Կոռուպցիան մի սպա, մի զինվորական բռնելը չէ.Անուշ Սեդրակյան

Հայաստանը կանգնած է և միշտ էլ կանգնած է եղել լրջագույն մարտահրավերների առջև: Եվ հիմա եկել է պատասխանատվություն կրելու ժամանակը,Հայելի ակումբում լրագրողների հետ այսօր կայացած հանդիպման ժամանակ այս մասին ասաց «Ազատ դեմոկրատներ» կուսակցության փոխնախագահ Անուշ Սեդրակյանը:  «Հիմա եկել է ժամանակը՝ պատասխանատվություն կրելու: Իշխանության ներսում կատարվում է հետեւյալ գործընթացը՝ կոռուպցիան դարձնել անդեմ, մինչդեռ աշխարհում հաջողությունը միշտ անվանական է լինում: Երբ հարցը գնում  բանակին, զինվորին թալանելու մասին, պետք է լինեն քրեական պատժամիջոցներ, իսկ աշխատանքից ազատումն ընդամենը ադմինիստրատիվ տույժ է»: Անդրադառնալով վարչապետի գլխավորած հակակոռուպցիոն հանձնաժողովին՝ Անուշ  Սեդրակյանն ասաց. «Ես շշմել էի, երբ կարդացի Մաքիեավելիի խոսքը, որը կիրառում էր նաեւ Լենինը՝ նախաձեռնությունը խեղդելու համար պետք է այն ղեկավարել: Հիմա արդյունքում մենք ստանում ենք կախարդական շրջանակ: Կոռուպցիայի դեմ պայքարի համար պետք է նախ՝ հրապարակել մենաշնորհների տերերին, կոռուպցիոն գործընթացում ներառված մարդկանց անունները: Կոռուպցիան պետական հաշվետվողականության մեխանիզմն է, որ վերեւից ներքեւ է գնում. կոռուպցիան մի սպա, մի զինվորական բռնելը չէ»: «Մարդիկ կարող են 50 միլիոնանոց կոնյակներ գնել և հյուրասիրել պետական ընդունելությունների ժամանակ, իսկ մի հավաքարարի էլ կարող են կամ կրճատել, կամ աշխատավարձը պակասեցնել»,- նշեց քաղաքական գործիչը: Ամփոփելով՝ Անուշ Սեդրակյանը նկատեց՝ իրավիճակն այնպիսին է, որ իրավիճակը շտկելու համար Կառավարությունը կամքի դրսևորումից բացի այլ ելքեր չունի:

դիտվել է 42 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am