Քննությունը ցույց կտա` Միհրան Պողոսյանի բիզնեսն օրինական է, թե` ոչ. Արփինե Հովհաննիսյան

Կոռուպցիայի դեմ պայքարը ՀՀ կառավարության պարտականությունն է,լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախարար Արփինե Հովհաննիսյանը՝ կոռեկտ չհամարելով մեկնաբանել ՀՀ-ում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկու այն հայտարարությունը, որ ԵՄ-ն Հայաստանին կոռուպցիայի դեմ պայքարի հարցում չի հատկացնի նախատեսված 15 միլիոն եվրոն, եթե արդյունքներ չտեսնի: Իսկ հարցին, թե առհասարակ կոռուպցիոներն իրավունք ունի՞ զբաղվել կոռուպցիայի դեմ պայքարով, Արփինե Հովհաննիսյանը պատասխանեց. «Եթե դուք կոռուպցիոների մասին խոսում եք իրավապահ մարմինների կողմից հաստատված շրջանակներում և ասում եք՝ ովքեր են կոռուպցիոներներն և ձեր խոսքը ոչ թե ձեր հայտարարությունն է, այլ իրավապահ համակարգի գնահատականը, ապա՝ ոչ»: Անդրադանռալով ԴԱՀԿ այլեւս նախկին պետ Միհրան Պողոսյանի դեմ հարուցված քրեական գործի մասին, նախարարն ասաց, որ կառուպցիայի դեմ պայքարի մասին ոչ միայն խոսվում է, այլ նաեւ քայլեր են ձեռնարկվում, իսկ արդյունքները տեսանելի են: «Ընդամենը օրեր առաջ է գործն ուղարկվել համապատասխան իրավապահ մարմիններին եւ այս պահին ընթանում է նախաքննություն: Եվ պարզապես նաեւ զուտ իրավական տեսանկյունից հարցին արձագանքելով՝ կարող եմ ասել, որ մեղմ ասած քիչ ժամանակ է անցել»,- ասաց Արփինե Հովհաննիսյանը: Իսկ հարցին, թե Միհրան Պողոսյանը 10 տարի առաջ էլ բիզնես ուներ, հիմա էլ ունի, ո՞ւր են արդյունքները, պատասխանեց. «Ես չեմ դրա պատասխանատուն, կամ ես չեմ այն իրավասու մարմինը, որը պետք է գնահատական տա այս պահին՝ այն օրինական է եղել, թե՝ անօրինական: Հատկապես այս պահին, երբ որ նախաքննություն է կատարվում: Խնդիրն այն է, որ համապատասախան հանգամանքների մասին բարձրաձայնվեց և գրվեց մամուլում, ինչը նշանակում է, որ կան համապատասխան առիթներ սկսելու համար որոշակի քննություն: Այն ցույց կտա՝ օրինական է եղել, թե` ոչ, ձեռքբերումն օրինական է եղել, թե` ոչ»:

դիտվել է 12 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am