ԱՄՆ-ը հումանիտար աղետի է դրդում Հայաստանի սահմանակից երկրին

Միացյալ Նահանգները նորից պատժամիջոցներ է սահմանել իրանական և իրաքյան երկու տասնյակ ընկերությունների, ինչպես նաև անհատների, պաշտոնյաների նկատմամբ՝ մեղադրելով նրանց ահաբեկչական խմբավորումներին աջակցելու մեջ:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարարությունը մարտի 26-ին հայտարարել է, որ այդ ընկերությունները, բարձրաստիճան պաշտոնյաներն ու նրանց բիզնես գործընկերները աջակցել են «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ին, և նրա էլիտար «Ալ Քուդս» միավորմանը, որը գործողություններ է իրականացնում Իրանի սահմաններից դուրս:

Պատժամիջոցների տակ ընկած ընկերություններն ու անհատները մեղադրվում են Իրաքի տարածքում ահաբեկչական խմբավորումներին օգնություն ցուցաբերելու մեջ, մասնավորապես՝ «Քաթաիբ Հըզբոլա» և «Ասաիբ Ահլ ալ-Հաք» ահաբեկչական կազմակերպություններին:

Նրանք նաև մեղադրվում են, որ մաքսանենգ ճանապարհով զենքեր են մատակարարում Յեմենին, իրանական նավթ են վաճառում Սիրիայի կառավարությանը՝ շրջանցելով ամերիկյան պատժամիջոցները, Իրաքում քարոզչական աշխատանքներ են տանում, ահաբեկում իրաքցի քաղաքական գործիչներին:

ԱՄՆ-ի ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինը ասել է, որ Իրանը մի շարք ընկերությունների ցանց է ստեղծել, որոնց միջոցով ֆինանսավորվում են տարածաշրջանով մեկ ահաբեկչական խմբավորումներին, ռեսուրսները քամելով իրանի ժողովրդից՝ իր ժողովրդի կարիքները հոգ տանելու փոխարեն առաջնահերթ համարելով ահաբեկչության սնուցումը:

Ամերիկյան պատժամիջոցների ցանկում է նաև Իրաքում սրբավայրերի վերականգնման կազմակերպությունը, որն, ըստ ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության, գտնվում է «Իսլամական հեղափոխության պահապանների կորպուս»-ի «Ալ Քուդս» ուժերի վերահսկողության ներքո և գործում է Իրաքի ու Իրանի տարածքում: Այդ կազմակերպության գործադիր ղեկավար Մոհամադ Ջալալ Մաաբի հանդեպ ևս պատժամիջոցներ են սահմանված:

Մաաբը Իրանի քաղաքացի է, Կերման քաղաքից, Իրաքում սրբավայրերի վերականգման կազմակերպության գործադիր ղեկավար է նշանակվել «Ալ Քուդս»-ի նախկին հրամանատար Քասեմ Սուլեյմանիի կողմից, ով այս տարվա սկզբին Բաղդադում սպանվեց ամերիկյան օդուժի հարվածների միջոցով:

Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը պատասխանել է ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի մեղադրանքներին՝ նշելով, որ անգամ կորոնավիրուսի համավարակը չի կարող նրան հետ պահել երրորդ կարգի քարոզչությունից:

«Անգամ համավարակը չի կանգնեցնի պետքարտուղար Պոմպեոյին երրորդ կարգի քարոզչության տարածումից: Նա ավելի շուտ ատելության պետական քարտուղար է: Ոչ մի թրոլինգ չի ստվերի նրա տխրահռչակ միլիտարիզմը և տնտեսական ահաբեկչությունը, անմեղների սպանությունը և #COVID-19-ի դեմ գլոբալ պայքարին խոչընդոտելը»,- նշել է նա իր թվիթերյան էջում:

Չնայած միջազգային կազմակերպություններն ու տարբեր երկրներ ընդգծում են Իրանի հետ համագործակցելու անհրաժեշտությունը COVID-19-ի զսպման գործում, ԱՄՆ պետքարտուղար Պոմպեոն նախօրեին հայտարարել էր, որ Իրանի վրա առավելագույն ճնշումը շարունակվելու է: Չնայած ԱՄՆ հայտարարություններին, որ դեղերի վրա պատժամիջոցները չեն տարածվում, այդուհանդերձ, հենց իրենք Իրանին թույլ չեն տվել հասանելիություն ստանալ կորոնավիրուսով պացիենտների ապաքինման համար դեղորայքին, նշում է Mehr-ը:

