Ոստիկանությունը «Կումայրի» արգելոցում շենք է կառուցում առանց շինթույլտվությա՞ն

Պաշտոնյաների հարաբերական լռությունն ու մեծ թափով շինարարությունը Գյումրու «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում մեծ թափով իրականացվում են շինարարական աշխատանքներ: Քաղաքի այս հատվածում նախատեսվում է հիմնել չորսհարկանի շենք: Կառուցվող շենքը գտնվում է քաղաքի Ռուսթավել եւ Ղորղանյան փողոցների անկյունում, Սուրբ Նշան եկեղեցու մոտակայքում: Դեռեւս հայտնի չէ, թե մշակույթի նախարարը տեղյա՞կ է այս շենքի կառուցման նախագծին կամ համաձայնություն տվե՞լ է, թե՞ ոչ, եւ արդյո՞ք կառուցվող շենքն իր տեսքով բավարարելու է պատմամշակութային անհրաժեշտ պահանջները: Շենքի կառուցման վերաբերյալ թեպետ տեղյակ է «Կումայրի» արգելոց-թանգարան ՀՈԱԿ-ի տնօրեն Ստեփան Տեր-Մարգարյանը, սակայն կարծիք հայտնել չի ցանկանում: Ասում է` նախ փաստաթղթային հարցերով դիմեք Գյումրու քաղաքապետարանի քաղաքաշինության բաժին, տեղեկությունները ստացեք, ապա նոր կարծիք է հայտնելու: Գյումրու քաղաքապետարանը եւս մինչ այժմ հստակ տեղեկություններ չունի շենքի կառուցման նախագծի, նաեւ շինարարական թույլտվության վերաբերյալ: Քաղաքի գլխավոր ճարտարապետ Հենրիկ Գասպարյանը փոխանցում է, որ նախագիծը վերամշակման փուլում է, իսկ շինարարության թույլտվության որոշման մասին հստակ տեղեկություններ ստանալու համար առաջարկեց քաղաքապետարան հարցում ուղարկել: Գլխավոր ճարտարապետը միաժամանակ հաստատում, որ  շինարարությունն ընթանում է «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: Երեկ` հակառակ քաղաքապետարանի եւ համայնքապատկան կառույցի պաշտոնյայի հարաբերական այս լռության, «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում շինարարական աշխատանքները շարունակում էին կրկին մեծ թափով: Որոշ աշխատակիցների եւ հարակից տարածքի անցորդներ հետ զրույցից պարզվեց, որ կառուցվող շենքի առաջին հարկը տրամադրվելու է «Դինամո» մարզական հասարակական կազմակերպությանը, իսկ մյուս երեք հարկերում տեղակայվելու են ՀՀ ոստիկանության որոշ բաժիններ ու վարչություններ` ոստիկանության Կումայրի բաժին, անձնագրային վարչություն եւ այլն: Շինաշխատանքներն իրականացնում է «Գոհարիկ» ՍՊԸ-ն, աշխատակիցներից շատերը Շիրակի մարզից չեն: Նախնական տեղեկություններով` շենքը շահագործման կհանձնվի հաջորդ տարի: Շինհրապարակում աշխատակիցներից մեկը, ով չցանկացավ ներկայանալ, պնդում էր, որ շինաշխատանքների իրականացման համար արդեն ստացել են թույլտվություն, բայց թե երբ` չէր մտաբերում: Նույն աշխատակիցը նաեւ, չգիտես ինչու, պնդում էր, որ կառուցվող հատվածը չի գտնվում «Կումայրի» պատմամշակութային արգելոց-թանգարանի տարածքում: «Ասպարեզը» հետեւողական է լինելու այս շինաշխատանքներին եւ պարզելու է, թե կա արդյոք շինթույլտվություն, նախագիծը կազմելիս` հաշվի առնվե՞լ է մշակույթի նախարարի, նախարարության առաջարկները եւ այլն: Asparez.am
 

դիտվել է 199 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am