Ես «ԲՀԿ»-ի սպիտակ ագռավը չեմ, մենք բոլորս «սեւ» ենք

«Հրապարակ» օրաթերթը գրում է. 

«Երեկ Դուք դեմ գնացիք ԲՀԿ ֆրակցիայի որոշմանը, չքվեարկեցիք ապօրինի գույքի բռնագանձման օրինագծի օգտին, որին ֆրակցիան կողմ քվեարկեց, ինչո՞ւ»,- հարցրինք պատգամավոր Գեւորգ Պետրոսյանին։ «Ե՛վ հանձնաժողովում, ե՛ւ լիագումար նիստոմ ես հայտնել եմ իմ մոտեցումները, կար մասնագիտական գնահատականի եւ ոչ թե թիմից տարբերվելու խնդիր։ Տրամաբանական չէր լինի, որ հանձնաժողովում արտահայտվեի օրինագծին դեմ, հետո կողմ քվեարկեի»: Խոսակցություններ կային, որ Գագիկ Ծառուկյանը Ձեզ «խորհուրդ» է տվել կորոնավիրուսի պատճառով ինքնամեկուսանալ եւ չմասնակցել որոշ օրինագծերի ընդունմանը։ «Պարոն Ծառուկյանն ինձ նման հանձնարարություն չի տվել, հորդոր չի եղել, բոլոր նախագծերին ես քվեարկել եմ այնպես, ինչպես որոշվել է խմբակցությունում, բացի այս մեկից»: Ասել է` Ծառուկյանը թույլ էր տվել։ «Ես հո պարոն Ծառուկյանին ամեն քվեարկությունից առաջ չե՞մ հարցնում` մասնակցե՞մ, թե՞ ոչ, սա խմբակցության եւ ոչ պարոն Ծառուկյանի խնդիրն է»: Չե՞ն պատժի։ «Նման բան մեր կուսակցությունում չկա, կա քննարկում, եւ սա պետք է դիտարկել կուսակցական դեմոկրատիայի դրսեւորման շրջանակներում»: Ի դեպ, ԲՀԿ-ն ակտիվ չէ նաեւ եկեղեցու նկատմամբ` իշխանությունների գրոհի առումով, Դուք էդտեղ է՞լ եք սպիտակ ագռավ։ «Ես ընդհանրապես ագռավ չեմ, առավել եւս` սպիտակ, մենք բոլորս «սեւերն» ենք` հիշեք, իսկ եթե ավելի լուրջ, ապա այդ կարծիքը չեմ կիսում՝ մեր կուսակցական ղեկավարը եկեղեցաշեն, եկեղեցապաշտ մարդ է, մենք էլ առանձին հարցազրույցներով քննադատում ենք եկեղեցու առաջնորդի դեմ հնչեցված կարծիքները, ընդ որում՝ ոչ թե անձին, այլ կարեւորագույն այդ ինստիտուտը ոտնձգություններից պաշտպանելու տեսանկյունից»:

դիտվել է 646 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am