Պուտինի վարկանիշի աճ՝ հանրաքվեի հետաձգման ֆոնին

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը երեկ հատուկ ուղերձով դիմեց ռուսաստանցիներին:

Պուտինը նախ հայտարարել է, որ չնայած ձեռնարկած կանխարգելիչ միջոցներին, կորոնավիրուսի համաճարակը չի կարող շրջանցել Ռուսաստանը, և ՌԴ քաղաքացիների կյանքն ու առողջությունը փրկելու համար նա նախ անորոշ ժամանակով հետաձգեց ապրիլի 22-ին անցկացվելիք սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն:
«Դուք գիտեք՝ ինչքան եմ ես կարևորում սահմանադրական բարեփոխումների հանրաքվեն, սակայն այսօր ավելի կարևոր են մեր քաղաքացիների առողջությունն ու կյանքը», - ասել է Ռուսաստանի նախագահը: Եկող շաբաթը Վլադիմիր Պուտինը ոչ աշխատանքային է հայտարարել մինչև ապրիլի 5-ը:

Պուտինն իր ուղերձում նաև սոցիալական աջակցության մասին է խոսել, մասնավորապես՝ կառավարությունը գործազուրկների նպաստը 8 հազար ռուբլուց դարձնում է 12 հազար: Հայտարարվել է նաև վարկային արձակուրդների մասին, այսինքն՝ ֆորսմաժորային իրավիճակում այսօր հայտնված քաղաքացիներն, ինչպես նաև փոքր և միջին բիզնեսի ներկայացուցիչները վարկերով նախատեսված վճարումները մի քանի ամսով հետաձգելու իրավունք ստացան: Թե ինչպես է դա գործնականում աշխատելու, այս պահին դեռ այնքան էլ պարզ չէ:

ՌԴ նախագահը նաև հայտարարեց, որ այն գործարարներն ու անհատները, որ դիվիդենտները Ռուսաստանից հանում են և տեղափոխում այս կամ այն օֆշորային գոտի, պարտավորվում են 13 տոկոս հարկ վճարել երկրից դուրս հանվող գումարների համար:
Կրանտինային միջոցների մասին Պուտինն այնքան էլ շատ չի խոսել, ավելի շատ խոսել է սոցիալական աջակցության մասին: Կանխատեսվում է, որ առաջիկա հարցումները կֆիքսեն նրա վարկանիշի աճ:

Օպերատիվ շտաբի տվյալներով՝ մեկ օրում Ռուսաստանում կորոնավիրուսով վարակվելու 163 դեպք է հայտնաբերվել: Նոր դեպքերի մեծ մասը՝ 120-ը արձանագրվել է Մոսկվայում: Այսպիսով` վիրուսով վարակվածների ընդհանուր թիվը հասել է 658-ի, որոնցից 29-ը բուժվել են: Վարակման դեպքեր են հայտնաբերվել Ռուսաստանի 85 շրջաններից 55-ում:

Համաճարակի էպիկենտրոնը Մոսկվան է, այնտեղ պաշտոնապես արդեն երեկվա տվյալներով արձանագրվել էր 410 դեպք, ընդ որում իշխանություններն ասում են, թե Ռուսաստանի մարզերում վարակվածների պաշտոնական թիվն իրական պատկերը չի ներկայացնում, քանի որ Մոսկվայից դուրս թեստավորումը թույլ է իրականացվում: Այս մասին, մասնավորապես, երեկ Պուտինի հետ հանդիպմանը հայտարարել է Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը:

Ինչ վերաբերում է Մոսկվային, իշխանությունները որոշել են հոսպիտալացնել միայն այն վարակվածներին, ովքեր ունեն բարձր ջերմություն և շնչառության հետ լուրջ խնդիրներ: Մնացած հիվանդները պետք է մնան մեկուսացված իրենց բնակարաններում և ստանան բժիշկների խորհրդատվությունը հեռախոսով:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2356 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am