Հավատարիմ իրավահաջորդ չկար, իսկ դավաճանությունը չէր բացառվում

Ռուսաստանի Սահմանադրական դատարանը շտապ կարգով քննարկում է սահմանադրության փոփոխությունները: Ռուսաստանի Դաշնության նախագահ Վլադիմիր Պուտինը խնդրել է Սահմանադրական դատարանին արտահայտվել, մասնավորապես գործող նախագահի լիազորությունների ժամկետի զրոյացման վերաբերյալ: Այս մասին գրում է Независимая газета պարբերականը:

Tert.am-ը ներկայացրել է հոդվածը, որում նշվում է, թե այլ կերպ ասած՝ սահմանադրական փոփոխություններից հետո Պուտինը ևս երկու անգամ կկարողանա իր թեկնածությունն առաջադրել նախագահ դառնալու համար:

«Սոցիալական մարկետինգի ինստիտուտ» հետազոտական ընկերության կողմից հարցվածների 57%-ը պատասխանել է, որ 2024 թվականին կքվեարկի գործող նախագահի օգտին: Այնուամենայնիվ այստեղ պետք է մի վերապահում անել: Պուտինը ցանկանում է, որ իրավունք ունենա ևս մեկ անգամ թեկնածություն առաջադրել, բայց նա դեռևս չի հայտարարել, որ հստակ օգտվելու է այդ իրավունքից:

Այդ դեպքում ինչի՞ համար է պետք լիազորությունները զրոյացնելու մանևրը: Նախևառաջ Պուտինը դեռևս չի հայտնվել այնպիսի իրավիճակում, երբ նրան իրոք պետք է հեռանալ: 2008 թվականին նա պաշտոնը փոխանցեց Դմիտրի Մեդվեդևին, բայց պահպանեց և՛ վարկանիշը, և՛ վերադառնալու հնարավորությունը: Սահմանադրության առաջարկված փոփոխություններն առանց լիազորությունների ժամկետը զրոյացնելու նրան արդեն վերադառնալու հնարավորություն չեն տալիս և Ռուսաստանի քաղաքական քարտեզի վրա չեն թողնում այնպիսի կետեր, որտեղ կարող է հայտնվել Պուտինը:

Բացի այդ, գործող նախագահը դեռևս չգիտի, թե 2024 թվականի հեռանկարում իրեն ինչպես կպահի էլիտան, այդ թվում՝ ամենահավատարիմ և նվիրված, ստուգված մարդիկ: Ներկայիս, և նույնիսկ բարեփոխված օրենքների պարագայում նա չի կարող երաշխավորել տեսական իրավահաջորդի հավատարմությունն ու բացառել դավաճանությունը: Պուտինն առայժմ չի ցանկանում փորձարկումներ անել:

Հատկանշական է այն, որ առաջարկված «զրոյացումը» բոլոր կողմնակիցների կողմից բնութագրվում է որպես քայլ, ուղղված երկրի կայունության պահպանմանը:
Միևնույն ժամանակ Վլադիմիր Պուտինն իշխանության ղեկին է արդեն 20 տարի: Սահմանադրության ներկայիս արագ խմբագրումը վկայում է համակարգի կողմից կայունությունն ապահովելու անկարողության մասին: Ստացվում է, որ այս տարիներին Ռուսաստանում գործել է միայն մեկ ինստիտուտ` անձնական իշխանությունը, Պուտինի հեղինակությունը:

Ինչևէ, Կրեմլում արդեն իսկ նշել են 2024 թվականի ընտրություններին Պուտինի մասնակցության պայմանները:

Վլադիմիր Պուտինի մասնակցությունը նախագահի ընտրություններին, որոնք նշանակված են 2024 թվականին, կախված կլինի մի քանի գործոններից: Այդ մասին ասել է պետության ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:
Մասնավորապես համաշխարհային տնտեսության վիճակից, կորոնավիրուսի հետևանքներից և տարածաշրջանային հակամարտություններից՝ ճշտել է նա: «Աշխարհում տիրող իրադրությունը լավ հայտնի է, այն շատ ու շատ անհանգիստ է»,- արձանագրել է ռուս պաշտոնյան:

