ՓՄՁ-ները կանգնած են փաստի առջեւ

«Փաստ» թերթը գրում է. «ՀՀ-ում արտակարգ դրությունով պայմանավորված՝ արդեն երկու ամիս է` երկրում գործող տաբեր տնտեսվարող սուբյեկտներ չեն աշխատում, մատնված են հարկադիր պարապուրդի, որն իր ուղղակի ազդեցությունն է ունենալու տնտեսության վրա։ Ըստ տարբեր փորձագետների կանխատեսումների, առաջիկայում մի շարք սուբյեկտներ լուրջ խնդիրներ ու ֆինանսական պրոբլեմներ են ունենալու։ Տարբեր գնահատականներով, ներկայումս ՓՄՁ ոլորտում լուրջ խնդիրներ են առաջացել՝ կապված ապրանքաշրջանառության հետ, մարդիկ չեն կարողանում առեւտուր իրականացնել, քանի որ մի կողմից՝ շատերն ուղղակի փող չունեն, մյուս կողմից՝ օնլայն հարթակներով պատվերներով շատերը չէ, որ կարող են դիմանալ ու պահել բիզնեսը։ ՓՄՁ-ներից մեկի սեփականատերը «Փաստ» թերթի լրագրողի հետ զրույցում նշել է, որ անգամ աշխատող ՓՄՁ-ներն այսօր կանգնած են լուրջ փաստի առաջ, քանի որ, չնայած մասնավորաբար մթերային խանութները արտակարգ դրության պայմաններում աշխատում են, սակայն թաղային փոքր խանութների գերակշիռ մեծամասնությունը վերադարձել է «հին, բարի ժամանակներին» ու առեւտուրն իրականացնում է «տետրով», այսինքն՝ պարտքով։ Ընդ որում, որեւէ նույնիսկ մշուշոտ պատկերացում չունեն, թե երբ կարող են հետ ստանալ այդ գումարները: Հավելենք նաեւ, որ, ըստ էության, ՓՄՁ-ի համար կանխատեսվող հաջորդ հարցը կապված է վարձակալության վարձավճարների հետ, քանի որ վարձով տրվող տարածքների տերերը նույնպես խնդիրների առջեւ են, եւ նրանք իրենց հերթին գումարի կարիք ունեն։ Չնայած նախօրեին էկոնոմիկայի փոխնախարարն իր ասուլիսում «փառահեղ» հայտարարություն էր արել՝ նշելով, որ եթե վարձակալությունը թանկ է, տնտեսվարողները կարող են փոխել տեղակայումը՝ ավելի հարմար գնով տարածք ունենալու նպատակով, սակայն նման «խորհուրդը» հազիվ թե որեւէ օգուտ տա. այն շատ ավելի նման էր հնդկաձավարի ու ոսպի փոխարինիչների թեմային»

դիտվել է 404 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am