22 տարի Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող.Շավարշ Քոչարյան

ԱԳ նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանի պատասխանը «Արմենպրես» լրատվական գործակալության հարցին Հարց. Պարոն Քոչարյան, այսօր լրանում է 1994թ. մայիսի 12-ին Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի ﬕջև կնքված զինադադարի համաձայնագրի 22-ամյակը: Այդ կոնտեքստում ինչպե՞ս կﬔկնաբանեք Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան Լեռնային Ղարաբաղի դեմ: Շավարշ Քոչարյան. Նախ արձանագրենք, որ Լեռնային Ղարաբաղի, Հայաստանի և Ադրբեջանի միջև 1994թ. մայիսի 12-ին կրակի և ռազմական գործողությունների դադարեցման մասին անժամկետ համաձայնագրի կնքումը հնարավոր դարձավ, քանի որ Ադրբեջանի ղեկավարությունը նախաձեռնեց ուղղակի բանակցություններ Լեռնային Ղարաբաղի ղեկավարության հետ: Սա ապացույց է, որ հակամարտության կարգավորման հարցում առաջընթացը հնարավոր է միայն բանակցային գործընթացին Լեռնային Ղարաբաղի լիիրավ մասնակցության պարագայում: Արձանագրենք նաև, որ 1994թ. զինադադարի պահպանումը հանդիսանում է կողմերի միջազգային պարտավորությունը, իսկ ապրիլի 2-5-ը Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի դեմ ռազմական գործողությունների վերսկսումը նաև այդ միջազգային պարտավորության կոպիտ ոտնահարում է և ագրեսիայի բացահայտ դրսևորում: Ադրբեջանի ապրիլյան ագրեսիան բոլորին ապացուցեց, որ անցած 22 տարիների ընթացքում Բաքուն օգտագործել է բանակցային գործընթացը որպես քող սպառազինվելու և ռազմական ուղիով խնդիրը լուծելու համար, ինչը և հակամարտության գոտում ստատուս քվոյի պահպանման հիմնական պատճառն էր: Միանգամայն հասկանալի են Մինսկի խմբի համանախագահող երկրների կոչերն անշեղորեն պահպանել և ամրապնդել 1994թ. եռակողմ համաձայնագրով հաստատված զինադադարը՝ որպես խաղաղ բանակցային գործընթացի հիմք:

դիտվել է 16 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am