Իսկ ի՞նչ անեն բազմահազար մեր այլ հայրենակիցները

«Փաստ» թերթը գրում է. «Շատ ուրախալի եւ հաճելի է, որ արագորեն լուծվում են վարչապետի կողմից «մուննաթի» արժանացած կուրթանցի Մեխակի, ապրիլի 24-ին սահմանափակումների մասին անտեղյակ Ծիծեռնակաբերդի հուշահամալիր բարձրանալ փորձող եւ կեսգիշերից երկու ժամ անց «պաշտոնական» ուղեկցությամբ ծաղիկ խոնարհած Արտուշ պապի, վարչապետին նամակ գրած եւ անձնագրայինի հետ խնդիր ունեցող տիկնոջ խնդիրները:

Գուցե նման մեկ-երկու դեպք էլ հնարավոր լինի հիշել, որ անցած երկու տարում որեւէ անհատի հարց է կարգավորվել:

Շնորհակալ ու դրվատանքի արժանի գործ է արվել, անշուշտ:

Ցավն այն է, որ մեր հասարակության մեջ Մեխակի, Արտուշ պապի կամ հիշյալ տիկնոջ նման քաղաքացիները չափազանց շատ են, նրանք էլ ունեն ապրուստի, օրվա հացի խնդիր, նրանք էլ ունեն աշխատանքի խնդիր, նրանք էլ պետական մարմինների հետ անընդհատ խնդիրներ են ունենում, նրանք էլ բազմաթիվ նամակներ են ուղարկում տարբեր պաշտոնյաների կամ հենց վարչապետին:

Սակայն այդ մարդկանց հարցերը չեն լուծվում, չեն կարգավորվում, նրանց նամակները կա՛մ մնում են անպատասխան, կամ այնպիսի պատասխան են ստանում, որ հավասար է անպատասխանի:

Կարեւոր չէ, թե այն օրինակները, որոնց պարագայում հարցի լուծում է տրվում, որքանով են տեղավորվում երջանիկ պատահականության, կամ, ինչպես «չար լեզուներն» են նշում, շոուի շրջանակներում: Կարեւորն այն է, թե ի՞նչ պիտի անեն նրանք, որոնց խնդիրները ոչ մի կերպ լուծում չեն ստանում, ի՞նչ քայլեր պիտի ձեռնարկեն՝ ուշադրության արժանանալու, աղմուկի պատճառ դառնալու համար:

Ոչինչ, թող լուծվեն թեկուզ տեղեկատվական ինտենսիվ թմբկահարման գնով, երբ իշխանությունն իր պարտականությունների կատարման մեկ-երկու դրվագն ամբողջ ուժով լուսաբանում է, իսկ մշտապես մարդկանց կողքին կանգնած գործարարների բարեգործությանը «անուն կպցնում»: Կարեւորը՝ ոչ թե մի քանիսի, այլ շատշատերի խնդիրները լուծվեն»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 685 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am