Օրերս անդրադարձել էինք նույն թեմային, թե ինչ առանձնակի դաժանություն է ԱՄՆ-ի կողմից իրականացվում ընդդեմ Իրանի: Նույնիսկ կորոնավիրուսի պայմաններում Իրանի թույլ չտալ դեղորայքի մատակարարում իրականացնել՝ ուղղակի տրամաբանությունից վեր է:

Օրեր առաջ Մոսկվայում Իրանի դեսպանության կողմից Twitter-ում տարածված հայտարարության մեջ նշվում էր, որ Միացյալ Նահանգները պատժամիջոցների միջոցով միտումնավոր մարդասիրական ճգնաժամի իրավիճակ են ստեղծում Իրանում` երկրի բնակիչներին զրկելով կորոնավիրուսի համաճարակի դեմ պայքարի համար անհրաժեշտ բժշկական սարքավորումներից:

«Իրանի դեմ պատժամիջոցներ կիրառելով` Միացյալ Նահանգները խոչընդոտում են անհրաժեշտ բժշկական սարքավորումների մատակարարումը կորոնավիրուսով վարակված հիվանդներին»,- նշվում է հաղորդագրության մեջ: Իրանի դեսպանատունն իրավիճակը «կանխամտածված հումանիտար աղետ» է անվանել, որի մասշտաբը չի սահմանափակվի միայն Իսլամական հանրապետությամբ: «Նման գործողություններն Իրանի դեմ, մասնավորապես` ԱՄՆ կառավարության կողմից, այլևս իրավական կամ տնտեսական թեմա չեն: Յուրաքանչյուր անձ, որը խոչընդոտում է, որպեսզի ավելի քան 80 միլիոն բնակչությամբ մեկ այլ երկիր կարողանա հումանիտար ապրանքներ ձեռք բերել, ինչպիսիք են դեղամիջոցներն ու բժշկական սարքավորումները միջազգային շուկայում կորոնավիրուսի դեմ պայքարի համար, խախտում է միջազգային իրավունքի նորմերը»,- ասվում էր դիվանագիտական ներկայացուցչության հաղորդագրության մեջ:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2863 անգամ
Լրահոս
Ադրբեջանցու կրակոցից վիրավորված կնոջը դեռ 3 վիրահատություն է սպասվում․ պայքարում են, որ ոտքը փրկեն Իսրայելում 9-ամյա հայ տղայի վրա հարձակված հրեա ծայրահեղականին դատարանն ազատ է արձակել 66-ամյա վարորդը «DAF» մակնիշի բեռնատարով Շերամի փողոցում վրաերթի է ենթարկել 2 կին հետիոտնի Բարձր ենք գնահատում ազգային փոքրամասնությունների ներդրումը ՀՀ անվտանգության ամրապնդման գործում Կաշպիրովսկու ընտանիքը գաղտնի է պահում Հայաստանի Մ-20 հավաքականը հետխաղյա 11-մետրանոցներով հաղթեց Ռուսաստանին Ինչո՞ւ է ՀՀ–ԵՄ վիզաների ազատականացումը հետաձգվել 2029 թվականը 2026 թվականի կարգախոսը․ «Աշխարհին նայի՛ր նրանց աչքերով» «Կրկնակի պղծություն». Մելիքյանը՝ Եկեղեցու դեմ «քննիչ հանձնաժողով» ստեղծելու «ՔՊ»-ի որոշման մասին Խոստացան աջակցություն, թողեցին լրացուցիչ բեռ․ սա խաբեություն է ավելի քան 130,000 քաղաքացու հանդեպ․ տնտեսագետ Հասրաթյան․ Վտանգավոր է, երբ պետական գործիչը «սիրահարվում է» իր հորինած պատմական առաքելությանը «Ազատ արձակեք Ադրբեջանում պահվող հայ բանտարկյալներին». 25 քաղաքական գործիչների կոչը Մենք շնչում ենք ոչ միայն մեր կողքին արտանետվածը Էլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերում Ինտերը հաղթեց Լումեցանեին, Մխիթարյանը դարձավ հաղթական գոլի հեղինակ Չկա մի թեզ, որը հանուն իրենց իշխանությունը պահելու նրանք չեն մերժում․ Շարմազանով Ավտովթար Կոտայքի մարզում․ կա վիրավոր «Բաքուն մեծացնում է քաղաքական ճնշումը»․ Սուրեն Սուրենյանց «Երբ մեդիան փաստերի փոխարեն դիրքորոշումներ է սպասարկում, վտանգվում է ժողովրդավարությունը»․ Ամստերդամ «Խաչը՝ որպես սիրո նշան, զանգերը՝ որպես աղոթքի կանչ». Տեր Ռուբեն
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմենակ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 13։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյանցը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 5-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարինե Դիլբարյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նարե Սոսեն Հոկտեմբերի 2-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Էդիկ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am