Փաշինյանին Բրյուսելից բարդ անակնկալ մատուցեցին

Եվրոպական խորհրդարանը հանդես է, կարելի է ասել, սենսացիոն առաջարկությամբ...

Եվրոպական խորհրդարանն առաջարկում է Եվրամիության և վեց հետխորհրդային երկրների, այդ թվում` Հայաստանի, միջև ստեղծել «ընդհանուր տնտեսական տարածք»: Փաստաթղթում, որի բովանդակությանը ծանոթացել է «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայանը, եվրոպացի օրենսդիրները միևնույն ժամանակ դատապարտում են Ռուսաստանի գործողությունները Արևելյան գործընկերության անդամ երկրներում:
Փաստաթուղթն առաջիկայում քննարկման կդրվի Եվրախորհրդարանի արտաքին հարցերի հանձնաժողովում և ամենայն հավանականությամբ խորհրդարանի հավանությանը կարժանանա արդեն մայիսին, ինչից հետո հունիսի 18-ին նախատեսված է Եվրամիության անդամ երկրների և Արևելյան գործընկերության անդամ պետությունների՝ Հայաստանի, Ադրբեջանի, Վրաստանի, Ուկրաինայի, Բելառուսի և Մոլդովայի ղեկավարների հանդիպումը Բրյուսելում: Այդ գագաթնաժողովի ընթացքում Եվրամիությունը պատրաստվում է նոր քաղաքականություն հաստատել հարևանների հետ հարաբերությունների վերաբերյալ:

Եվրամիության մի շարք դիվանագետներ, սակայն, «Ազատությանը» հայտնել են, որ կորոնավիրուսի համաճարակի պատճառով հանդիպումը, ըստ ամենայնի, կհետաձգվի մինչև տարվա երկրորդ կեսը:

Ոչ ուղղակիորեն նկատի ունենալով Ռուսաստանին, որը կոշտ հակազդում է Եվրամիությանը և ՆԱՏՕ-ին մերձենալու՝ հետխորհրդային երկրների ջանքերին, Եվրախորհրդարանը կվերահաստատի «Արևելքի գործընկեր երկրների ինքնիշխան իրավունքը՝ ազատ ընտրելու Եվրամիությանն ինտեգրման կամ ԵՄ-ի հետ համագործակցության անհատական մակարդակը», - նաև ասվում է փաստաթղթում:

Եվրոպական խորհրդարանը նաև բաց տեքստով «խստորեն դատապարտում է Արևելյան գործընկերության տարածաշրջանում հիմնարար սկզբունքների և միջազգային իրավունքի նորմերի խախտումը, Ռուսաստանի Դաշնության կողմից ուժի ապօրինի կիրառումը, ներխուժումը, ապակայունացումը, բռնակցումը, սահմանների խախտումը և օկուպացիան Արևելյան գործընկերության անդամ մի շարք երկրների տարածքներում»:

2009-ին ստեղծելով Արևելյան գործընկերության ծրագիրը՝ Եվրամիությունը նախկին խորհրդային բլոկի անդամ վեց պետություններին ի սկզբանե հնարավորություն է ընձեռել մերձենալու եվրոպական դաշինքի հետ, սակայն՝ առանց անդամակցության հեռանկարի: Տասը տարի անց վեց երկրներից Մոլդովան, Ուկրաինան և Վրաստանը ստորագրեցին Ասոցացման պայմանագրերը և այժմ ավելին են ցանկանում: Հայաստանը բավարարվել է Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրով:

Եվրամիության օրենսդիր մարմինը, որը նախկինում կոչ էր անում Բրյուսելին ընդլայնվել դեպի արևելք, փաստաթղթում ընդգծում է, որ թեև Արևելյան գործընկերության ծրագիրը չի ենթադրում անդամակցություն, սակայն այն կարող է նպաստել Եվրամիության հետ աստիճանաբար մերձեցմանը:

Որպես «ավելին»՝ եվրոպացի օրենսդիրները, մասնավորապես, առաջարկում են Եվրամիության և Արևելյան գործընկերության երկրների միջև ստեղծել ընդհանուր տնտեսական տարածք՝ ներառյալ ծառայություններ, որոնք կնպաստեն առավել խորը տնտեսական ինտեգրմանը Եվրամիության հետ, ինչպես նաև վեց անդամ պետությունների միջև համագործակցության խորացմանը: Բացի այդ, առաջարկվում է վերացնել Եվրամիության և Արևելյան գործընկերության անդամ երկրների միջև ռոումինգի ռեժիմը, թույլ տալ այդ երկրներին աստիճանաբար ինտեգրվել Բրյուսելի գլխավորած էներգետիկ միությանը, տրանսպորտային համայնքին և թվային միասնական շուկային:

Այս առաջարկը, օրինակ՝ հարևան Վրաստանի համար բավական ընդունելի կլինի: Իսկ ինչ պատասխան կունենան Նիկոլ Փաշինյանը, որը Ռուսաստանի իշխանությունների մերձենալու քաղաքականություն է վարում:

Սա մի առաջարկ է, որը վերաբերում է աշխարհաքաղաքական կողմնորոշման հստակեցման: Ավելին՝ սա ինչ-որ պահից նաև երկրների ԵՄ-ի անդամակցության ճանապարհին հասնելու մի միջոց է: Հետևաբար, պետությունների ղեկավարները պետք է մտորեն, ծանրութեթև անեն և հստակ պատասխանեն՝ թե իրենց երկրները գնո՞ւմ են այդ ուղով, թե ոչ:

Այս առումով, Փաշինյանին բավական բարդ որոշում է սպասում կայացնել. Կամ ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացում, կամ՝ Կրեմլին չնեղացնելով՝ Մոսկվայի սիրտը շահելու մշտական հավատարմության ցուցադրություն:

Հայաստանը ԵԱՏՄ-ին է անդամակցում, և Հայաստանի թե նախկին, թե ներկայիս իշխանությունները շարունակ հայտարարում էին, թե պատրաստ են կամուրջ դառնալ ԵՄ-ի և ԵԱՏՄ-ի միջև:

Իսկ ինչպե՞ս են դա իրագործելու...

Մետաքսյա Շալունց

դիտվել է 10203 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am