ԱԱԾ-ում Հակոբ Ճաղարյանի անցկացրած ժամերն «անամպ» չեն անցել. նրան բաց տեքստով զգուշացրել են

«Հրապարակ» թերթը գրում է. «Մենք առավոտյան զանգահարել էինք վարչապետի՝ ավիացիայի գծով նախկին խորհրդական, երեկ աշխատանքից ազատված Հակոբ Ճաղարյանին, ում երեկ հրավիրել էին ԱԱԾ։ Նա խուսափել էր հստակ պատասխանելուց, ասել էր՝ այո, հրավիրել են, մեր ԱԱԾ-ն է, գնալու եմ։ Մինչ նա ԱԱԾ-ում էր, նրա կինը՝ Զարուհի Մուրադյանը, տագնապած ստատուս էր գրել․ «Տասնյակ զանգեր, նամակներ հեռվից եւ մոտիկից ստանում եմ այս օրերին ի զորակցություն մեր ընտանիքին։ Հարյուրավոր լրագրողներ են զանգում․․․ սակայն լուռ են եւ անհաղորդ իմ բոլոր այն ընկերները, որոնք հիմա իշխանության մեջ են․․․ երեւի արդեն նախկին ընկերները... 5 րոպեից կլրանա 2 ժամը, որ Հակոբը մտել է ԱԱԾ, հույս ունեմ՝ դուրս կգա»:

Սակայն որքան մեծ էր մեր զարմանքը, երբ դրանից մեկ ժամ անց ստատուս գրեց Հակոբ Ճաղարյանը՝ գովաբանելով եւ իր՝ ԱԱԾ-ում անցկացրած ժամերը ներկայացնելով որպես հրաշք զրույցի, խորհրդատվության, կիրթ մարդկանց հետ շփվելու ժամեր, իսկ լրագրողներին մեղադրելով իր անձով հետաքրքրվելու եւ իրեն պաշտպանել փորձելու համար։

Նա գրել է․ «Չգիտեմ, թե ինչն է իմ՝ ԱԱԾ-ում հանդիպման շուրջ անհանգստության եւ անառողջ աժիոտաժի իմաստը: Կարող եմ փաստել, որ տեղի է ունեցել բավականին երկար` մոտ 2 ժամ տեւողությամբ բեղմնավոր, աշխատանքային, խորհրդակցական հանդիպում: Տրամաբանորեն, երկրի անվտանգության ոլորտի պատասխանատուներին պիտի հետաքրքրեր երկրի քաղաքացիական ավիացիայի ոլորտում տիրող իրավիճակը եւ իմ վերաբերմունքն ու խորհրդատվական, ընդգծում եմ` խորհրդատվական կարծիքը:

Մանրամասն բացատրել եմ համաշխարհային ավիացիայի կարգավորումները, կարգավորման ձեւերն ու օրինական հիմքերը: Կարծում եմ, որ երկժամյա հանդիպումս ավելացրեց հայկական ավիացիայի նվիրյալների թիվը: ՀՀ ԱԱԾ-ում աշխատում են կիրթ մարդիկ, որոնք առանց բարդույթների հասկացան իրենց ոլորտից շատ հեռու ոլորտի կարգավորումները եւ կիսում են Հայաստանի համար ազգային ավիացիայի կայացման ռազմավարական կարեւորությունը: Ինձ մնում է անհասկանալի լրատվամիջոցների տեղեկացվածությունը, քանի որ այսօր առավոտյան 9.30-ից սկսել եմ նրանցից ստանալ զանգեր նույն հարցադրմամբ: Այսքանը»։

Մենք փորձեցինք կապվել պարոն Ճաղարյանի հետ՝ հասկանալու, թե ինչ զրույց է ընթացել ԱԱԾ-ում, այդ ինչ արժեքավոր խորհրդատվություն է մատուցել ինքը անվտանգության աշխատողներին, եւ ինչքանով են ԱԱԾ գործառույթների մեջ տեղավորվում ավիացիան եւ Ճաղարյանի խորհուրդները։ Սակայն, ցավոք սրտի, նա այդպես էլ չպատասխանեց մեր հարցերին։

Մեր աղբյուրներից ճշտեցինք, որ իրականում այդքան «անամպ» չեն անցել ԱԱԾ-ում նրա անցկացրած ժամերը։ Ճիշտ հակառակը՝ բավականին կոշտ խոսակցություն է ընթացել, որի ժամանակ բաց տեքստով նրան ասել են, որ եթե առաջիկա ասուլիսի ժամանակ հրապարակի հայկական ավիացիայի վերաբերյալ իր կազմած զեկույցի մանրամասները, ապա նրա նկատմամբ քրեական գործ կհարուցվի՝ «ծառայողական պարտականությունները կատարելու ժամանակ իրեն հայտնի դարձած գաղտնի տեղեկությունները հրապարակելու» հիմքով։

Եվ մի զգուշացում էլ, որը փոխանցել են իշխանության բարձր օղակների անունից՝ Տաթեւիկ Ռեւազյանի դեմ ասված ամեն խոսքը խստորեն կպատժվի։ Այս տեղեկությունները պրն Ճաղարյանից ճշտելու հնարավորություն մենք չունեցանք, սակայն եթե առաջիկայում նրա հռետորաբանությունը մեղմանա, եթե նա իր կազմած զեկույցի մանրամասները չներկայացնի հանրությանը եւ դադարեցնի Տաթեւիկ Ռեւազյանին ուղղված քննադատությունը, կնշանակի՝ մեր տեղեկությունները համապատասխանում են իրականությանը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 1343 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am