Ռուսաստանը քաղաքական վնաս է կրել Ղարաբաղում ապրիլյան պատերազմի հետեւանքով․ Խրամչիխին

Ռուսաստանյան հայտարարություններն այն մասին, որ ղարաբաղյան հակամարտությունը «ռազմական լուծում չունի» շատ են դեմագոգիա հիշեցնում, իսկ արեւմտյան պոլիտկոռեկտ ելույթները «կողմերի միջեւ վստահությունը վերականգնելու մասին» այն աստիճան հիմար են, որ նույնիսկ մեկնաբանությունների արժանի չեն։ ԱԺ պատգամավոր Տ. Ուրիխանյանը բաց դիմում է գրել ՀՀ Ոստիկանապետին: Բաց դիմումը և հայտարարությունը՝ ցուցմունքի վերաբերյալ, պատգամավորը գրել է ֆեյսբուքյան իր էջում: Այս մասին գրում է քաղաքական եւ ռազմական վերլուծության ինստիտուտի փոխտնօրեն Ալեքսանդր Խրամչիխինը: «Հայերի եւ ադրբեջանցիների փոխադարձ ատելությունը ոչ միայն չի նվազում, այլեւ աճում է: Ընդ որում, դա լիովին ռեալ «ժողովրդական» ատելություն է: Եվ լիովին անհնար է հասկանալ, թե ինչ տեսք ունի փոխզիջումը: Ղարաբաղը չի պատրաստվում վերադառնալ Ադրբեջանի կազմ նույնիսկ լայն ինքնավարության իրավունքով, ընդ որում, Բաքուն չի պատրաստվում նման ինքնավարություն տրամադրել: Հայերին ԼՂՀ-ն շրջապատող տարածքների վերադարձը, որը հաճախ դիտարկվում է որպես հնարավոր ժամանակավոր փոխզիջում, վայրկենապես Ղարաբաղի ռազմավարական դիրքը ներկայիս շատ ամուր եւ կայունից կվերածեր անհույս-աղետալիի, նույնիսկ եթե հայրերը պահպանեին Լաչինի թթվածինը: Համապատասխանաբար, հայկական կողմը կարող է նման քայլի դիմել միայն ԼՂՀ-ի անկախության միանշանակ ճանաչման պայմաններում, բայց նման հնարավորությունը Բաքուն նույնիսկ չի քննարկի: Ադրբեջանցի  փախստականների վերադարձը Ղարաբաղ եւ նրանց կեցությունն այնտեղ հնարավոր է միայն ադրբեջանական զորքի պահպանության ներքո, ինչին, ինչպես կարելի է կռահել, ոչ մի դեպքում չի համաձայնի Ստեփանակերտը: Խոսել Ղարաբաղյան խնդրի լուծման մասին «միջազգային իրավունքի» շրջանակում նախկինում էլ իմաստ չուներ, իսկ կոսովյան նախադեպը այդ    «իրավունքը» իրականում ուղղակի ոչնչացրել է: Այսպիսով, խաղաղ լուծման միակ տարբերակը կողմերից մեկի կամավոր, առանց պայմանների կապիտուլյացիան է:  Այս պահի դրությամբ ոչ հայերը, ոչ ադրբեջանցիները հաստատ չեն պատրաստվում կապիտուլյացիայի ենթարկվել ու ինչու պիտի պատրաստվեն: Իսկ ստեղծված ստատուս քվոն հարմար է բոլորին, բացի Ադրբեջանից, չէ որ ստատուս քվոն նրա պարտությունն է արձանագրել:  Քանի որ լիովին անհնար է խաղաղ եղանակով փոփոխել ստատուս քվոն, ոչ ոք չի էլ պատրաստվում անել դա, Բաքուն ուզում է դա անել պատերազմական ուղիով, ինչի համար հսկայական քանակությամբ նորագույն տեխնիկա է գնում Ռուսաստանից, Իսրայելից, Թուրքիայից: Հարցը սոսկ այն է, թե ադրբեջանցիները երբ կորոշեն, որ հասել են ոչ միայն ԼՂՀ-ի, այլեւ ԼՂՀ-ի եւ Հայաստանի հանրագումարային զինված ուժերի նկատմամբ վճռորոշ գերազանցության, որն կապահովի հայկակա կողմին  կոտրելը եւ իր բոլոր կորսված տարածքների լիակատար վերադարձը: Ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ Ադրբեջանը դեռ շատ հեռու է նման որոշիչ առավելությունից: Այդ դեպքում Բաքուն ինչու որոշեց կռվել:  Հնարավոր է, ադրբեջանական ղեկավարությունն ուղղակի սխալ գնահատեց իրավիճակը:  Կամ էլ գիտակցաբար հենց հետախուզմամբ մարտ իրականացրեց, իսկ Ստեփանակերտի վրա դրոշ բարձրացնելու հույս չուներ էլ:  Իմիջիայլոց, շատ հավանական է, որ Բաքվին պատերազմի է մղել նրա գլխավոր դաշնակիցը` Անկարան: Էրդողանը որոշել է  Մոսկվային համաչափորեն պատասխանել. Ռուսաստանը Սիրիայում նրա համար շատ մեծ խնդիրներ էր ստեղծել, նա որոշել է նրա համար խնդիրներ ստեղծել Կովկասում: Եվ պետք է ասել, որ շատ առումներով նրան դա հաջողվեց: Եվ չէր կարող չհաջողվել, որովհետեւ Մոսկվան զգալիորեն ինքը նետվեց այդ խնդիրների տակ: Ռուսաստանը ապրիլյան պատերազմից ռազմական կամ տնտեսական վնաս չկրեց, բայց քաղաքական վնասն ակնհայտ է»,- գրում է վերլուծաբանը: Artsakhpress.am

դիտվել է 13 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am