Կենսաբանական զենք ու քաղաքական-տղայական «ռազբորկաներ». Համաճարակի հետևանքները

Աշխարհում կորոնավիրուսով վարակվածների ընդհանուր թիվն արդեն գերազանցել է 2,7 միլիոնը, 191 հազարից ավելի մարդ համաճարակի զոհ է դարձել, բուժվել են շուրջ 755 հազարից ավելի մարդիկ: Հիվանդանոցներում հիվանդների թվով առաջինը շարունակում են մնալ Միացյալ Նահանգները, որտեղ 886 հազարից ավելի մարդ է վարակված կորոնավիրուսով:

Միևնույն ժամանակ Չինաստանի իշխանությունները փակել են Հարբին քաղաքը` վարակվածների թվի աճի պատճառով: Քաղաքը կարող է դառնալ համաճարակի նոր ալիքի էպիկենտրոն: Սինգապուրում դեպքերի քանակի նոր աճ է գրանցվել, կարանտինն այնտեղ երկարաձգվել է մինչև հունիսի 1-ը:

Մեծ Բրիտանիայում մահվան դեպքերի թիվը կարող է կտրուկ աճել, քանի որ պարզվել է, որ ամեն օր թարմացվող վիճակագրությունը չի արտացոլում մահվան դեպքերը տանը, ծերանոցներում և փակ հաստատություններում:

Եվրամիության առաջնորդներն տեսակապի միջոցով քննարկում են համաճարակի հետևանքները: Կարանտինը ԵՄ-ում աստիճանաբար թուլացվում է: Ֆրանսիայում այս պահի դրությամբ՝ 158,183 վարակված մարդ կա, մահերի թիվը՝ 21,856 է, իսկ Գերմանիայում 153,307 վարակվածներ կան, մահացածների թիվը՝ 5,575:

Ռուսաստանը վարակվածների թվով աշխարհում 10-րդն է: Վերջին 24 ժամվա տվյալներով կա 68,622 վարակված, մահերի թիվը՝ 615, իսկ վերջին 24 ժամում վարակվածներն ավելացել են 5,849-ով:

Միջազգային հանրության շրջանում օր-օրի խորանում են կորոնավիրուսի ծագման շուրջ կասկածները:

Եվրամիության դիվանագիտական գերատեսչության հեղինակած 25 էջանոց փաստաթղթում նշվում է, որ Ռուսաստանը, Իրանը և Չինաստանը առաջ են մղում նույն թեզը, երբ խոսքը վերաբերում է կորոնավիրուսի ծագմանը։ Մոսկվայից, Թեհրանից և Պեկինից շտապում են տարածել պնդումը, վարակն իբր հակառակորդներին ոչնչացնելու նպատակով Միացյալ Նահանգներում ստեղծված կենսաբանական զենք է: Բացի այդ, ինչպես նկատում են Եվրամիության փորձագետները, Իրանի իշխանությունները, նաև ռուսաստանյան լրատվամիջոցները միաբերան կոչ են անում Վաշինգտոնին չեղարկել Իրանի նկատմամբ պատժամիջոցները, քանի որ դրանց պատճառով Թեհրանը չի կարողանում համարժեք պայքար մղել կորոնավիրուսի դեմ։

Ռուսաստանի գլխավորած տեղեկատվական արշավի մասին եվրոպական դաշինքը խոսել էր դեռևս մարտ ամսին։ Ըստ «Ազատության»՝ հատուկ զեկույցը փաստում էր, որ Կրեմլին մոտ կանգնած լրատվամիջոցները կորոնավիրուսի մասին ապատեղեկատվությամբ փորձում են խարխլել արևմտյան երկրներում հանրային վստահությունը, խուճապ առաջացնել, կասկածի տակ դնել եվրոպական առողջապահական համակարգը։ Ընդ որում, ինչպես նկատել են զեկույցի հեղինակները, Ռուսաստանն այդ տեղեկատվությունը լրատվամիջոցներում և սոցիալական ցանցերում տարածում է հիմնականում եվրոպական լեզուներով։

Նոր զեկույցում արդեն Եվրամիության մասնագետները նշում են, որ չնայած վարակը լրջորեն վտանգում է այդ երկրների հանրային առողջությունը, Ռուսաստանի պետական լրատվամիջոցները, մասամբ նաև Չինաստանը շարունակում են լայնորեն քարոզել դավադրական տեսություններ ինչպես ԵՄ երկրների, այնպես էլ հարևան երկրների լսարանների համար։ Այդ ամենի նպատակը համաճարակին Եվրամիության արձագանքը թերագնահատելն է, ինչպես նաև կորոնավիրուսի ծագման հարցում խառնաշփոթ առաջացնելը։

Համաճարակի ծագման և տարածման հանգամանքների վերաբերյալ կասկածները միջազգային հանրության շրջանում օր-օրի խորանում են։ Անցյալ շաբաթ Միացյալ Նահանգների նախագահը հայտարարել էր, որ Վաշինգտոնը մանրազնին հետաքննություն է սկսում՝ պարզելու, թե որքանով են հիմնավոր պնդումները, որ կորոնավիրուսը ոչ թե կենդանուց է մարդկանց փոխանցվել, այլ սկիզբ է առել Ուհանի բիոլաբորատորիայում և տարածվել է մարդկային սխալի պատճառով։

Հիշեցնենք, որ Գերմանիան նույնպես պարզաբանումներ է պահանջել Չինաստանի իշխանություններից, Սպիտակ տունն արդեն խոսում է հնարավոր պատժամիջոցների մասին, Ավստրալիան հորդորում է անկախ հետաքննություն անցկացնել, իսկ Ֆրանսիան հայտարարել է, որ պատրաստ է այդ հարցով միջազգային կոալիցիայի մաս կազմել։ Մինչդեռ Պեկինը, Մոսկվան և Թեհրանը միաբերան պնդում են, թե կասկածի հիմքեր չկան։

Կորոնավիրուսի համավարակը դարձել է, այսպիսով, քաղաքական պարզաբանումների, շահարկումների, փոխհարաբերությունների ճշգրտման նոր թեմա: Երկրների առաջնորդները շարունակում են միմյանց հասցեին մեղադրանքներ հնչեցնել:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 6808 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am