժվելու՝ կողմերի մտադրությունն ու ցանկությունը: Ինձ թվում է՝ մեր դիրքորոշումը հստակ շարադրված է եղել այն պահից սկսած, երբ սրում եղավ: Մեր դիրքորոշումը հետեւյալն է՝ հենց քաղաքական դիվանագիտական դաշտում է պետք որոնել այն հարցի պատասխանը, որը անկասկած մասնավորապես հուզում է նաեւ Հայաստանին՝ ինչպե՞ս անել, որ այլեւս արյուն չհեղվի: Դրա համար գոյություն ունի դիվանագիտություն: Դրա համար հիմա մշակվում է Վիեննայում հանդիպում անցկաացնելու հնարավորությունը»,- հայտարարել է Զախարովան: Նրա խոսքով Ռուսաստանի դերակատարումը ղարաբաղյան կարգավորման հարցում բավականին մեծ է, Ռուսաստանը վերջին տարիներին արել է մի շարք առաջարկներ, որոնք կողմերին մոտեցրել են վերջնական կարգավորման որոնմանը: «Ցավոք, վերջին պահերին այդ պայմանավորվածությունները տարբեր պատճառներով չեն հասել եզրափակիչ փուլին, բայց դուք պետք է իմանաք, որ հենց Ռուսաստանն է մշտապես նախաձեռնել այս կամ այն առաջարկները՝ կարգավորումը խթանելու համար: Ես հասկանում եմ, որ լրատվամիջոցները պետք է անկողմնակալ լինեն ու չեն կարող իրենց տեսադաշտից բաց թողնել այնպիսի կարեւոր գործոն, ինչպիսին է ռազմատեխնիկական համագործակցությունը, բայցեւայնպես նրանք պետք է առաջնորդվեն փաստացի տեղեկություններով ու հասկանան, որ այն, ինչ Ռուսաստա՛նն է անում բաց է ու հիմնված իրավական հիմքերի վրա: Ընդ որում կարեւոր է գիտակցել, որ իրավիճակի կարգավորմանը տանող բանալին քաղաքական դիվանագիտական հարթության վրա է»,- նշել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչը:

դիտվել է 10 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am