Ադրբեջանը փորձում է հրաժարվել Ալբերտ Ղազարյանին պարտված ադրբեջանցի մարզիկից

Ադրբեջանը փորձում է հրաժարվել OFS 8 միջազգային մրցաշարի հաղթող Ալբերտ Ղազարյանին պարտված ադրբեջանցի մարզիկից: Այս մասին «Արմենպրես»-­ի մամուլի սրահում հրավիրված ասուլիսում նշեց Պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի նախագահ, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական, Ալբերտ Ղազարյանի մարզիչ Հայկ Ղուկասյանը: «Ադրբեջանը մի քանի փուլով է փորձում աշխատել: Նախ, երբ ադրբեջանցի մարզիկը պարտվեց, նրանք բարձրացրեցրին Ալբերտ Ղազարյանին որակազրկելու հարցը: Երբ դա չստացվեց, սկսեցին շրջանառել, թե Ալբերտի մրցակիցը ազգությամբ ղազախ է: Նախ ասեմ, որ նա ունի Ադրբեջանի անձնագիր, բացի դրանից՝ եթե այլ ազգի ներկայացուցիչ է, այդ դեպքում ինչպես բացատրել Ադրբեջանի անհանգստությունը: Մրցաշարից հետո, տարբեր երկրներում, որտեղ կա պրոֆեսիոնալ «Արմֆայթինգ» ֆեդերացիայի ակումբ, տեղի ադրբեջանական համայնքի ներկայացուցիչները սկսել են հետաքրքրվել, նույնիսկ եղել է, որ կապվել են հայ մարզչի հետ և ցանկանցել են հանդիպել»,­ասաց Հայկ Ղուկասյանը: Ինչ վերաբերում է մրցաշարին, ապա Հայկ Ղազարյանը նշեց, որ Ալբերտ Ղազարյանի մրցակիցը` ադրբեջանցի մարզիկը, մարտահրավեր էր ներտել Ալբերտին` փորձելով հերոսանալ: Ադրբեջանցի մարզիկը, մինչ մենամարտը, հայատարարել էր, թե Ալբերտ Ղազարյանը պատրաստված չէ, և ինքը կարող է 5 րոպեում հաղթել: «Դա տեղի չունեցավ: Ալբերտը 57 վայրկյանում հաղթեց նրան` խեղդում հնարքով: Այդ մենամարտին մենք լավ էինք պատրաստվել, հաջողությամբ մասնակցեցինք ու հաղթեցինք: Այս մաենամարտը մեծ արձագանք ստացավ՝ կապված արցախյան հաղթանակի հետ: Մենք բավական լավ էինք տրամադրված, մենք գիտեինք, թե ինչ էինք ուզում անել: Եթե կասկած լիներ, որ կարող է պարտվեինք, ապա չեինք մասնակցի: Մենք հաղթանակի համար էինք գնացել»,­ավելացրեց Հայկ Ղուկասյանը: Խոսելով իր ունեցած զգացողություններից՝ Ալբերտ Ղազարյանը նշեց, որ այս մենամարտն իր համար մինգամայն տարբերվում էր մյուսներից: «Ունեցել եմ շատ մրցակիցներ, բայց այս անգամ զգացողությունն ուրիշ էր, ավելի մեծ պատասխանատվություն էի զգում, և դա ավելի էր ոգևորում թե ինձ, թե մյուս հայ մարզիկներին: Պատրաստվում էի ամենայն պատասխանատվությամբ` անտեսելով հոգնածությունը: Ես պետք է հաղթեի: Իմ լավ պատրաստված լինելն ինձ օգնեց տապալել ադրբեջանցուն»,­- ասաց Ալբերտ Ղազարյանը, ով իր այդ հաղթանակը ձոնել էր քառօրյա պատերազմում Արցախի սահմաններն անձնվիրությամբ պաշտպանելիս զոհված հայ մարտիկների հիշատակին: Անդրադառնալով առաջիկա ծրագրերին` Հայկ Ղուկասյանը նշեց, որ առաջիկայում միջազգային մրցաշարեր են սպասվում, որոնց հայ մարզիկները կունենան իրենց մասնակցությունը: Հայկ Ղուկասյանը նաև տեղեկացրեց, որ նպատակ ունեն այդ մարտարվեստը տարածել նաև բանակում, որը կօգնի զինվորներին ավելի պատրաստված լինել:

դիտվել է 22 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am