Ընդդիմադիրների հալածանքների նոր ալիք. Ալիևը «ազատ անկման» մեջ

Ադրբեջանի նախագահի գործողություններն, ինչպես երևում է, արդեն հունից հանում են քաղաքական ընդդիմադիրներին և հասարակության մի որոշ հատվածի: Ամեն առիթ քաղաքական հակառակորդների դեմ պայքարը «թարմացնելու» Ալիևի քաղաքականությունն արդեն իսկական գլխացավանք է դառնում ադրբեջանական հասարակության համար:

«Կորոնավիրուս և ընդդիմություն», Ադրբեջանի իշխող «Ենի Ազերբայջան» կուսակցության փոխնախագահ Ալի Ահմեդովի համոզմամբ` դրանք են այսօր երկրի առջև ծառացած գլխավոր մարտահրավերները:

Շաբաթասկզբին Ահմեդովը, որ Բաքվի իշխանական համակարգի ամենաազդեցիկ ներկայացուցիչներից մեկն է համարվում, Facebook-ում «Պայքար երկու վիրուսների դեմ» վերնագրված մի գրառում էր կատարել` պնդելով, թե Ադրբեջանի իշխանությունները պետք է միաժամանակյա պայքար ծավալեն թե՛ կորոնավիրուսի և թե՛ ընդդիմության դեմ:

Ըստ «Ազատության»՝ Ահմեդովի հիմնական թիրախը «Ժողովրդական ճակատ» կուսակցության առաջնորդ Ալի Քերիմլին է, որին բարձրաստիճան պաշտոնյան մեղադրում է երկրում կեղծ լուրեր տարածելու և «բնակչության շրջանում Ադրբեջանի իշխանությունների հանդեպ անվստահություն սերմանելու փորձերի մեջ»:

Ադրբեջանական ընդդիմության համոզմամբ` Ահմեդովի այս գրառումը ազդարարում է իշխանության ընդդիմախոսների դեմ համակարգված արշավի մեկնարկը: «Իշանությունները օգտվում են կորոնավիրուսի համաճարակի տարածումից` ընդդիմադիրների դեմ հալածանքների նոր ալիք նախաձեռնելու համար», - երեկ տարածած հայտարարության մեջ նշում էր երկրի մի շարք ընդդիմադիր կազմակերպություններին ու անհատներին միավորող «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը»:

Ընդդիմադիրների այս պնդումներն անհմին չեն: Ընդամենը երեք օրում արդեն երեք ընդդիմադիրներ են հայտնվել ճաղերի հետևում: «Մուսավաթ» կուսակցության և «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհրդի» անդամ Թոֆիք Յագուբլուն ձերբակալվեց կիրակի երեկոյան` իբր իր մասնակցությամբ տեղի ունեցած ճանապարհատրանսպորտային միջադեպից հետո խուլիգանական գործողություններ կատարելու մեղադրանքով:

Հաջորդ օրը բերման է ենթարկվել «Ժողովրդական ճակատ» կուսակցության Ջալիլաբադի տարածքային կազմակերպության անդամ Ամիր Մելիքովը, որին ներկայացված մեղադրանքն ավելի համահունչ էր ստեղծված իրավիճակին. իրավապահները երիտասարդ ակտիվիստին մեղադրեցին «համաճարակաբանական կանոնները խախտելու» համար: Նույն օրը Բաքվում վարչական կալանքի ենթարկվեց «Մահմեդական միասնություն» շարժման անդամ Սամիր Բաբաևը:

Դրան էլ գումարած Ժողճակատի ակտիվիստներից մեկին` Ֆուադ Ղահրամանլիին WhatsApp-ով սպառնալիքներ էին ուղարկվում: Դրանց հեղինակները պահանջում էին նրանից դադարեցնել քաղաքական գործունեությունը, գրառումներ չկատարել սոցիալական ցանցերում` հակառակ դեպքում Ղահրամանլիին սպառնալով «կոտրվածքներով և բացասական հետևանքներով»:

Այս իրավիճակում «Ժողովրդավարական ուժերի ազգային խորհուրդը» դիմել է միջազգային կառույցներին` կոչ անելով հստակորեն և համարժեքորեն արձագանքել ընդդիմադիրների դեմ հալածանքների նոր ալիքին և թույլ չտալ Ալիևի վարչակազմին «կորոնավիրուսի համաճարակից օգտվելով` էլ ավելի ամրապնդել բռնապետությունը»:
Ընդդիմադիրները նաև կոչ են ուղղել ադրբեջանական իշխանություններին` նշելով, որ կիրառվող բռնաճնշումները «էլ ավելի են սաստկացնելու ժողովրդական ցասումը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 1519 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am