Թաքուն քայլեր՝ լրատվամիջոցների դեմ

Ժողովուրդ օրաթերթը գրում է. «Քանի դեռ ողջ աշխարհը խառնված է կորոնավիրուսի դեմ պայքարի մեխանիզմների մշակմամբ ու կիրառմամբ, Հայաստանում թաքուն-թաքուն քայլեր են ձեռնարկվում լրատվամիջոցների դեմ: Բուքմեյքերական ընկերությունների գովազդներն արգելելու մասին օրենքը դեռ չմարսած՝ այժմ էլ ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը հանդես է եկել մի օրենսդրական նախաձեռնությամբ, որով առաջարկում է այժմ էլ արգելել վարկային կազմակերպությունների գովազդը հեռուստատեսությամբ, ռադիոյով և համացանցում:

Ինչպես հայտնի է, նախորդ տարվա նոյեմբերին խորհրդարանում քննարկումներ էին ծավալվել՝ բուքմեյքերական ընկերությունների գործունեության հետ կապված: Եվ նախագծի համահեղինակ, ԱԺ փոխխոսնակ Ալեն Սիմոնյանը մեկնաբանում էր, թե հեռուստատեսությունում և ռադիոյում բուքմեյքերական ընկերությունների գովազդները նպաստում են խաղամոլների թվի աճին:


Հիմա էլ նույնկերպ փորձ է արվում արգելել վարկային կազմակերպությունների գովազդը լրատվամիջոցներում: Այնպիսի տպավորություն է, որ ԱԺ-ում մրցավազք է, թե ով ինչպես կարող է լրատվամիջոցների գործունեությունը դժվարացնող, խոչընդոտող օրինագիծ բերել` այդպիսով աչքի ընկնելով: Եվ շատ հաճախ այդ օրենքները «հոնքը ուղղելու փոխարեն, աչքն են հանում»: Ինչո՞ւ. նույնիսկ եփած հավին է պարզ, որ ինչպես բուքմեյքերական, այնպես էլ վարկային կազմակերպությունների գովազդի արգելքը լրատվամիջոցներով բացասական ազդեցություն կունենա ԶԼՄ-ների ֆինանսական վիճակի, հետևաբար նաև գործունեության վրա:

Հիշեցնենք, որ բուքմեյքերական ընկերությունների պարագայում դիմադրությունն այնքան մեծ էր, որ, ի վերջո, թույլատրվեց 3 րոպե գովազդ հեռուստատեսությամբ և ռադիոյով հեռարձակել, ինչպես նաև համացանցում, սակայն արտաքին գովազդների ծավալի կրճատմամբ: Հիմա նույն անտրամաբանական ճանապարհով է գնում նաև «Թրանսփարենսի ինթերնեշնլ» կազմակերպության նախկին աշխատակից Արտակ Մանուկյանը` առաջարկելով արգելել սպառողական վարկերի տրամադրման ցանկացած տեսակի գովազդ, այդ թվում՝ ռադիոյով, հեռուստատեսությամբ, բջջային կապի միջոցով և համացանցում:

Այսինքն՝ Մանուկյանը ոչ թե ձգտում է անբարեխիղճ վարկ տվողների դեմ պայքարել, քանի որ այնտեղ մեծ շահեր ու խոշոր ձկներ կան, որոնց դեմ պատգամավորն անկարող է, փոխարենը ընկել է լրատվամիջոցների հետևից, ուզում է գովազդն արգելել: Սա տարակուսելի է այն պատճառով, որ, մի կողմից, իշխանությունն ասում է` մեզ անհրաժեշտ է ունենալ թափանցիկ ֆինանսավորվող ԶԼՄ-ներ, մյուս կողմից՝ ԶԼՄ-ների օրինական ֆինանսավորման աղբյուրները հերթով փակում են:


Երեկ «Ժողովուրդ» օրաթերթը փորձեց նախագծի հեղինակ Արտակ Մանուկյանից պարզել՝ ինչ տրամաբանությամբ է նախագիծը ներկայացրել: Բազմազբաղ օրենսդիրը, սակայն, խուսափեց պատասխանել մեր հարցադրումներին՝ ասելով, թե նախագծում ամեն ինչ ասված է: Նկատենք, որ այս պատասխանի հեղինակը նույն այն Արտակ Մանուկյանն է, որ մինչ հեղափոխությունը ամեն ինչ կտար, որ իրեն որևէ լրագրող որևէ հարց տար, ու ինքն էլ ինքնադրսևորվեր հակակոռուպցիոն հերթական վերլուծությամբ: Հետաքրքիր է՝ ի՞նչ կոռուպցիոն գործարք կա այս նախագծի հետևում»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

դիտվել է 292 անգամ
Լրահոս
Դատարանի գլխավոր առաքելությունը իշխանությանը հարմար որոշումներ հաստատելը չէ․ փորձագետ ՍԴ-ն վերջ դրեց, եւ դրոշը տվեց ընդդիմության ձեռքը. