Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի․ Արա Զոհրաբյան

Հայաստանի փաստաբանական ակադեմիայի ռեկտոր Արա Զոհրաբյանը գրում է․

«ԻՆՉՈՒ ԱԴՐԲԵՋԱՆԸ ՉԻ ՍՏՈՐԱԳՐԵԼՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ

Հայաստանի կառավարությունը խաղաղության օրակարգ է առաջ տանում: Շատ բնական հարց է ծագում. Արդյո՞ք Ադրբեջանը կստորագրի խաղաղության պայմանագիր, թե՝ ոչ:

Պատասխանը միանշանակ ՈՉ է: Եվ այս ՈՉ-ը զգացմունքային պատասխան չէ, այլ՝ պարզ իրողությունների վերլուծության արդյունք:

Եկեք հարցը դիտարկենք Ադրբեջանի և նրա հպարտացած ղեկավարի տեսակետից:

Փոքր Ալիևն իր հորն անցել է, քանի որ արել է մի բան, որն իր հայրը չի կարողացել անել: Արցախը խլել է, Հայաստանի տարածքներն է մտել, խեղճացրել է հայերին: Հիմա կարո՞ղ է արդյոք փոքր Ալիևը հաղթողի մեծահոգություն դրսևորել և փաստաթղթով ամրագրել այս վիճակը: Պատասխանը պարզ է. ՈՉ:

Երկու պատճառ կներկայացնեմ:

Առաջինը փոքր Ալիևի մեծ հպարտությունն է: Ժամանակավոր հաղթանակով նա հպարտության մեծ դեղաչափ է ստացել:

Երկրորդ, 1991 թվականի հոկտեմբերի 18-ին ընդունված Ադրբեջանի Հանրապետության պետական անկախության վերականգնման մասին սահմանադրական ակտը (այսուհետ՝ Անկախության ակտ) թույլ չի տալիս փոքր Ալիևին «մեծահոգություն» դրսևորել և խնդիրը լուծել վերջնականապես:

Արդբեջանի անկախության ակտի 1-ին հոդվածում նշվել է՝ 1920 թվականի ապրիլի 27-28-ին ՌՍՖՍՀ 11-րդ բանակի կողմից Ադրբեջանի ներխուժումը, հանրապետության տարածքի անեքսիան և միջազգային իրավունքի սուբյեկտ հանդիսացող Ադրբեջանի Ժողովրդավարական Հանրապետության տապալումը հանդիսանում է Ռուսաստանի կողմից Ադրբեջանի անկախության օկուպացիա։

Նույն անկախության ակտի 2-րդ հոդվածի համաձայն՝ Ադրբեջանական Հանրապետությունը հանդիսանում է 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետության իրավահաջորդը:

Հիմա պարզ հարց է ծագում, 1918 թվականի մայիսի 28-ից մինչև 1920 թվականի ապրիլի 28-ը գոյություն ունեցած Ադրբեջանի Հանրապետությունը ի՞նչ տարածքներ է համարել իրենը: Իրավանախորդ Ադրբեջանը իրենն է համարել Արցախը, Հայաստանի Սյունիքի մարզն ամբողջությամբ, Վայոց Ձորի մարզի մեծ մասը, Գեղարքունիքի մարզի մի մասը, այդ թվում Սևանա լճի կեսը, Տավուշի մարզի մի մասը (ՏԵՍ՝ կցված քարտեզը): Իհարկե Ազգերի Լիգան չի ընդունել Ադրբեջանի զավթողական քաղաքականությունը, սակայն այստեղ կարևոր է Ադրբեջանի ախորժակը:

Սա նշանակում է, որ Հայաստանի կառավարությունը ինչ զիջումներ էլ անի, Ադրբեջանը այդ զիջումը կուլ տալով (ընդունելով) հանդերձ նոր պահանջներ է դնելու այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել վերը նշված չափերով հողազավթումին: Եվ, երբ գա մի պահ, որ Հայաստանը Ադրբեջանի որևէ պահանջ մերժի (իսկ դա մի օր լինելու է, հիմար կկվի /«Չարի վերջը» հեքիաթը վկա), ապա վերջինս կհարձակվի Հայաստանի վրա:

Հայաստանը պետք է պատրաստվի պատերազմի: Միայն ուժեղ Հայաստանը կարող է կանգնեցնել թշնամու ախորժակը»:

դիտվել է 182 անգամ
Լրահոս
«Mercedes»-ը Զվարթնոցում բախվել է քարե շինությանը Հայաստանի հավաքականը հավասարեցնում է հաշիվը Կիպրոսի հետ խաղում Եվրահանձնաժողովը կպատրաստի Ռուսաստանի դեմ պատժամիջոցների 22-րդ փաթեթը. Ֆոն դեր Լյայեն Արամ Ա Վեհափառ Հայրապետն ու Պերճ Սեդրակյանը քննարկել են Հայաստան-Եկեղեցի-Սփյուռք հարաբերությունները Զախարովան «հորինվածք» է անվանել Սիմոնյանի խոսքերը NVIDIA-ի ղեկավարը հրաժարական է տվել լրտեuական սկանդալից հետո Փաշինյանն ու Ալիևը քննարկել են TRIPP-ի զարգացումն ու սահմանազատման գործընթացը «Մի շիշ իռլանդական վիսկին այդ ստից թղթից ավելի արժեքավոր է»․ Արմեն Աշոտյան Ուիթքոֆը մանրամասներ է հայտնել Պուտինի հետ հանդիպումից Բեռնատարը վրաերթի է ենթարկել 16-ամյա հետիոտնի․ բժիշկները պայքարում են երեխայի կյանքի համար Բաքուն պնդում է՝ Ալիևի հետ հանդիպումը Փաշինյանն է նախաձեռնել․ hraparak.am Փաշինյանն ու Ալիևը հանդիպել են Դուբլինում․ մանրամասներ Պուտինը հանդիպել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Թաալաթբեկ Մասադիկովի հետ. մանրամասներ Զիդանը նշել է, թե որ ակումբը կցանկանար մարզել ապագայում 8 հոգի հայհոյանք հնչեցնելու հարցի շուրջ վիճաբանել են, հարվածներ հասցրել միմյանց 24 ժամ ջուր չի լինի «Նիկո՛լ, Արցախը ծախե՛լ ես, մենք էլ չե՛նք փախել, փրկվե՛լ ենք, որ․․․»․ Անաստաս Իսրայելյանը պոռթկաց (video) Խցանումների պատճառը 20,000 շինթույլտվություններն են. Երևանը ռեզինից չէ, որ ամեն քայլի շենք է բուսնում. Գևորգ Ստեփանյան Լոռու մարզում դադարեցվել է երկու էլեկտրատեղակայանքի շահագործումը․ ՔՏՀԱՏՄ «Անթալիայում Էրդողանը խայտառակեց Փաշինյանի ինքնիշխանությունը. ինչ է տեղի ունեցել կուլիսներում» (video) Քթներիցս բերում են էս ամեն ինչը․ բողոքի ակցիա (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Նոյեմբերի 13-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Լարիսա Ալավերդյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խաչիկ Մանուկյանը Նոյեմբերի 13-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Տիգրան Չոբանյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Նոյեմբերի 12-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարինե Նալչաջյանը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Նոյեմբերի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մանուկ Սուքիասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am