Երբ մոտեցումները փոխվում են վարակի տարածումից արագ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Երեկ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով հակաճգնաժամային 9-րդ միջոցառման մասին, օգտագործել է «օրավարձով աշխատող» արտահայտությունը: Այնինչ նույն Փաշինյանը ընդամենը մեկ շաբաթ առաջ ԱԺ-ում բոլորիս «համոզում» էր, որ Հայաստանում օրավարձով աշխատող չկա:

Փաստորեն այս գործելաոճը գործող իշխանությունների համար գնալով ավելի ու ավելի հիմնական է դառնում՝ «կորոնավիրուսն ո՞ւմ շունն ա»-ից մինչեւ «մեր քաղաքացիներին պետք է խնդրենք ավելի շատ ջանք թափել՝ սեփական անվտանգությունը պահպանելու համար», «շատ հատուկ միջոցառումների կարիք չկա»-ից մինչեւ «կոչ եմ անում այս ամենին շատ լուրջ վերաբերվել», «փորձում ենք մոբիլիզացնել այնպիսի բժշկական կենտրոններ, որոնք էական բեռ չէին կրում նախկինում», կամ՝ «մահճակալներ նախատեսվում են ոչ միայն համալիրում, այլեւ ՀՀ բոլոր մարզերում առանձնացվել են դահլիճներ, որոնք անհրաժեշտության դեպքում կվերածվեն հոսպիտալների միջին ծանրության, միգուցե նաեւ ծանր պացիենտների համար», ԶԼՄ-ների դեմ մաքսիմալ սահմանափակումներ դնելուց մինչեւ «ինչպես հասկանում եմ՝ չափից ավելի շատ ենք կանխել այդ խուճապային երեւույթները», եւ այլն, եւ այլն...


Կամ՝ ի՞նչ է նշանակում առողջապահության նախարարի՝ այս կամ այն քայլերի հետ կապված պարբերաբար օգտագործվող «շուտով» արտահայտությունը: Դա շատ հարաբերական հասկացություն է: Այնպիսի տպավորություն է, կարծես առաջիկա մի քանի տարվա երկարաժամկետ ինչ-որ ծրագիր եք քննարկում, այլ ոչ թե արտակարգ ռեժիմով պայմանավորված գործողություններ:

Մյուս կողմից՝ այն հանգամանքը, որ մեզանից անհամեմատ մեծ տուրիստական հոսք ունեցող Վրաստանում հիվանդացության մակարդակը մեզանից անհամեմատ ցածր է, առողջապահության նախարարը բնորոշում է, որպես «երջանիկ պատահականություն»:

Պատահական չէ, որ երեկ սոցցանցերում բազմաթիվ մեր հայրենակիցներ արձանագրում էին, որ նախարարն, ըստ երեւույթին, ինչ-որ բան խառնել է: Խառնել է ինչ-որ երեւույթներ, ոմանց կարգավիճակը, բայց ոչ Վրաստանի առումով: Բայց դրան արդեն հարկ կլինի անդրադառնալ ավելի ուշ: Պանդեմիայի հաղթահարումից հետո: Հուսով ենք՝ շուտով»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում

դիտվել է 721 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am