Նրա խոսքով՝ «նման ոչ դյուրին տարիներին որոշ երկրներ որոշումներ են ընդունել գործող նախագահի համար այնուհետև էլ իր ճանապարհին մնալու հնարավորության մասին»: «Այս ոչ դյուրին տարիներին վիթխարի նշանակություն ունի իշխանության կայունությունը, իշխանության հաստատունությունը, իշխանության հետևողականությունը»,- ընդգծել է Պեսկովը: «Ըստ երևույթին դրանով էլ ղեկավարվել է Տերեշկովան, դա եղել է նրա փաստարկումը, որին համաձայնել է նախագահ Պուտինը»:

Մետաքսյա Շալունց

դիտվել է 2353 անգամ
Լրահոս
Աղվերանի անտառում ծառից կախված երիտասարդ տղայի մարմին է հայտնաբերվել Պարեկները վարորդներին տալիս են օգտագործվա՞ծ մուշտուկներ․ ՀՀ ՆԳ նախարարը տեղյակ չէ խնդրից․ Politik.am Լավրովն ու Փեզեշքիանը հանդիպել են «Թուրքիան այլևս առաջվանը չէ»․ Էրդողան ԿԸՀ-ն դիտորդների է հավատարմագրել ՏԻՄ ընտրությունների համար Bloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի» Արտակարգ իրավիճակ Իսպանիայում․ կա 4 զոհ Ռեալը թաղված է մանիպուլյացիաների մեջ․ Լա Լիգայի նախագահ Լավրովը կողմ է Հարավային Կովկասում «3+3» ձևաչափի զարգացմանը Փաշինյանը փաստացի վառեց դեպի Արցախի ադրբեջանացում տանող «կանաչ լույսը»․ Շարմազանով Արցախցիներին COP 17-ում մերժել են տաղավար տրամադրել. Բեգլարյան Սասուն Խաչատրյանը կանաչ տարածքի հաշվին երկհարկանի շինություն է կառուցել․ «Հետք» ՀՀ Կառավարության որոշումը խախտում է միջազգային արբիտրաժի որոշումը․ «Տաշիր Կապիտալ» «Քանաքեռցի Տույի» և ևս 4 անձի սպանության գործով մեղադրյալները դատապարտվել են 8,5 տարվա ազատազրկման Ապարանի ԲԿ-ում նորածին է մահացել. հարազատները բժիշկերին մեղադրում են անգործության մեջ Ֆրանսիայի մի շարք շրջաններում պարետային ժամ կսահմանվի Ուկրաինան ներողություն է խնդրել Աղբալյանական լինելը պատիվ է. ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» Ուսանողական միության Վարչություն Առաջիկա 15 օրը ընդդիմադիր դաշտում շատ կարևոր գործողություն է լինելու․ Սուրեն Սուրենյանց (video) Խայտառակություն․ Արարատ Միրզոյանին ասել են՝ գնա, «ճպճպացող քծնանքով» խոսիր այդ մասին․ Սուքիասյան (video) Սամվել Կարապետյան, մի՛ նեղացեք, չեն կարողանալու․ Նաիրա Զոհրաբյան (video) Նիկո՛լ, Զուլֆուգարովը «կայֆավատ է» լինում քեզ վրա, դու ի՞նչ ֆորում ես անում. Գառնիկ Դանիելյան (video)
Ամենաընթերցվածները
Շուտով
Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է քաղաքագետ Երվանդ Բոզոյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է արտակարգ և լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանը Հոկտեմբերի 20-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայաստանի դեմոկրատական կուսակցության նախագահ Արամ Սարգսյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 10։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Հովհաննես Իշխանյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Գառնիկ Դանիելյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Նաիրա Զոհրաբյանը Հոկտեմբերի 19-ին՝ ժամը 11։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սուրեն Սուրենյացը Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արմինե Ադիբեկյանը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Սերգեյ Շաքարյանցը Հոկտեմբերի 16-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աշոտ Անդրեասյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am