Արցախն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանը

Արցախն արձագանքում է ԵԱՀԿ Մինսկի խմբի հայտարարությանն այն մասին, որ եկել է Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպման ժամանակը: «Արմենպրես»-ի հետ զրույցում Արցախի նախագահի մամուլի քարտուղար Դավիթ Բաբայանը նշեց, որ բանակցային գործընթացում Արցախի մասնակցությանն այլընտրանք չկա: «Լիարժեք ձևաչափի վերականգնման համար ահագին ժամանակ է պետք, բայց դա այլընտրանք չունի, մանավանդ այս 4 օրվա պատերազմից հետո: Ադրբեջանը պատերազմում էր մեր դեմ, և ամբողջ աշխարհը գիտի այդ մասին: Բայց Ադրբեջանը չի ուզում մեզ հետ բանակցել, սա տրամաբանակա՞ն մոտեցում է, իհարկե, ոչ: Հասկանում ենք, որ բարդություններ կան, բայց միևնույն է, մենք աշխատելու ենք բանակցային լիարժեք ձևաչափը վերականգնելու ուղղությամբ»,-ասաց Դավիթ Բաբայանը: Նրա խոսքով, եթե հանդիպան ընթացքում խաղաղության հաստատմանն ուղղված որոշումներ լինեն, ապա սպասվող հանդիպումն արդարացված կլինի: Ըստ նրա` ցույց կտա ժամանակը: «Կարծում եմ, որ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության գործընթացի կարգավորմանը միջազգային հանրությունը պետք է լիարժեք մասնակցություն ունենա: Խոսքն այն մասին չէ, որ բանակցային գործընթացի փոփոխություն տեղի ունենա, խոսքն այլ մոտեցման մասին է: Օրինակ՝ անթույլատրելի է, երբ Եվրոպական առաջին խաղերը, ՄԱԿ-ի ֆորումը, Ֆորմուլա 1-ը ու նման կարգի այլ միջոցառումներն անցկացվում են Բաքվում: Սա պարզապես անբարոյական է, որովհետև ագրեսորը դրանից թև է առնում: Հետևաբար, միջազգային հանրությունը պետք է զգույշ մոտեցում ցուցաբերի» ,-ավելացրեց Դավիթ Բաբայանը: Ըստ նրա` առավել ևս անթույլատրելի է, երբ ժողովրդավարական քաղաքակիրթ երկրների ներկայացուցիչներն այնպիսի հայտարարություններ են անում այնտեղ, որ երևի դասական ֆեոդալական համակարգերում նման պնակալիզություն չի եղել,-հավելեց Դավիթ Բաբայանը:-Ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտությունը լակմուսային մի թուղթ է` ուղղված միջազգային հանրությանն` իր սեփական արատները վերացնելու համար: Պետք է այս հանգամանքն օգտագործի առաջին հերթին ժողովրդավարական քաղաքակիրթ հանրությունը: Եթե դա չարվի, ապա համաշխարհային հանրության մեջ` քաղաքակիրթ ժողովրդավարկան պետությունների արժեքների շերտում, իրավիճակը լինելու է շատ բարդ»:  

դիտվել է 9 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am