Պուտինի ու Թրամփի անսպասելի քայլը. Նրանք հասկացել են գլխավորը

Օրերս Ռուսաստանի և ԱՄՆ-ի ղեկավարները մի խորհրդանշական քայլ արեցին, որը կարևոր է այսօր աշխարհում ձևավորված բարդ իրավիճակում:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Էլբայի վրա սովետական և ամերիկյան զորքերի հանդիպման 75-ամյակի կապակցությամբ համատեղ հայտարարություն տարածեցին: Ըստ Կրեմլի մամլո հաղորդագրության՝ ընդգծվում է, որ Էլբայի վրա հանդիպումը «նացիստական ռեժիմի որոշիչ պարտության նախապայման է» դարձել։ Նշվում է, որ այդ հանդիպումը ՄԱԿ 1942թ․ հռչակագրի շրջանակներում միավորված «շատ երկրների և ժողովուրդների ջանքերի» գագաթնակետն է եղել։ Հայտարարության մեջ նշվում է, որ համատեղ պայքարը պահանջել է միլիոնավոր զինվորների, նավաստիների և խաղաղ բնակչության հսկայական զոհաբերություններ։

Երկու երկրների առաջնորդները նաև նշել են աշխատանքային ճակատում հսկայական քանակի ռազմական արտադրանք տվող միլիոնավոր տղամարդկանց և կանանց ներդրումը։ Ընդգծվել է, որ թիկունքի ձեռնարկություններն ու աշխատավորները կարևոր դեր են խաղացել հաղթանակի համար դաշնակիցներին անհրաժեշտ միջոցների ապահովման գործում։

Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահները «Էլբայի ոգին» անվանել են այն բանի օրինակ, թե ինչպես «մեր երկրները կարող են մի կողմ դնել հակասությունները, վստահություն կառուցել և համագործակցել հանուն ընդհանուր նպատակի»։ Եզրափակիչ մասում Պուտինն ու Թրամփը ընդգծել են, որ բոլորի հերոսական սխրանքը, ովքեր միասին մարտնչել են ֆաշիզմի տապալման համար, երբեք չի մոռացվի։ Կողմերը հայտարարության մեջ նաև ընդգծել են, որ հարգանքի տուրք են տալիս այդ մարդկանց քաջությանն ու արիությանը՝ այսօր հետ մղելով 21-րդ դարի առավել լուրջ մարտահրավերները։

Պուտինի և Թրամփի կողմից՝ «մի կողմ դնել հակասությունները, վստահություն կառուցել և համագործակցել հանուն ընդհանուր նպատակի» արտահայտությունները խիստ կարևոր են այն առումով, որ աշխարհում այսօր համավարակի պայմաններում համընդհանուր արժևորման նոր փուլ է։

Պետությունները մի կողմից ամեն մեկը իր պայքարն է տանում՝ ամրապնդելով սեփական ինքնիշխանությունը, բայց բոլորն են հասկանում, որ միայնակ սեփական երկրների սահմաններում պայքարելով՝ խնդիրը չի լուծվելու, մարտահրավերը մնում է և անհրաժեշտ է միասնական պայքար:

Ռուսաստանը Միացյալ Նահանգներից կոնկրետ առաջարկներ է սպասում ռազմավարական կայունության շուրջ երկխոսությունը վերսկսելու ժամկետների վերաբերյալ, օրերս հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը «Մեծ խաղ» ծրագրի եթերում: Նա պատմել է, որ ԱՄՆ պետքարտուղարի հետ վերջերս կայացած զրույցի ժամանակ Մայք Պոմպեոն բարձրացրել է ռազմավարական կայունության բանակցությունների թեման: «Ես, ի թիվս այլ հարցերի, հիշեցրեցի Մայք Պոմպեոյին ոչ միայն այն մասին, որ մենք կոնկրետ առաջարկներ ենք ակնկալում մեր ամերիկացի գործընկերների կողմից ռազմավարական կայունության շուրջ երկխոսության վերսկսման ժամկետների վերաբերյալ, այլ նաև այն մասին, որ բանակցությունների սեղանին դրված է նաև կիբերանվտանգության հարցով երկկողմանի խմբի աշխատանքը վերսկսելու մեր առաջարկը»,- հայտարարել է նա:

Լավրովը պարզաբանել է, որը զրույցը տեղի է ունեցել նախագահներ Վլադիմիր Պուտինի և Դոնալդ Թրամփի միջև հեռախոսային կապերի զարգացման շրջանակներում: Ըստ նրա` առաջնորդները խոսել են և կորոնավիրուսի, և նավթային շուկաներում տիրող իրավիճակի մասին, և այն մասին, որ «կարևոր է նոր և լուրջ ձևով վերսկսել մեր երկխոսությունը ռազմավարական կայունության բոլոր խնդիրների շուրջ»:

Ի դեպ, Լավրովը նույն հաղորդման ընթացքում միջազգային հանրությանը կոչ է արել կենտրոնանալ կորոնավիրուսի դեմ պայքարի, ոչ թե Առողջապահության համաշխարհային հիմնադրամի բյուջե ԱՄՆ-ի մուծումների դադարեցման շուրջ իրավիճակի վրա։ «Ամերիկան ԱՀԿ բյուջե գլխավոր վճարում անողն է, այդ պատճառով եթե վերցնենք հարաբերական թվերը, ապա մասնագետների շրջանում, որոնք որոշում են ԱՀԿ քարտուղարության գործունեությունը, մեծ մասը ամերիկացիներ են, այդ թվում՝ ղեկավար պաշտոններում, և ես շատ եմ կասկածում, որ այդ ամերիկացիները աշխատում են իրենց կառավարությունից խիստ մեկուսացած,- ասել է Լավրովը,- Սակայն երբեք քարտուղարության ոչ մի աշխատակից, ում քաղաքացին էլ նա լինի, չի հրաժարվում անդամ-երկրների պատվիրակությունների հետ շփումներից, եթե նրանց մոտ որոշակի հարցեր են ծագում»։ «Այդ պատճառով այժմ, այնուամենայնիվ, փոխանակ բղավելու․ «Բռնի՛ր դրան» և մեղավորներ փնտրելու, ես կկենտրոնանայի, առաջին հերթին՝ վակցինա ստեղծելու համար անհրաժեշտ միջոցների վրա, զուգահեռաբար նախազգուշական, ինքնամեկուսացման, կարանտինի և այլ միջոցառումների վրա»,- հավելել է Լավրովը։

Հիշեցնենք, որ ապրիլի 14-ին Թրամփը հայտարարել էր, որ Վաշինգտոնը դադարեցրել է վճարումները ԱՀԿ-ին։ Նրա խոսքերով՝ փողերը չեն փոխանցվի «մինչև չգնահատվի կազմակերպության դերը կորոնավիրուսի տարածման տվյալները թաքցնելու մեջ»։

Ահա ևս մեկ վկայություն այն մասին, որ Ռուսաստանն ու Միացյալ Նահանգները, կարծես, այսօր առավել քան երբևէ, գիտակցում են, որ համախմբելու անհրաժեշտությունը թիվ մեկ խնդիրն է, ավելին՝ Մոսկվան հրապարակային նշում է, որ ռազմավարական կայունության շուրջ երկխոսության վերսկսման ժամկետների ճշգրտման է սպասում:

Առաջիկայում, հետևաբար, ականատես կդառնանք Ռուսաստան-Միացյալ Նահանգներ հարաբերություններում սառույցի որոշակի հալեցման առաջին քայլին:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 8764 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am