«Ժողովուրդ» թերթը գրում է․ «Ապրիլի 17-ին Հ ոստիկանության անձնագրային եւ վիզաների վարչության անձնագրային բաժնի պետ Կարապետ Թումասյանը աշխառանքից ազատման դիմում էր ներկայացրել: Թե ինչու, նա համացանցում մի ընդարձակ գրառմամբ փորձել էր բացատրել` այդպես էլ ըստ էության ոչինչ չասելով: Նա գրել էր, թե «Ընդգծված ՍՐՏԱՑԱՎՈՒԹՅՈՒՆ՝ ահա այն հատկանիշը, որն ամեն վայրկյան ուղեկցել է ինձ իմ կատարած աշխատանքում: Թե ինչքանով է դա ստացվել եւ հնարավոր եղել իրագործել, թողնում եմ հանրության եւ Աստծո դատին»:
«Ժողովուրդ» օրաթերթին նրա ազատումից որոշ մանրամասներ են հայտնի դարձել: Մասնավորապես, որ նրա ազատման դիմումը կապված է եղել կանադահայ այն կնոջ` վարչապետին ուղղված նամակի հետ, որում նա դժգոհել էր, թե չի կարողանում քաղաքացիություն ստանալ:
Ավելին, «Ժողովուրդ» օրաթերթին հասած լուրերի համաձայն, ազատումներն այսքանով չեն ավարտվելու»:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը