Կրակեցիք-մրակեցի՞ք, վե՛րջ, հասունացել է հանդիպման պահը. «ՀԺ»

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների կարծիքով՝ հասունացել է Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման պահը: Նրանք երեկ Վիեննայից` ԵԱՀԿ կենտրոնակայանից հայտարարություն տարածեցին, որտեղ ասվում էր. «Վերջին բռնությունների լույսի ներքո եւ շփման գծում լարվածությունը անհապաղ թուլացնելու անհրաժեշտությունից ելնելով՝ մենք համոզված ենք, որ հասունացել է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպման պահը: Մեր արտգործնախարարները պատրաստ են նպաստել հաջորդ շաբաթ Վիեննայում այդ հանդիպման կազմակերպմանը: Նրանց hիմնական խնդիրն է լինելու վերահաստատել հրադադարի ռեժիմը եւ հիմնարար սկզբունքների հիման վրա համապարփակ կարգավորման շուրջ բանակցությունների վերսկսման համար բարենպաստ պայմանների ստեղծումը»: ԵԱՀԿ ՄԽ-ում համանախագահող երկրների բարձրագույն ղեկավարության կարծիքով առանձնապես բան չի պատահել,  ապրիլի լույս 2-ի գիշերը ադրբեջանական զինված ուժերը պարզապես մի փոքր «զվարճացել են», կրակել-մրակել են, գլուխ են կտրել, ականջ են կտրել: Ինչ է եղել որ, մի մեծ բան չէ: Եղավ՝ անցավ, մոռանանք եւ անցնենք առաջ: ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հայտարարությունը, որում Ադրբեջանի գործողությունները դատապարտող տառ անգամ չկա,  այլ կերպ հնարավոր չէ մեկնաբանել: Սերժ Սարգսյանի եւ Իլհամ Ալիեւի հանդիպման պահը հասունացել էր մինչեւ ապրիլի 2-ը, երբ մոտ չորս ամիս նրանք չնստեցին բանակցությունների սեղանի շուրջ: Ամենավերջին նման հնարավորությունը մարտի 31-ին Վաշինգտոնում Միջուկային անվտանգության գագաթնաժողովն էր, որին մասնակցելու համար ԱՄՆ մայրաքաղաքում էին գտնվում ե՛ւ Սարգսյանը ե՛ւ Ալիեւը:  Մինչդեռ Մինսկի խումբը նեղություն չկրեց անգամ օգտագործել դա եւ հանդիպում կազմակերպել: Այդ օրերին տարածված կարծիքին, թե  հանդիպում կարող է լինել, պաշտոնապես հայտարարվեց, որ  նման բան նախատեսված չի էլ եղել: Ի՞նչն էր պատճառը, ինչո՞ւ այդ առիթը չօգտագործվեց, արդյոք որպեսզի Իլհամ Ալիեւի`մոտալուտ հարձակման պլանները չխառնվե՞ն իրար: Սա հարց է, որին Մինսկի խմբի երկրները, կարծում ենք, պետք է պատասխանեն: Ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական Ժամանակ» թերթի այսօրվահամարում:

դիտվել է 43 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am