Ոմանք միմյանց ձեռք են մեկնում, իսկ ԱՄՆ-ը օրհասական պահին հաշիվներ է մաքրում

Օրերս ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Իրանի կառավարությանը բանակցություններ սկսելու կոչ է արել: Նրա կարծիքով՝ ԱՄՆ-ը կարող է արագ համաձայնության գալ Իրանի հետ: Սպիտակ տան ղեկավարը նշել է, որ երկու երկրների ներկայացուցիչները պետք է «պարզապես կապ հաստատեն»: «Ես կարծում եմ, որ նրանք հպարտ մարդիկ են, և նրանց ղեկավարությունը նույնպես հպարտ է: Հպարտ, ինչպես բոլորս», – հավելել է Թրամփը: Նա նաև շեշտել է, որ ամերիկյան իշխանությունները թշնամական հարաբերությունների կողմնակից չեն: ԱՄՆ առաջնորդը նաև նշել է, որ Իրանի կողմից թշնամության դրսևորման դեպքում «նրանք շատ կզղջան դրա համար»:

Միևնույն ժաման, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն Իրանին «բարձր գնով» է սպառնում, եթե նա հարձակվի Իրաքում ամերիկյան զորքերի վրա։ «Ըստ որոշ տեղեկատվության՝ Իրանը կամ նրա վստահված անձինք թաքնված գրոհ են պլանավորում ամերիկյան զորքերի և/կամ ակտիվների վրա Իրաքում։ Եթե դա տեղի ունենա, Իրանն իսկապես շատ բարձր գին կվճարի»,- գրել է Թրամփը Twitter-ում։

Միացյալ Նահանգները, որը Իրանում ստեղված ծանր պայմաններում, երբ կորոնավիրուսով վարկվածների թիվն արդեն անցնում է 53 000-ը, իսկ մահերի թիվը մոտենում է 3300-ի, շարունակում է ենթարկվել ԱՄՆ-ի պատժամիջոցների հետևանքներին: Այս օրերին Իրանը չի կարողանում անգամ այլ երկրներից օգնություն ստանալ:

Իրանը պատերազմ չի սկսի, սակայն կգործի ինքնապաշտպանության նպատակներով, հայտարարել է Իրանի ԱԳՆ ղեկավար Մոհամմեդ Ջավադ Զարիֆը՝ մեկնաբանելով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հայտարարությունն այն մասին, որ Իրանը «գաղտնի հարձակումներ» է պատրաստում Իրաքում ամերիկյան զորքերի դեմ: «Ի տարբերություն ԱՄՆ-ի, որը գաղտնի ստում է և սպանում, Իրանը գործում է ինքնապաշտպանության նպատակներով: Իրանը պատերազմ չի սկսի, սակայն դաս կտա նրան, ով կսկսի»,- գրել է նա Twitter-ում:

Թեհրանը բազմիցս հայտարարել է, որ ԱՄՆ-ի սպառնալիքներն ու մեղադրանքներն անհիմն են, և որ Իրանը պատրաստ է պաշտպանել տարածաշրջանում իր շահերը:
Նկատենք, որ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու Բեռնի Սանդերսը և Ներկայացուցիչների պալատի անդամ Ալեքսանդրիա Օկասիո-Կորտեսը երկրի իշխանություններին կոչ են արել Իրանի դեմ պատժամիջոցները հանել: Ըստ՝ Independent-ի ամերիկացի 30 քաղաքական գործիչների ստորագրած բաց նամակում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմին առաջարկվում է Իրանին հումանիտար աջակցություն ցույց տալ, իրավիճակը վատթարացնելու փոխարեն: «Իրանցի ժողովրդի կարիքի ժամին պատժամիջոցների սահմանումը շարունակելու փոխարեն, համառորեն կոչ ենք անում ամբողջ աշխարհում առողջապահության ոլորտի այս արտակարգ իրավիճակի շրջանում կասեցնել Իրանի դեմ պատժամիջոցները՝ որպես իրանցի ժողովրդի հանդեպ հումանիտար ժեստ՝ նրանց վիրուսի դեմ ավելի լավ պայքարել թույլ տալու համար»,- նշված է նամակում:

«Մենք ԱՄՆ-ին խրախուսում ենք ուղղակիորեն օգնություն փոխանցել իրանցի ժողովրդին՝ նրան աջակցելով կորոնավիրուսի դեմ պայքարում, ինչպես արել են շատ այլ երկրներ: Այս քայլերի իմաստով արդեն նախադեպ եղել է, երբ Ջորջ Բուշի վարչակազմը մեղմեց պատժամիջոցները և Իրանին օգնություն փոխանցեց 2003 թվականին Բամայի մոտ մահաբեր երկրաշարժից հետո»,- նշված է ամերիկացի քաղաքական գործիչների կոչում: Նամակը հրապարակվել է Իրանի դեմ ԱՄՆ նոր պատժամիջոցների սահմանումից գրեթե մեկ շաբաթ հետո, որոնց ցանկի մեջ են մտել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի հետ կապված անձինք և ընկերություններ:

