Մադամ սադիստն ու վախեցած ՀՅԴ -ն

Նախօրեից, երբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին հիվանդանոցից կրկին քրեակատարողական հիմնարկ տեղափոխեցին, մի խումբ իրավապաշտպաներ եւ նրա փաստաբանական թիմն ահազանգում էին երկրորդ նախագահի անվտանգության մասին: Խնդիրն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը գտնվում է կորոնովիրուսի վարակի թիրախային խմբում՝ 60-նն անց է եւ վատառողջ, բացի այդ, մեծ է հավանականությունը, որ նրան իր ոխերիմ թշնամի համարող այս իշխանությունը կարող է դիտավորյալ գործողություններ իրականացնել:

Ուստի անհապաղ պետք է ազատ արձակել Ռոբերտ Քոչարյանին: Այդ ահազանգերին զուգահեռ հնչեց ՄԱԿ-ի ՄԱԿ-ի Մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Միշել Բաչելեթօ կոչը, վերջինս է հորդորեց երկրների իշխանություններին դիտարկել կորոնավիրուսով վարակվելու բարձր ռիսկի տակ գտնվողներին կալանքից ազատելու հնարավորությունը:
<<Իշխանությունները պետք է ուսումնասիրեն ազատ արձակելու միջոցները COVID-19-ի նկատմամբ խոցելի անձանց համար, այդ թվում՝ տարեց եւ հիվանդություններ ունեցող կալանավորների, ինչպես նաեւ ռիսկի ցածր մակարդակն ունեցող իրավախախտների համար>>:

Սակայն իշխանությունների մերօրյա լակոտակրատիան շարունակում է ջայլամային քաղաքականությունը, ասես ոչինչ էլ չի եղել ու այդ կոչերն իրենց ուղղված չէն: Հասկանալի է, որ մարդիկ ձախողել են գրեթե բոլոր ոլորտներում, օրեցօր հներին նորերն են գումարվում, քաղավիացիայի ոլորտը օրերի ընթացքում պայթեց: Կորոնովիրուսով պայմանավորված անհետ կորածների շարքում հայտնվեց Երեւանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Հազար ու մի ֆոբիաներ ունեցող կարգին դերասանը պարզվում է՝ այնքան է վախենում այս վիրուսից, որ որոշել է գրողի ծոցն ուղարկել նաեւ ի պաշտոնե իր պարտականությունները: Մինչ հարեւան Վրաստանում 24-ժամյա ռեժիմով ախտահանում են հատկապես մայրաքաղաքի փողոցներն ու բակերը, մեր քաղաքապետի իզն ու թոզն էլ չի երեւում: Չենք խոսում խայտառակ նախարարների հանճարեղ՝ փոխարնիչային մտքերի մասին: Դե իսկ արտակարգ պարետն էլ այնքան պարապ է մնացել, որ մասնակցում է համազգային գժության մարաթոնին ու հետեւում է ինչ-որ անհայտ, մտավոր հետամնաց մի տղայի՝ Ջոնի Բորջոնի օգտատիրոջ, ուղիղ եթերներին:

Այս արկածախնդիրների իշխանությունում, բնական է, որ չեն մտածելու ոչ մարդու իրավունքների եւ ոչ էլ պետական ինստիտուտների մասին, եւ ինչպիսին պետական համակարգն է, նույն երեսով էլ դատական համակարգն են հղկել՝ ի դեմս Աննա Դանիբեկյան անուն ազգանունով միաբջիջ, առանց մտածելու կարողության, էմոցիաներից զուրկ դատավորի, որի մտածելու օրգանը բնազդաբար աշխատում է, երբ վերեւից իջնում է հրահանգը: Հետեւաբար, սպասել, որ այս համատարած ամորֆ իրավիճակում որեւէ մեկի մոտ մարդասիրական նկրտումներ առաջ կգան, պետք է առնվազն ծայրաստիճան ռոմանտիկ լինել, կամ չճանաչել այս իշխանություններին: Ու հենց այս պարագայում է, որ դրվատանքի արժանի է դառնում Դաշնակցության լռությունը:

Մարդիկ, որոնք իրենց երանելի ժամանակներն ապրել են Քոչարյանի տարիներին եւ նրա շնորհիվ, մարդիկ, որոնք բանտերից դուրս են եկել միայն շնորհիվ երկրորդ նախագահի մարդասիրության, որոնք նրա ժամանակներում բիզնեսներ են ծաղկեցրել, աճել, բարգավաճել, այսօր անհետ կորել են: Դավիթ Լոքյան, Լեւոն Մկրտչյան, Արմեն Ռուստամյան, ուր եք, ինչու չեն լսվում ձեր ձայները, երբ դրա կարիքն այս պահին անչափ ունի երկրորդ նախագահը: Իհարկե, սա վերաբերում է բոլոր մնացած ուժերին, որոնք իրենց գոյությամբ պարզապես պարտական են երկրորդ նախագահին: Այսուհետ չփորձեք հումանիստական ճառեր կախ տալ, երբ իրական հումանիզմը հենց այս պահին պետք է դրսեւորվեր, բայց չեղավ:

Անի Սահակյան

դիտվել է 8467 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am