«Եթե թուրքը պատերազմը սկսեց, մենք ահագին գյուղեր ունենք վերցնելու, և կվերցնե՛նք»

Սեյրան Հայրապետյանը Վանաձորից է, ԵԿՄ անդամ: 1993 թվականին, 28 տարեկանում կամավոր մեկնել է Արցախ, մասնացել մարտական գործողություններին: Հենց այնտեղ էլ ստացել է Ռեմբո մականունը. -Իմ ախպերության ու ընկերությանը հարեհաս եմ, դրա համար էլ ընկերներս Ղարաբաղում անունս կնքեցին Ռեմբո: Այն ժամանակ ջահել էի, որ գնացինք պատերազմ, Օմարի բարձունքում եմ եղել: Ընկերներս գնացին, ես ինչի՞ պիտի նստեի այստեղ: Հիմա էլ, ապրիլյան պատերազմի լուրը լսելուն, պես 51-ամյա Սեյրան Հայրապետյանը նորից ընկերների հետ մեկնում է հայրենիքի սահմանները պաշտպանելու: Այն հայրենիքի, որ տարիներ առաջ կրկին պաշտպանել ու ազատագրել է. -Որ իմացա ստեղծված իրավիճակի մասին, որոշեցի, որ պետք է գնամ ու գնացի: Ամսի 3-ն էր, որ այստեղից գնացինք: Մի 10-15 օր մնացինք Ստեփանակերտում, որպես ռեզերվ: Հետո գնացինք սահման՝ «Եղնիկներ»: «Եղնիկներում» մի որոշ ժամանակ մնալուց հետո, իրեն էլ շատերի պես տեղափոխեցին Մարտունի. -Վերջում մեզ իջեցրեցին Մարտունու դիրքեր: Բոլորը «Վանաձոր» ջոկատին շնորհակալություն էին հայտնում՝ լավ ծառայության, կարգապահության ու մեր դիրքերը լավ պահելու համար: Սահմանում կանգնած զինվորի մասին հպարտությամբ ու ժպիտը դեմքին է խոսում: Ասում է, ոչ ոք չի կարող այսօր սահմանը հսկող հայ զինվորի ձեռքից դիրքեր ու հայրենիք վերցնի. -Մեր զինվորները դուխով էրեխեք են, ես իրենց ցավը տանեմ: Ո՛չ ահ ունեն, ո՛չ էլ վախ: Ասում էին՝ դեպի առաջ՝ հանուն հայրենիքի: Մեջներին վախ չունեին, ասում են՝ պետք ա դուխով առաջ գնանք, մինչեւ վերջ հասնենք ու հակառակորդին ոչնչացնենք: Թող թշնամին խեղճանա, որ մեր հայ ազգը կարողանա հանգիստ ապրի: kamavor-150x150 Ասում է՝ զինվորների հետ ծառայում էին մի ընտանիքի պես՝ հաշտ ու համերաշխ: Եւ հավելում, որ հենց այդ համերաշխությունն ու արիությունն է, որ հայ ազգին հաղթանակ է բերում. -Մեր զինվորները մեզ՝ կամավորներիս էին դուխ տալիս, մենք էլ՝ իրենց: Բայց մենք թույլ չէինք տալիս, որ մեր էրեխեքը գիշերը կանգնեին սահմանին, մենք էինք կանգնում, որ մեր զինվորները հանգստանային: Օրերներս շատ լավ էր անցնում, մեր երեխաների՝ զինվորների հետ հետաքրքիր էր: Թող էս ամեն ինչը վերջանա, բոլորը ողջ ու առողջ հասեն իրենց տները: Աստված չարած, եթե կռիվը սկսվեց, ամբողջ հայ ազգն է ոտքի կանգնելու: Եթե թուրքը պատերազմը սկսեց, մենք ահագին գյուղեր ունենք վերցնելու, եւ կվերցնե՛նք: Մենք այնպես ենք անելու, որ թուրքը թուրքի դեմ սկսի պատերազմել: Այս պահին Ռեմբոյի ընեկերներն ու բարեկամները գտնվում են սահմանում: Ինքն էլ մի քանի օրով է եկել, կրկին գնալու է: Արդեն գրանցվել է. -էլի գնալու ենք, գնամ հասնեմ իմ ընկերներին: Մի թեթեւ գործեր ունեմ այստեղ, անեմ ու գնալու եմ: Գնամ՝ թուրքի հետ կռվեմ, իմ հայ ազգի համար եմ գնում: Թե ողջ կմնամ, թե կզոհվեմ, իմ ախպերության, ընկերության ու մեր էրեխեքի համար է, մեր հայ զինվորի համար: Ես իրենց ցավը տանեմ,- խոսքն այսպես եզրափակեց Սեյրան Հայրապետյանը: Asparez.am  

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am