The Economist․ Թրամփը դժվար որոշում պիտի կայացնի, իսկ Իրանն արդեն ձեռք է բերել ռազմավարական առավելությունը

Մեկ ամիս տևած ռմբակոծությունները ոչնչի չեն հանգեցրել։ Իրանը մնում է անկոտրում, գրում է The Economist-ը։ Թեհրանը ցույց տվեց, որ ավելի ամուր է և՛ ցավ պատճառելու, և՛ դիմանալու հարցում, քան ԱՄՆ-ն։ Թրամփն այժմ ընտրության առաջ է կանգնած՝ սրե՞լ իրավիճակը, թե՛ բանակցել, չնայած առավելությունը ակնհայտորեն Իրանի կողմն է։

Թրամփը սպառնաց Իրանի քաղաքացիական էներգետիկ ենթակառուցվածքների պատժիչ ռմբակոծությամբ։ Թեհրանը նույնիսկ աչք չթարթեց, փոխարենը շուկաները ցնցվեցին։ Հետևեց շտապ շրջադարձ։ Թրամփը հայտարարեց, որ իմացել է գաղտնի խաղաղության առաջարկների մասին և ձեռնպահ է մնացել հարվածներ հասցնելուց։ Այնուհետև Պենտագոնը հայտարարեց 82-րդ օդադեսանտային դիվիզիայի ստորաբաժանումներ տեղակայելու մասին։ Սա ենթադրում է, որ հակամարտության սրումը դեռևս հնարավոր է։ Ակնհայտ անորոշության պայմաններում իրանական ռեժիմը մնում է անկոտրում և, փաստացի, ռազմավարական առավելություն է ձեռք բերել իր հակառակորդների նկատմամբ։

Այո՛, Իսլամական Հանրապետությունը լուրջ կորուստներ կրեց։ Նրա ղեկավարության մի մասը և հարյուրավոր քաղաքացիական անձինք զոհվեցին։ Նրա օդային պաշտպանությունը ոչնչացվել է, նավատորմը և հրթիռային համակարգերը խիստ թուլացել են։ Այնուամենայնիվ, ռեժիմը դիմացավ։ Ինչպես մենք զգուշացրել էինք այս պատերազմի սկսվելուն պես, նրա գոյատևումը, որոշ իմաստով, հաղթանակ կլինի, նշում է պարբերականը։

Ներքին կյանքում ռեժիմի իշխանության վերահսկողությունը ոչ միայն չթուլացավ, այլև, ընդհակառակը՝ ամրապնդվեց ԱՄՆ-ի և Իսրայելի ճնշման տակ: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (IRGC) պահպանում է ամուր վերահսկողությունը: Ներքին հակառակորդները, լինեն դրանք էթնիկ անջատողականներ, թե դժգոհ քաղաքաբնակներ, պահպանում են լռություն: Իրանի բարձր հարստացված ուրանի պաշարները, որոնք կազմում են մոտ 400 կիլոգրամ, հավանաբար թաղված են փլատակների տակ՝ անձեռնմխելի: Առավել զարմանալի է, որ Իրանը վերահսկողություն է հաստատել Հորմուզի նեղուցի նկատմամբ՝ արգելափակելով Պարսից ծոցից նավթի և գազի արտահանումը, որը կազմում է համաշխարհային մատակարարումների մեկ հինգերորդը:

Թեհրանի ասիմետրիկ պատերազմը՝ հրթիռների, էժանագին անօդաչու թռչող սարքերի և, հնարավոր է, նավագնացության դեմ ուղղված ծովային ականների օգտագործմամբ, ԱՄՆ-ին հեռու է պահում ավելի կտրուկ քայլերից:

Նավթի համաշխարհային գների տատանումները փաստացի հայտնվել են Իրանից կախված վիճակում:

Իրաքում իրանամետ շիական խմբավորումները զինվում են քրդերի և ամերիկացիների դեմ: Իսկ Լիբանանում Իրանի դաշնակից՝ «Հեզբոլլահը» կարող է վերականգնել իր լեգիտիմությունը՝ որպես «դիմադրության» կազմակերպություն, քանի որ Լիբանանը վերջերս ենթարկվեց Իսրայելի կողմից հարձակման:

ԱՄՆ-ի դաշնակիցները Պարսից ծոցում չէին ուզում այս պատերազմը, բայց հիմա վախենում են, որ վիրավոր և անհնազանդ Իրանը կդառնա ավելի մեծ սպառնալիք, քան նախկինում էր։ Նրանց անվտանգության համակարգերը՝ թանկարժեք հակաօդային պաշտպանությունը, անբավարար դարձան և նրանց տնտեսությունը պատանդի կարգավիճակում հայտնվեց իրանական սպառնալիքների տակ։

