Հերմինե Նաղդալյանի ամուսինը հայտարարություն է տարածել

Կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա  իրականացնող քաղաքացիները, որոնք պնդում են, թե «Նորաշեն-2007» սպառողական կոոպերատիվի Գեւորգ Չաուշ 14/3 շենքի բնակիչներ են եւ տուժել են Դավիթ Բեգլարյանի ու Հերմինե Նաղդալյանի գործողություններից, ոչ մի կապ չունեն շենքի բնակարանների հետ: Այս մասին այսօր՝ մայիսի 12-ին, իր տարածած հայտարարությունում ասել է Հերմինե Նաղդալյանի ամուսինեը՝ Դավիթ Բեգլարյանը, որն այսօր կառավարության շենքի դիմացից ցուցարարների ձեռքից խլել էր իրենց հետ բերված Հերմինե Նաղդալյանի պատկերով պաստառը: «Ես պնդում եմ, որ բողոքի ակցիայի մասնակիցները ( Արուսյակ Վանյանը, Ավետիք Գալստյանը, Արմեն Մանուչարյանը, Էլմիրա Հակոբյանը, Ծովինար Գրիգորյանը, Վարդգես Տիգրանյանը) որեւէ կապ չունեն Գեւորգ Չաուշի 14/3 շենքի բնակարանների հետ։ Դեռ մեկ շաբաթ առաջ ՀՀ կառավարության շենքի առաջ անձամբ հանդիպել եմ նույն այդ քաղաքացիներին՝ ցանկանալով հասկանալ ստեղծված իրավիճակը եւ քաղաքացիների բողոքի պատճառը: Հանդիպման ժամանակ ցույցի մասնակից քաղաքացիները, որոնց մի մասին ի դեպ ես երբեւէ չէի հանդիպել, նշեցին, որ իրենց պահանջները կապված են այլ մարդկանց հետ: Իրականում ինձ հետ առնչություն չունենալով՝ որոշ անձիք պարզապես ուղղորդված գործողություններ են իրականացնում՝ անհարկի շրջանառելով իմ եւ իմ ընտանիքի անդամների անունները: Ես հայտարարում եմ, որ պատրաստ եմ եւս մեկ անգամ հանդիպել այդ քաղաքացիների հետ, քննարկել իրենց պահանջները, հասկանալ նաեւ նրանց պահվածքի եւ գործողությունների իրական դրդապատճառները»,-ասված է հայտարարության մեջ: Հիշեցնենք, քաղաքացիները, որոնք պնդում են, որ խաբվել են «Նորաշեն 2007» ընկերության կողմից, նշում են, որ 2008թ. իրենք պայմանագիր են կնքել «Նորաշեն 2007» ընկերության հետ` նորակառույց շենքում բնակարաններ գնելու համար, գումարը վճարել են, սակայ  2009թ. իմացել են, որ իրենց  բնակարանները «Նորաշեն 2007» ընկերությունը գրավի տակ է դրել եւ դրանց դիմաց խոշոր պարտքեր վերցրել, ավելի ուշ սնանկ է ճանաչվել եւ իրենց բնակարանները անցել են պարտատերերին, այդ թվում՝ Հերմինե Նաղդալյանի ընտանիքին: «Նորաշեն 2007» սպառողական կոոպորատիվը իր գործունեությունը սկսել է 2007 թ., Երևանում 3 շինություն է կառուցել՝ Գեւորգ Չաուշի 37, Գեւորգ Չաուշի 14/3 եւ Բաբաջանյան 25/1 հասցեներում, որոնք կիսատ են մնացել։

դիտվել է 14 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am