Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչներին

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Ռուբեն Մելիքյանը բաց նամակ է հղել «Եվրատեսիլ-2016» երաժշտական մրցույթի կազմակերպիչներին՝ կապված ԼՂՀ դրոշի արգելքի հետ: Նամակում Մելիքյանը ներկայացրել է իր պաշտոնը՝ ընդգծելով, որ հպարտորեն պաշտպանելու է ԼՂՀ մոտ 150.000 բնակիչների՝ տղամարդկանց, կանանց, երեխաների ու տարեցների իրավունքներն ու ազատությունները: Նա Արցախի ժողովրդի անունից վճռական անհամաձայնություն է հայտնել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից 2016 թվականի մայիսի 11-ին արված պաշտոնական հայտարարության հետ, որում Ղարաբաղյան հակամարտությունը պարզապես ներկայացվել է որպես Հայաստանի ու Ադրբեջանի միջև տարածքային վեճ: Նամակում հիշեցվում է, որ ԼՂՀ ժողովուրդը 1991 թվականին կյանքի է կոչել ինքնորոշման իր հիմնարար ու անքակտելի իրավունքը՝ հայտարարելով Խորհրդային Ադրբեջանի Հանրապետությունից իր անկախության մասին, ինչն ամբողջովին իրականացվել է միջազգային իրավունքի նորմերին համապատասխան: Նամակում ոչ ճշգրիտ և ԼՂՀ ժողովրդի համար վիրավորական է որակվել «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների կողմից Ղարաբաղյան հակամարտության նկարագրությունը: Դրանում «Եվրատեսիլ-2016»-ի կազմակերպիչների ուշադրությունն է հրավիրվում 2016 թվականի ապրիլի 2-5-ը տեղի ունեցած իրադարձությունների և, մասնավորապես, Ադրբեջանի զինված ուժերի գործած բոլոր խախտումների ու գազանությունների վրա: Հիշեցվում է, որ ԴԱԻՇ-ի ոճով գլխատման, տարեցների խոշտանգումների, դպրոցների ու բնակատեղիների ինտենսիվ հրետակոծությունների այդ փաստերը Եվրոպայում (նկատի է առնվում նրա մաս կազմող ԼՂՀ-ում) տեղի են ունեցել ընդամենը 40 օր առաջ, և որ Ադրբեջանը սպառնում է կրկնել դրանք, եթե ԼՂՀ ժողովուրդը չենթարկվի Ադրբեջանական Հանրապետության օրենքին, որը վարում է հայատյացության պետական քաղաքականություն: Նամակում կոչ է արվում հիշել Եվրոպայի հիմնարար արժեքների մասին, որոնք առկա են Ջոն Լոկի, Վոլտերի, Կանտի ուսմունքներում և ոչ թե սիրել Հիտլերին ու Մուսոլինիին: Վերջում կոչ է արվում մնալ երաժշտական մրցույթի ձևաչափի շրջանակներում և դուրս չգալ միջազգային քաղաքականության ոլորտ:

դիտվել է 17 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am