Կորոնավիրուսն ԱՄՆ-Չինաստան հարաբերություններում էլ ցուցադրում է ծանր իրավիճակ: China Media Group- ը (CMG) հանդես է եկել հրապարակմամբ կորոնավիրուսի համաճարակի շրջանակում ԱՄՆ-Չինաստան հարաբերությունների մասին: Ըստ «Ամերիկայի ձայնի»՝ China Media Group լրատվամիջոցի հրապարակած հոդվածն ընդգծում է COVID-19- ի համաճարակի դեմ պայքարում միջազգային համերաշխության ու համագործակցության կարևորությունը: Հոդվածը նշում է, որ չնայած այս օրհասական պահին, ԱՄՆ շարունակում է գնալ առճակատման Չինաստանի դեմ՝ տեղի տալով ապակառուցողական ուժերի ցանկությանը խափանելու երկկողմ համագործակցությունը հիվանդության դեմ պայքարում:

Ըստ հրապարակման՝ New York Times- ի հոդվածում Սպիտակ տան նախկին ներկայացուցիչ և ծայրահեղ աջակողմյան քաղաքական կողմնորոշում ունեցող Սթիվ Բենոնը խոսում է ԱՄՆ-ի և Չինաստանի միջև «տեղեկատվական և տնտեսական թեժ պատերազմի» մասին: Ավելին, նա պնդում էր, որ Չինաստանի կառավարությունը «սպառնալիք է Չինաստանի ժողովրդի և աշխարհի համար», նշում է չինական լրատվամիջոցը:

Պարբերականը նշում է, որ վարակիչ հիվանդությունների ԱՄՆ առաջատար փորձագետ դոկտոր Էնթոնի Ֆաուչին նշում է, որ երկիրը, հավանաբար, կառերեսվի միլիոնավոր COVID-19 դեպքերի և 100,000-ից մինչև 200,000 մահերի հետ այս համաճարակի ընթացքում: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նույնպես հայտնում է իր մտահոգությունները: Երկրում շատ մարդիկ կոչ են անում համագործակցել Չինաստանի հետ, քանի որ այն կարող է տրամադրել բժշկական պարագաներ և վիրուսի դեմ պայքարի համար անհրաժեշտ տեղեկատվություն: Շատ գործիչներ ընդգծում են, որ Չինաստանի հետ հակադրությունը թուլացնում է վիրուսի դեմ պայքարը:

Իրենց վերջին հեռախոսազրույցի ընթացքում նախագահներ Սի Ծինպինը և Դոնալդ Թրամփը եկել են համաձայնության, որ երկու երկրները համատեղ պայքարեն համաճարակի դեմ: Թրամփը խոստացավ անձնական ջանքեր գործադրել ՝ ապահովելու համար վիրուսի դեմ պայքարի բնականոն աշխատանքը երկու կողմերի միջև: Այս համաձայնության շրջանակում Չինաստանը վերջերս Նյու Յորք ուղարկեց բժշկական պարագաներ: ԱՄՆ նախագահն այստեղ տիրող իրավիճակը գնահատել էր «սարսափելի»: Լրատվամիջոցը շեշտում է՝ ամերիկացիները չպետք է ծանր գին վճարեն որոշ քաղաքական գործիչների անպատասխանատու գործողությունների համար:

Այնուամենայնիվ, դա չի նշանակում, որ այդ նույն քաղաքական գործիչները կարող են չարաշահել բարի կամքի դրսևորումները և հակաքարոզչություն իրականացնել:
Այս պահվածքը անհարկի շեղում է ստեղծում երկկողմանի համագործակցության հարցում, նշում է լրատվամիջոցը՝ ընդգծելով, որ պետք է խուսափել նման դրսևրումներից: Դա ոչ միայն վտանգավոր է ամերիկացիների առողջության և անվտանգություն համար, այլև երկարաժամկետ հեռանկարում ավելի մեծ անորոշություն է ձևավորում Պեկին-Վաշինգտոն հարաբերություններում, որը կարող է վնաս հասցնել հենց Միացյալ Նահանգների շահերին, եզրակացնում է China Media Group լրատվամիջոցի հրապարակումը:

Հատկապես ԵՄ տարբեր երկրներ այս օրերին միմյանց օգնության ձեռք են մեկնում՝ դեղորայք ուղարկում, անհրաժեշտ բուժասարքավորումներ, նույնիսկ վարակակիրներ են տեղափոխում՝ այլ երկիր բուժման նպատակով, մինչդեռ ԱՄՆ-ը շարունակում է ուժի դիրքերից հանես գալ, միաժամանակ երկրներին հրավիրելով բանակցությունների:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1186 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am