ԱՄՆ-ի վերլուծաբան. Երեւանը նույնպես կարող է փոխել ստատուս քվոն Ղարաբաղում (տեսանյութ)

Ամերիկայի Ձայն Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի հնարավոր ճանաչումն ապացույցն է, որ Երեւանը նույնպես տիրապետում է ղարաբաղյան հակամարտության շուրջ ստեղծված ստատուս-քվոն փոխելու լծակների, կարծում է Միջազգային ռազմավարական հետազոտությունների կենտրոնի վերլուծաբան Ջեֆրի Մանկոֆը. «Դրա նպատակն է ցույց տալ, որ եթե հակամարտությունը կրկին սրվի, եթե Ադրբեջանը քայլեր ձեռնարկի, փորձելով ուժի միջոցով փոխել իրավիճակը, ապա Հայաստանն ունի միջոցներ՝ այն հակառակ ուղղությամբ փոխելու»: Ջորջ Վաշինգտոնի համալսարանի Եվրոպայի, Ռուսաստանի եւ Եվրասիայի ուսումնասիրությունների փոխտնօրեն Քորի Վելթը հիշեցնում է, որ Հայաստանի իշխանությունները վաղուց էին խոստացել ճանաչել Լեռնային Ղարաբաղի անկախությունը՝ հակամարտության սրման դեպքում. «Գործնականում, ես չեմ տեսնում, թե դա ինչպես կարող է փոխել արմատական դինամիկան: Ավելի շուտ, Երեւանն ուզում է Բաքվին լուրջ ուղերձ հղել, որ եթե իրավիճակը թեժանա, ապա այն կտանի դեպի ճանաչում»: Վերլուծաբանների խոսքով, այլ հարց է, թե Հայաստանը որ սահմաններում է պատրաստվում ճանաչել Լեռնային Ղարաբաղը, եւ այդ դեպքում ի՞նչ անել մյուս տարածքների հետ, որոնք հայկական հսկողության տակ են գտնվում: ԼՂ անկախության ճանաչումը, նաեւ եթե չխաթարի, ապա հիմնովին կփոխի խաղաղ բանակցությունների ընթացքը, ավելացնում են վերլուծաբանները, միեւնույն ժամանակ ավելացնելով, որ ապրիլյան պատերազմը ցույց տվեց, որ ներկա ստատուս քվոն առանց այն էլ փլուզվում է: «Ադրբեջանը կարծես թե փորձեց ավելի խորանալ, քան դա արել էր անցյալում, եւ անշուշտ ստացավ անխուսափելի պատասխանը», – նշում է Վելթը: Քորի Վելթի խոսքով, առայժմ ստեղծված չեն արգելափակոցներ, որոնք կկանգնեցնեն Բաքվին, եթե այն որոշի կրկնել ապրիլյան պատերազմի փորձը: Հենց այստեղ, փորձագետների կարծիքով, իր միջնորդի դերը պետք է խաղա միջազգային հանրությունը՝ փորձելով ստեղծել պայմաններ, որոնք կապահովեն կողմերի խաղաղ գոյատեւումը: Ջեֆրի Մանկոֆի կարծիքով, սակայն, միջնորդների հնարավորությունները սահմանափակ են. «Չեմ կարծում, որ նույնիսկ Ռուսաստանը կարող է ճնշման միջոցով Հայաստանին կամ Ադրբեջանին պարտադրել այնպիսի գործարք, որը նրանք չեն ցանկանա կնքել»: Քորի Վելթի կարծիքով, սակայն, որեւէ նոր ստատուս քվո հաստատել անհրաժեշտ կլինի, հակառակ դեպքում այլընտրանքը պատերազմն է. «Կարեւոր է, որ երկու կողմերն էլ գիտակցեն, որ այս հակամարտությունն արդյունավետ չի լուծվելու ուժի կիրառման միջոցով: Սա կարող է լինել մի հակամարտություն, որի վերջնական լուծման համար պետք է սերունդ փոխվի, սակայն կարեւոր է, որ կողմերի համար ստեղծվեն ընդունելի պայմաններ՝ այդ ընթացքում գոյատեւելու»:

դիտվել է 25 անգամ
Լրահոս
ՍԴ-ն մերժել է ՄԻՊ Անահիտ Մանասյանի դիմումը Մասյացոտնի թեմում քաոս է Դա չեն ցանկանում ոչ Մոսկվայում, ոչ Բրյուսելում, ոչ Վաշինգտոնում, և առավել ևս՝ ոչ Երևանում․ Սարգսյան Ինչպես են բաշխվում մանդատները Նիկոլ Փաշինյանը արդեն կորցրել է ամենից էականը Արտաշավանի խաչմերուկում բախվել են «ՎԱԶ 2107»-ը և «Ford Fusion»-ը․ վերջինը բախվել քարերին Բագրևանդ փողոցում բախվել են ավտոմեքենաներ․ կա տուժած Մոսկվան ցանկանում է բացատրություն ստանալ Երևանից Զելենսկիին հարթակ տրամադրելու համար. Պեսկով Ռեստորանային համալիրներից մեկի մոտից 41-ամյա տղամարդու մարմինը տեղափոխել են հիվանդանոց, ապա հեռացել Վեհափառը վստահություն հայտնեց, որ Կարապետյանը պիտի շարունակի իր ներդրումը բերել հանուն հայրենիքի Դավիթ Անհաղթի այգուց հերթական ծառերն են արմատախիլ արել ու գողացել Փաշինյանի այս հայտարարությունների քաղաքական նպատակը շատ ավելի խորն է Որոշ քաղաքական ուժեր Հայաստանում ապրում են Ադրբեջանի նկատմամբ ատելության զգացումով. Ալիև Ռուսաստանի հարավային ուղղությամբ օդային հաղորդակցությունը լիովին վերականգնվել է Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք. Ալիև Ռուսաստանը փոխում է խաղի կանոնները. Արա Պողոսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է չարաշահել վարչական ռեսուրսը Ադրբեջանում կան քաղաքական միավորներ, որոնք ՀՀ-ի որոշ տարածքների նկատմամբ ունեն նվաճողական հայացքներ Վթար Թումանյան-Աբովյան փողոցների խաչմերուկում․ վարորդներից մեկը Հայաստանում հայտնի փաստաբան է Ինձ նյարդայնացնում է Հակակոռուպցիոն կոմիտեի ֆեյսբուքյան էջում ամեն օր հրապարակվող ձայնագրությունները․ Երիցյան Հայաստանում կան անհատներ, որոնք ունեն «ռևանշիստական»​​ մտածելակերպ Ադրբեջանի նկատմամբ. Բայրամով
Ամենաընթերցվածները
Շուտով
Մայիսի 11-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Մայիսի 11-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Մայիսի 11-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Մայիսի 11-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ձյունիկ Աղաջանյանը Մայիսի 8-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Խոսրով Հարությունյանը Մայիսի 8-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Մայիսի 8-ին՝ ժամը 14։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Վոլոդյա Հովհաննիսյանը Մայիսի 6-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Մայիսի 6-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հրանտ Բագրատյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am