«Հրապարակ» թերթը գրում է. «Նիկոլ Փաշինյանը չէր սխալվում, երբ իր վերջին լայվում հերթական անգամ պնդում էր, թե այս խորհրդարանն իր որակով գերազանցում է նախորդ գումարման խորհրդարաններին: Իսկապես որ՝ այս խորհրդարանն իր «որակով» էապես գերազանցում է նախորդներին, եւ դա ամեն օր ապացուցում են իրենք՝ պատգամավորները:
Երեկ հերթն Արթուր Դավթյանինն էր․ ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովի նիստում թիմակիցները, նրա հարցից անակնկալի եկած, նախ իրար նայեցին, ապա քրքջացին: Արթուր Դավթյանը նախագծի հեղինակ Տարոն Սիմոնյանից հետաքրքրվում էր. «Անչափահասի ծնող ասելով երեխայի հորն ու մո՞րը նկատի ունեք»։ Անակնկալի եկած Տարոն Սիմոնյանը պատասխանեց, թե այլ ծնող ինքը չգիտի։ Դավթյանը մինչ փորձում էր շտկել իրավիճակը ինչ-որ պարզաբանումներով, թիմակիցները չէին կարողանում զսպել իրենց ծիծաղը»:
Մարտի 25-ին՝ ժամը 16։30-ին, Հայելի ակումբի հյուրն է ՀՅԴ-ից Արմենուհի Կյուրեղյանը
Մարտի 25-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Արցախից
Մարտի 25-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանը
Մարտի 24-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Երվանդ Բոզոյանը
Մարտի 24-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը
Մարտի 24-ին՝ ժամը 11։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը
Մարտի 24-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն
Մարտի 23-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը
Մարտի 23-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը
Մարտի 23-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը