Նոր խառնակչություն. որն է Փաշինյանի նպատակը

Նիկոլ Փաշինյանը երեկ իր հերթական «լայվի» միջոցով՝ ««Մեծ հիասթափության» մոդելավորումը» խորագրով, հանգամանալից խոսեց հեղափոխությունից հիասթափվածների, դրանց դրդապատճառների մասին։ Վարչապետի թվարկումների համաձայն՝ Հայաստանում գրեթե բոլորը հիասթափվածներ են՝ օլիգարխներ, քաղաքական ուժեր, արեւմտամետներ, ռուսամետներ, քրեական հեղինակություններ, ծանոթ-բարեկամներ, հոգևոր ոլորտ: Նիկոլ Փաշինյանն ասում է, որ Հայաստանում կա արժեքներ սերմանող իշխանություն, ինչին զուգահեռ՝ ակնհայտ է դառնում, որ հոգևոր կյանքը արժեքների, գաղափարների սերմանման գործում ունի մեծ բացեր ու պրոբլեմներ։ Սա հոգևորականության մոտ լրջագույն հիասթափություն է առաջացնում. «Հոգևորականների գործունեությունը ավելի շատ քաղաքականություն ու ինտիգներ է հիշեցնում, քան Աստվածաշնչից բխող գործունեություն»։

Մի խոսքով՝ Փաշինյանից եւ իր մերձավոր շրջապատից բացի, ստացվում է, որ մյուսները հիասթափվածներ են, ասել է թե, նրանք, ովքեր օգտվում են կերակրատաշտից գոհ են ու երջանիկ, իսկ ովքեր ոչ, ապա հիասթափված են: Մի կողմ թողնելով Փաշինյանի այս պարզունակ մոտեցումը` համաձայն որի բոլոր հիասթափվածները նյութապաշտ են ու շահամոլ, եւ Հայաստանի հանրապետության հպարտ քաղաքացիներն էլ, փաստորեն, մասնակցել են հեղափոխությանը, որպեսզի հետագայում նյութական ակնկալիքներ ունենան, փոխհատուցում ստանան, չենք կարող այնուամենայնիվ չթարմացնել Փաշինյանի հիշողությունը եւ չասել, որ մի դժգոհեք մարդկանցից, որոնց հետ երկար ճանապարհ եք անցել…

Երախտագիտությունը մարդկային լավագուն արժանիքներից մեկն է եւ ցանկացած ժամանակում չի կարելի ջուրը գցել դիմացինի արած լավությունը: Երբ ժամանակին կրիմինալները մեծագույն աջակցություն էին ցուցաբերում կալանավայրում գտնվող Փաշինյանին, ապա նաեւ լուծել օլիգարխներից մեկի հետ նրա փողային կոնֆլիկը, այն ժամանակ Փաշինյանի համար նրանք նյութապաշտ չէին, թե ինչու են հիմա այդ մարդիկ շարժել Փաշինյանի դժգոհությունը, դժվար է ասել: Ինչու է դժգոհ գործարարներից, որոնց հետ ոչ վաղ անցյալում շոկոլադնի հարաբերություններ է ունեցել, ծաղկեցրել իր ընտանեկան բիզնեսը, դա էլ չի հասկացվում:
Հոգեւոր դասին կատարած անդրադարձն ուղղակի աբսուրդի ժանրից է, թե ինչ արժեքներ է սերմանում իշխանությունը, հայտնի է բոլորին, երբ թույլատրվում է տրանսգենդերային արշավ պետության թիվ մեկ օրենսդիր ամբիոնից, երբ պետությունը միլիոնավոր միջոցներ է հատկացնում սեռափոխված մեկի վերաբերյալ ֆիլմի նկարահանման համար, երբ ֆաս հրահանգով գրոհում են առաքելական եկեղեցու վրա ու, առհասարակ, կոխկրտում ազգային ցանկացած արժեք, արժեքների սերմանման մասին հիշատակումը պարզագույն ցինիզմ է, իսկ այս պարագայում եկեղեցին չի կարող անտարբեր մնալ:

Կամ երբ ասվում է, թե իր հետ քայլողներն են անգամ հիասթափված, առնվազն տարակուսելի է: Մարդիկ, որոնք մինչ իշխանությունը մեկ լումա չէին աշխատել սեփական քրտինքով, այսօր բյուջեի հաշվին մի միլիոնանոց աշխատավարձ են ստանում, այլ հարց է, որ ախորժակն ուտելիս է բացվում եւ քայլիստներն ավելի ու ավելի են պահանջում, բայց դա արդեն ոչ թե հիասթափություն, այլ չտեսություն պետք է որակել: Իսկ բարեկամների մասին ճիշտ կանի լռի: Անհասկանալի է նաեւ, թե ինչու է դժգոհ, դիցուք ,արեւմտամետներից, խոսքը դեռ բերանից դուրս չեկաց զորօրինակ այդ խավի կարկառուն ներկայացուցիչ Արամ Զավենիչը հաստատում է օդում, ջրում, թե ցամաքում…

Տպավորություն է, որ Փաշինյանը խառնակչության, ատելություն սերմանելու, բոլորի հետ կռվելու մտասեւեռումների մեջ է, մյուս կողմից՝ նա բոլորին մեղավոր ու թշնամի է ներկայացնում, հանրությանը փորձ անելով հավատացնել, որ ինքը շատ է ցանկանում լավ բան անել, բայց շրջապատը չար ու նախանձ է, աբիժնիկ, իրեն քննադատում են, չարախոսում, դրա համար էլ չի ստացվում: Փաշինյանի վարքը խիստ անհանգստությունների տեղք է տալիս, եթե այսպես շարունակվի, մի օր էլ նա կհասնի սեփական ընտանիքին եւ նրանց էլ կհռչակի ազգի դավաճան...

Իհարկե,հասկանալի է հեղափոխական տրամաբանությունը,որը ենթադրում է ամեն բան քանդել,բոլորին սեւացնել,բայց դրա հետ մեկտեղ ժամանակն է սեփականը կառուցել,իսկ Փաշինյանը միայն պառակտում է:

Անի Սահակյան

դիտվել է 9701 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am