Զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կագնել

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «ՀՀ քննչական կոմիտեի զինվորական քննչական բաժնում իրարանցում է. քննիչները փակուղու առաջ են կագնել: Բանն այն է, որ օրերս ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը որոշել էր վերացնել տալ նախկին պատգամավոր Առաքել Մովսիսյանի` Շմայսի որդու՝ Դավիթ Մովսիսյանի գործողությունների մասով կարճված գործը եւ նոր քննություն սկսել: Խոսքը ժամկետային զինծառայողի մորաքրոջ կողմից Ռազմական ոստիկանություն ահազանգի մասին է, որին ընթացք չէր տրվել. Այդ մասին «Ժողովուրդ» օրաթերթը գրել էր 2020 թվականի փետրվարի 5-ին:

Եվ, ահա, «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ մինչեւ գործի քննությունը սկսելը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը ժամկետային զինծառայողի մորաքրոջը անձամբ հրավիրել է իր մոտ: Մեզ հասած տեղեկությունների համաձայն՝ զինվորի մարաքույրն ու գլխավոր դատախազը մոտ 40 րոպե զրուցել են, որի ընթացքում դատախազը, զինվորական դատախազը համոզել են նրան չկաշկանդվել, իրավապահներին հայտնել այն, ինչի մասին ամիսներ առաջ ահազանգել է ՌՈ թեժ գիծ: Սակայն հանդիպումից մի քանի օր անց, երբ զինվորական քննչական բաժնի քննիչները զինվորի մորաքրոջը հրավիրել են հարցաքննության, տիկինը զայրացել է քննիչների վրա եւ ասել, որ իրեն հանգիստ թողնեն։ Ու թեեւ նա հրաժարվել է խոսել, սակայն իրավապահները հեռախոսային խոսակցություննրի արդյունքում որոշ բաներ, այնուամենայնիվ, կարողացել են բացահայտել: «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում դատախազությունից հայտնեցին, որ գլխավոր դատախազը որեւէ նման հանդիպում չի ունեցել: «Զինվորական դատախազի մոտ է եղել ընդունելություն՝ կայազորի դատախազի մասնակցությամբ, սակայն որեւէ մեկին որեւէ բան համոզելու խնդիր չի եղել. պարզապես հորդոր է հնչել», – նշեցին դատախազությունից»:

Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։

դիտվել է 1171 անգամ
Լրահոս
Ողբերգական ավտովթար Շիրակի մարզում. «Nissan»-ը բախվել է հողաթմբին և գլխիվայր շրջվել Կոտայքում պարեկների ուղղությամբ ինքնաձիգով կրակոցներ արձակած անձինք կալանավորվել են Էրդողանը հայտնվել է Նեթանյահուի նախընտրական թիրախում Ստիպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Ստպված ընտրում են նրան, ով խաղաղություն խոստանալով, շարունակ պատերազմ և պարտություն է բերում… Թբիլիսիում բացվել է «Քոչար — բազմաչափ հանճար» ցուցահանդեսը Կաթողիկոսի եղբայրը՝ Գևորգ Ներսիսյանն ու վերջինիս որդին՝ Համբարձում Ներսիսյանը, մեղավոր են ճանաչվել Բաքուն արգելո՞ւմ է դպրոցներում հիջաբ կրելը Քրիստոնեական հավատքը կարևոր դեր ունի հայ ժողովրդի ազգային ինքնության գործում․ Վեհափառ Ադրբեջանի հակահայ քարոզչության նոր ալիքը Արցախի մշակութային ժառանգության քաղաքական վերաձևակերպման դրվագները ԵՄ-ն Ռուսաստանից լրացուցիչ տեղեկություններ է պահանջել ժանտախտի դեպքի վերաբերյալ Ազգային ժողովը արտահերթ նիստ կգումարի Բրիտանիայի ԱԳ նախարարն Ուկրաինա այցի ընթացքում հայտարարել է ՌԴ-ի դեմ նոր պատժամիջոցների մասին Ադրբեջանցիները մարդ են առևանգել, կարտոֆիլի տոպրակով միս հետ ուղարկել. ազատամարտիկը պատմություն հիշեց (video) Միջին միջանցքի ինտեգրումը TRIPP-ին կընդլայներ առկա ներուժը․ Տոկաև Վեհափառ Հայրապետը կարևորել է Հայաստան և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ուխտավորների այցելությունները Սեպտեմբերին օդի միջին ջերմաստիճանը Հայաստանում կազմել է 14․6 °C, որը նորմայից բարձր էր 0․8 °C-ով «Ուժեղ Հայաստանը» պաշտպանելու է Հայոց Եկեղեցին. հայտարարություն Գորիսում հանդիպել են Հայաստանի և Ադրբեջանի ներկայացուցիչները «Հայաստան» խմբակցության պատգամավորները հանդիպել են ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատար Դեյվիդ Ալենի հետ «Նիկոլն Ալիևին կասի՝ շե՛ֆ, լա՞վ էի երեկ գոռգոռում․․․ մղձավանջի մեջ ենք, ստորներ»․ Ստեփանյանը պոռթկաց (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրի Հոխիկյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Կարապետ Պողոսյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հոկտեմբերի 9-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Վիգեն Հակոբյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ռուզաննա Ստեփանյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է ազատամարտիկ Սերյան Չիլինգարյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է կառավարման փորձագետ Ռոլանդ Մարտիրոսյանը Հոկտեմբերի 8-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Արթուր Մարտիրոսյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Անաստաս Իսրայելյանը Հոկտեմբերի 7-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Ալբերտ Բազեյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am