Ով կրակեց, երբ....«Հրապարակ»

«Մենք հայտնել Էինք, որ մայիսի 8-ին Գյումրիում ընդհարում էր տեղի ունեցել մի խումբ երիտասարդների միջև, որի հետևանքով դանակից ստացած խորը վերքով Գյումրու «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոց» էր տեղափոխվել 17-ամյա Վանիկ Կակոսյանը։ Քննչական կոմիտեից հայտնում են, որ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ Քրեական օրենսգրքի 112 հոդվածով՝ «Դիտավորությամբ առողջությանը ծանր վնաս պատճառելը»։   Չեն հաստատվում տեղեկություններն այն մասին, որ կասկածյալների շրջանակում է Գյումրիում հայտնի հեղինակություն Գող Սուրոյի՝ Սուրեն Ավետիսյանի քրոջ որդին՝ 12-ամյա Հայկ Գրիգորյանը։ «Հրապարակը» Գյումրիի ոստիկանությանը մոտ աղբյուրից տեղեկացավ, որ գործով կասկածյալը փախուստի է դիմել։ Նա մոտ 28 տարեկան երիտասարդ է։   Գյումրիում շատերը վստահ են, որ 17-ամյա մարզիկ Վանիկ Կակոսյանին դանակահարել է Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի որդին, և ասում են, որ դեպքի հաջորդ օրը պատգամավորը ժամեր է անցկացրել ոստիկանության բաժանմունքում։ Մյուսները՝ Աժ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի շրջապատի մարդիկ, վստահեցնում են, որ պատգամավորի որդին և տուժողը մտերիմ ընկերներ են, թաղի տղաներ, որոնք երկուսն էլ սպորտով են զբաղվում։ Մասնավորապես, սրանով են բացատրում, թե ինչու է Մարտուն Գրիգորյանի հայրը՝ Կամո Գրիգորյանը, անձամբ հիվանդանոց տեղափոխել դանակահարված տղային։ Մարտուն Գրիգորյանը նույնպես վստահեցնում է, որ իր որդին կապ չունի միջադեպի հետ, և որ իր դեմ քաղաքական պատվեր է գործում, իսկ իր հայրն է վիրավորված տղային տարել հիվանդանոց, քանի որ մի թաղի երեխաներ են, և տուժողն իր որդու ընկերն է։ Սա գյումրեցիներին քիչ է համոզում։ Մարդիկ ենթադրում են, որ Մարտուն Գրիգորյանն ամեն ինչ անելու է որդուն պատասխանատվությունից ազատելու համար։ «Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի» տնօրեն Աշոտ Կուրղինյանը մեզ հայտնեց, որ Վանիկ Կակոսյանի վիճակը լավ է։ «Նա դեռ գտնվում է վերակենդանացման բաժանմունքում։ Բայց ակտիվ դինամիկա կա, կարող է վաղը տեղափոխենք բաժին»: Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։

դիտվել է 39 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am