Զենքի վաճառքի հարցը կհասնի՞ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդ. ԻՔՄ

Օրերս ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի՝ ավստրիական «Die Presse» օրաթերթին տված հարցազրույցը Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ բավականին ուշագրավ ու կարևոր մի առաջարկություն է պարունակում: Գաղափարը Հարցազրույցի ընթացքում ԱԳ նախարարի տեղակալը Ռուսաստանի կողմից հակամարտության կողմերին զենքի վաճառքի մասին հարցին ի պատասխան ասաց՝ «Հայկական կողմը շարունակաբար բարձրաձայնում է այդ հարցը, այդ թվում՝ մեր Նախագահի մակարդակով: Մենք հասկանում ենք՝ ինչ է տեղի ունենում, և մենք ունենք բոլոր հիմքերը՝ դժգոհ լինելու: Ռուսաստանն ասում է, որ եթե ինքը այն չվաճառի, դա կանի մեկ ուրիշը: Ես կողմ եմ տարածաշրջանում բոլոր հակամարտող կողմերի համար զենքի ամբողջական էմբարգոյին: Մինսկի խմբի երեք համանախագահ երկրները՝ ԱՄՆ-ն, Ռուսաստանը և Ֆրանսիան, կարող են հասնել դրան ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդում: Դա ճիշտ կլիներ»: Ուշագրավ այս հայտարարությունը երկու հիմնական ուղերձ է պարունակում: Առաջին հերթին այն հերթական անգամ շեշտում է, որ հայկական կողմը չի պատրաստվում լռել Մոսկվայի կողմից զենքի վաճառքի անընդունելիության մասին: Երկրորդ ուղերձը նպատակ ունի ևս մի անգամ ստիպել միջազգային հանրությանը ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ կան միջազգային իրավունքի դրույթներ, որոնք թույլ կտային արգելել, թե Ռուսաստանին, և թե որևէ այլ երկրի զենք վաճառել հակամարտության կողմերին: Եթե Շավարշ Քոչարյանի այս գաղափարը չմնա ավստրիական թերթի էջերին, այլ դառնա Հայաստանի արտաքին քաղաքականության մի մաս, ապա հնարավոր կլինի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդում բավականին թափանցիկ կերպով տեսնել, թե ո՞վ է դեմ տարածաշրջանում արյունահեղության ավելացմանը, իսկ ով՝ ոչ: … Եվ, ամենակարևորը, միգուցե հնարավոր լինի իրոք վերջ տալ, թե Ռուսաստանի և թե այլ երկրների կողմից Ադրբեջանին զենքերի շարունակական մատակարարումներին: Խնդիրը ՌԴ-ն է Այդուհանդերձ, քիչ հավանական է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը նմանօրինակ որոշում կայացնի, քանի որ Ռուսաստանը ՄԱԿ-ի ԱԽ-ում վետոյի իրավունք ունեցող երկիր է: Հաշվի առնելով այն, որ ՄԱԿ-ի ԱԽ մյուս անդամները որևէ առանձնահատուկ շահ չունեն Հայաստանի և Ադրբեջանի միջև սառը հակամարտությունը «տաք» պահելու մեջ և այդ երկրների հետ զենքի «բիզնես» չեն անում, հավանական է, որ կողմ կլինեն նման արգելքին: Սակայն Ռուսաստանի Դաշնությունը, որը անցած մի ամսվա ընթացքում բազմիցս փորձել է արդարացնել զենքի վաճառքի իր ստրատեգիան, վետոյի իրավունքը կիրառելուց ձեռնպահ չի մնա՝ զենգի «բիզնեսը» շարունակելը և տարածաշրջանը «տաք» պահելու իր շահերը պաշտպանելու համար: Հիշեցնենք, որ ըստ 1994 թվականին Բուդապեշտում ձեռք բերված համաձայնության, ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրները պետք է ձեռնպահ մնան Արցախյան հակամարտության կողմերին զենք վաճառելուց: Եվ Մինսկի խմբի անդամներից միայն երկուսն են խախտել այդ համաձայնությունը՝ ՌԴ-ն և Թուրքիան: Ռուսաստանը խախտում է նաև դիվանագիտական այն չգրված կանոնը, համաձայն որի չի կարելի միաժամանակ լինել և բանակցային գործընթացի միջնորդ և հակամարտության առանց այն էլ հեղհեղուկ ստաբիլությունը զենքի վաճառքով ի չիք դարձնող: Այլ կերպ ասած, չի կարելի հայտարարել, որ կոնֆլիկտը պետք է ունենա միայն խաղաղ լուծում և միաժամանակ զինել կողմերին՝ ստեղծելով ոչ խաղաղ ճանապարհներ: Ու թեև Ռուսաստանը շարունակում է պնդել, որ բալանս է պահպանում, հայկական ու ադրբեջանական զինուժին մատակարարված ռազմամթերքների տարբերությունն արդեն որևէ մեկի համար գաղտնիք չէ: Համենայնդեպս, հույս կա, որ այդուհանդերձ, եթե հարցն իրոք հասնի ՄԱԿ-ի ԱԽ, ապա միջազգային ճնշումների շնորհիվ ու «խաղաղապահի» դեմքը փրկելու համար Ռուսաստանը դեմ չքվեարկի (վետո չկիրառի) Արցախյան կոնֆլիկտի կողմերին զենքի մատակարարման էմբարգոյի բանաձևին: Աննա Փամբուխչյան, «Իրազեկ քաղաքացիների միավորում»  

դիտվել է 6 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am