Իսկական սադիզմ՝ Հայաստանի սահմանակից հարևանի հանդեպ

Հարևան Իրանի հանդեպ ամերիկյան պատժամիջոցները երկար պատմություն ունեն, որոնց բազմիցս անդրադարձել ենք, բայց որ Իրանում կորոնավիրուսի պայմաններում ամերիկյան պատժամիջոցները կշարունակվեին գործել հիմա՝ սա արդեն սադիզմի վառ օրինակ է:

Իրանի նախագահ Հասան Ռոհանին մարտի 23-ին հայտարարել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Թեհրանին օգնելու Վաշինգտոնի պատրաստակամությունը կեղծ է, և իրենք ԱՄՆ-ից եկող օգնության կարիքը չունեն: «Այն փաստը, որ ամերիկացիներն ասում են, իբր իրենք պատրաստ են օգնել Իրանին կորոնավիրուսային ճգնաժամի ընթացքում, պատմության ամենամեծ սուտն է»,-նշել է Ռոհանին՝ հավելելով. «Այնպիսի տպավորություն է, որ ինչ-որ մեկը, որը կանգնել է աղբյուրի մոտ և չի թողնում օգտագործել աղբյուրի ջուրը, հիմա ջրի կեղտոտ բաժակն է մեկնում ու ասում, որ ուզում է օգնել»,- հավելել է Իրանի նախագահը:

Ռոհանին նաև մեղադրել է ԱՄՆ-ին այն խնդիրների համար, որոնց այսօր բախվում է Իրանը: «Դուք փակել եք աղբյուրի ջուրը, դուք արգելափակել եք նավթի վաճառքը, դուք արգելափակել եք մեր բանկային գործարքները: Մեզ պետք չէ ձեր կեղտոտ ջրի բաժակը»,- հայտարարել է Ռոհանին:

Իրանցի առաջնորդը նշել է նաև, որ ներկայում ամերիկյան պատժամիջոցների պատճառով տիրող իրավիճակի պայմաններում երկրին Վաշինգտոնից օգնություն պետք չէ:

Նկատենք, որ ավելի վաղ, Իրանի արտաքին գործերի նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը հայտարարել էր, որ այն վարքագիծը, որը Միացյալ Նահանգները դրսևորում է Իրանի ժողովրդի նկատմամբ, հանցագործություն է ընդդեմ մարդկության: «Բանկային և ֆինանսական սահմանափակումները չեն բնորոշում մարդասիրական իրեր ես գնում, թե ոչ: Երբ բանկը վտանգավոր է համարում Իրանի հետ գործարք կատարելը, այն պարզապես փակում է դուռը»,- Զարիֆին մեջբերում է իրանական «Մեհր» գործակալությունը:

Իրանցի նախարարի խոսքով՝ բժշկական սարքավորումների եվրոպական արտադրողներն իրենց ապրանքները չեն վաճառում Իրանին, քանի որ ԱՄՆ-ն վերջիններիս սպառնում է պատժամիջոցներով: «ԱՄՆ-ն տարբեր եղանակներով տնտեսական և բժշկական ահաբեկչություն է իրականացնում Իրանի դեմ: Իրավական տեսանկյունից նայելով՝ դա հանցագործություն է մարդկության դեմ»,- շեշտել է Զարիֆը:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ամերիկացի պաշտոնյաներն օգնություն են առաջարկել Իրանին, Զարիֆը հայտարարել է, որ այդ առաջարկը «կեղծավորություն» էր: «Օրեր առաջ պետքարտուղար Պոմպեոն խնդրել է մյուս երկրներին պայմաններ ստեղծել Իրանին օգնելու համար կորոնավիրուսի դեմ պայքարում: Այն ամենն ինչ ԱՄՆ-ն կարող է անել, միջամտելը դադարեցնելն է»,- հավելել է Զարիֆը:

Այսպես, Իրանի իշխանությունները մերժում են կորոնավիրուսի դեմ պայքարում օժանդակություն ցուցաբերելու Վաշինգտոնի առաջարկը: Այդ մասին երկրի պետական հեռուստատեսության եթերում հայտարարել է նաև Իսլամական Հանրապետության գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին: «Ամերիկացիները մի քանի անգամ ասել են, թե պատրաստ են մեզ դեղորայք տրամադրել: Նրանք դա կրկնել են մի քանի անգամ` պնդելով, որ մեզ մնում է միայն խնդրել, և նրանք դեղորայք ու սարքավորումներ կառաքեն: Դա բավական տարօրինակ առաջարկ է, քանի որ Վաշինգտոնն ինքը բախվել է այն դեղամիջոցների պակասին, որոնք թույլ կտային դիմակայել կորոնավիրուսի համաճարակին: Դա են խոստովանում մի շարք ամերիկյան քաղաքների ղեկավարները, ինչպես նաև առողջապահության ոլորտի պաշտոնյաները` ասելով, որ այս հարցում բազմաթիվ խնդիրներ են առկա: Եթե դուք բավարար քանակությամբ սարքավորումներ ունեք, դրանք ձեզ պահեք», - դիմելով ԱՄՆ իշխանություններին` հայտարարում էր Խամենեին:

Դեռևս երեք շաբաթ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել էր, որ իր երկիրը պատրաստ է օգնել Իրանին՝ կորոնավիրուսի դեմ պայքարում: Նրա խոսքով՝ կորոնավիրուսի դեմ պայքարի համար պատասխանատու է փոխնախագահ Մայք Փենսի գլխավորած հատուկ խումբը: «Մենք հիանալի խումբ ունենք: ԱՄՆ-ն ունի աշխարհի լավագույն բժիշկները», – հայտարարել է Թրամփը: ԱՄՆ նախագահը նաև նշել է, որ կորոնավիրուսի դեմ պայքարում Վաշինգտոնը օգնություն է տրամադրում «շատ այլ երկրների»: «Մենք կօգնեինք Իրանին, եթե նրանք ցանկանային: Նրանք շատ են տուժել», – նշել է Թրամփը:

Մի կողմից պատժելը, այնուհետև աջակցություն հայտնելն, իսկապես, ոչ այլ ինչ է, քան պարզ կեղծավորություն Միացյալ Նահանգների կողմից, եթե ամենաէլեմենտար հարցերում Միացյալ Նահանգները պահպանում են Իրանի նկատմամբ պատժամիջոցները, այդ երկիրը չի կարող որևէ երկրից գնել այս, կամ այն ապրանքը:
Ստացվում է, միայն իր «մեկնած» ձեռքով ԱՄՆ-ը ձգտում է Իրանի իշխանություններին ենթարկեցնել իրեն՝ «օգնություն՝ ազդեցության դիմաց» սկզբունքով:

Ի դեպ, Ռուսաստանն ԱՄՆ-ին ևս կոչ է արել չեղարկել Իրանի նկատմամբ միակողմանի պատժամիջոցները՝ կորոնավիրուսի տարածման ֆոնին: ՌԴ ԱԳ փոխնախարար Սերգեյ Ռյաբկովի խոսքով՝ Վաշինգտոնում հիանալի հասկանում են, որ Իրանը տուժում է աննախադեպ կոշտ պատժամիջոցներից, սակայն ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները հետապնդում են սեփական աշխարհաքաղաքական նպատակները:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 3946 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am