Իսրայելի անվտանգությունը այս գործողության արդյունքում չբարձրացավ, քանի որ Իրանից եկող միջուկային սպառնալիքը չվերացավ։

Առանց ռեժիմի փոփոխության, բալիստիկ հրթիռների կիրառման սպառնալիքը չի վերանա, իսկ ռեժիմի փոփոխությունը հեռանկարում չի երևում:

Հրեական պետության ամենամեծ վախն այն է, որ Ամերիկայի հետ իր երկարատև կապերը կարող են վտանգվել: Պատերազմն արդեն իսկ խորապես ժողովրդականություն չի վայելում ամերիկացիների մեծ մասի շրջանում: Եթե զոհերի թիվն ավելի բարձրանա, բենզինի գները կտրուկ բարձրանան, իսկ շուկաները փլուզվեն, ո՞ւմ կմեղադրեն նրանք: Հանրապետական ​​աջակողմյաններից ոմանք արդեն բացահայտորեն մեղադրում են Իսրայելին դրա համար: Ընտրողները, հատկապես երիտասարդները, ավելի ու ավելի թշնամաբար են տրամադրված Իսրայելի նկատմամբ. Ամերիկայում իսրայելամետ լոբբիստները դժվար ժամանակներ են ապրում, նշում է բրիտանական պարբերականը:

Թրամփը իր պատերազմը հրահրեց ամենաաններելի ձևով՝ առանց պատշաճ ռազմավարական հիմնավորում առաջարկելու։ Չնայած Թեհրանում ռեժիմի փոփոխության հասնելու վերաբերյալ օպերատիվ հաջողություններին և անհեթեթ պարծենկոտություններին, մարտադաշտում իրական հաղթանակները տեսանելի չեն, քանի որ քաղաքական ծախսերը մեծանում են, Թրամփի վրա ճնշումը ուժեղանում են:

Նա կանգնած է ընտրության առաջ՝ սրե՞լ իրավիճակը, թե՞ բանակցել։

Նա կարող է գայթակղվել կտրուկ սրել իրավիճակը՝ թիրախավորելով Իրանի քաղաքացիական ենթակառուցվածքները և նավթարդյունաբերությունը՝ հույս ունենալով ստիպել նրանց վերացնել նեղուցի շրջափակումը: Ծովային հետևակը կարող է գրավել Խարգ կղզին և դրա նավթային ենթակառուցվածքները, ափ իջնել կամ օկուպացնել նեղուցի կղզիները:

Սակայն այս բոլոր քայլերը իրական հաղթանակի չեն բերի Թրամփին, քանի որ ամերիկյան օկուպացիոն ուժերը անմիջապես կդառնան հեշտ թիրախ։

Թրամփը ձգտում է ջնջել Ջիմի Քարթերի՝ 1980 թվականին Իրանում ռազմական արկածախնդրության հիշողությունը, բայց ռիսկի է դիմում ինքն էլ կրկնել այն։

Հետևաբար, նշում է The Economist-ը, չարյաց փոքրագույնը, լուրջ բանակցություններ վարելն է: Պակիստանի կառավարությունը պատրաստ է միջնորդել: Թրամփը պնդում է, որ Իրանին առաջարկել է 15 կետանոց ծրագիր, սակայն, Թեհրանի պաշտոնյաները հերքում են, որ բանակցություններ ընդհանրապես տեղի են ունենում: Բանն այն է, որ ԱՄՆ-ն ​​նախկինում դիվանագիտություն է վարել անբարեխղճորեն՝ այն օգտագործելով որպես քողարկում սպասվող հարձակման համար և զարմանալի չէ, որ Իրանը կասկածամիտ է դարձել ԱՄՆ-ի հետ նման բանակցություններ վարելու հարցում:

Հետևաբար, նշում է պարբերականը, Թրամփը պետք է համաձայնվի լիակատար հրադադարի և ստիպի Իսրայելին կատարել այն։ Նեղուցի վերաբացման և Իրանի կողմից իր միջուկային ծրագրից հրաժարվելու վերաբերյալ բանակցությունները աներևակայելի դժվար կլինեն։ Եվ համաձայնագիրը, ամեն դեպքում, ավելի վատ կլինի, քան պատերազմից առաջ էր, քանի որ Թրամփը, առանց որևէ մտադրության, միայն ամրապնդել է «բազեների» դիրքերը Իրանում ՝ նրանց նեղուցում ազդեցության լծակներ տալով։ Արդյունքում, գոնե առայժմ, առավելությունը ակնհայտորեն Իրանի օգտին է և Թրամփը պիտի ընդունի այս իրողությունը:

Հակառակ դեպքում կյանքի կկոչվեն կործանարար սցենարները բոլորի համար, որից Թրամփը հաստատ ավելի լավ դիրքերում չի հայտնվի, եզրակացնում է բրիտանական է The Economist պարբերականը:

Արտակ Հակոբյան

Աղբյուրը՝ Zham.am

Լուսանկարում՝ The Economist-ի 2025թ. ապրիլի թողարկման շապիկը:

դիտվել է 455 անգամ
Լրահոս
Սա պայքար է արդարության համար, ոչ թե մեկ կուսակցության շահի, սա պայքար է մեր բոլորի վաղվա օրվա համար. Բարգավաճ Հայաստան Դատարանը մերժել է ԲՀԿ-ի հայցերը. Հրապարակ Փոխարենը ընտրվեց այլ ճանապարհ... իրավապահ մարմինները դա պարտավոր էին ճշտած լինեին Խոշոր հրդեհ Բաղրամյան գյուղում ԱՄՆ-ի աճող հետաքրքրությունը Հարավային Կովկասի նկատմամբ և ՆԱՏՕ-ի ծրագրերը․ Վահե Դավթյան Առաջարկում եմ օգնել արմաշցի ընդդիմադիրներին, մյուսները թող գնան Նիկոլի հետևից Ծառուկյանը Գեյջիին թանկարժեք նվեր է խոստացել Թոփուրիային հաղթելու դեպքում Սելիմի լեռնանցքի ճանապարհին բախվել են «Mercedes»-ը և «Կամազ»-ը․ 3 անչափահասներ տեղափոխվել են ԲԿ Ադրբեջանը մեզ կվերավաճառի ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով. Արման Աբովյան 52 տարեկանում քաղցկեղից մահացել է գերությունից վերադարձած Կարլեն Ստեփանյանը Փաստաբանները քարը քարի վրա չթողեցին ԿԸՀ-ի և ՔՊ ներկայացուցչի դիրքորոշումից․ Արման Աբովյան Պայքարը պետք է տեղափոխել բողոքարկման և դիմադրության բոլոր հարթակներ․ Փոստանջյան Պուտինը պնդել է, թե ՌԴ բանակն առաջ է շարժվում ռազմաճակատի բոլոր ուղղություններով «Նույնիսկ եթե Փաշինյանը կրկին ինչ-որ բան նվիրի Ադրբեջանին, նրանք մեզ կվերավաճառեն ռուսական գազ՝ աստղաբաշխական գներով». Արման Աբովյան Իրանի դեմ բարդ տնտեսական պատերազմ է մղվում․ Փեզեշքիան Ուսուցիչների տրանսպորտային ծախսերի փոխհատուցման գործընթացում մեծ խախտումներ են հայտնաբերվել. Ոսկան Սարգսյան Սոֆյա Հովսեփյանն առաջարկում է միասնական հարցով գնալ դատարան Հովհաննես Խուդոյան. ԿԸՀ-ին դիմել ենք ՔՊ անդամների քարոզչության հարցով, պատասխանել են՝ «սպասեք ընտրությունն անցնի» Ասել, որ ուրախ եմ նիկոլ ընտրողի այդ փչացած բերքի, կորցած ու կորցնելիք փողերի և ջանքերի համար, կնշանակի ոչինչ չասել Խոսքի սահմանափակումը դարձավ ինքնուրույն ռեպրեսիվ միջոց. Ռուբեն Մելիքյան «ԲՀԿ-ն հաղթահարում է անցողիկության շեմը․ Սուրեն Սուրենյանց Իշխանություն պահպանելը դա դեռ հաղթանակ չէ. Արթուր Միքայելյան Իշխանյան. Ժողովրդի հաղթանակն ապահովելն ու պահպանելը դիմադրության ուժերի պարտականությունն է Մանդատը մերն ա, խլել ենք, մնում ա պահենք... Դանիելյան Ադրբեջանական պաշտոնական և կիսապաշտոնական տեղեկատվական դաշտում շարունակվում է հայկական պատմական ներկայության հետևողական ժխտումը. monumentwatch.org
Ամենաընթերցվածները
Շուտով
Հունիսի 12-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հունիսի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Հունիսի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Այվազյանը Հունիսի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզան Ստեփանյանը Հունիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը Հունիսի 11-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը Հունիսի 11-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հունիսի 10-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լևոն Զուրաբյանը Հունիսի 10-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գյուլնարա Ալեքսանյանը Հունիսի 9-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am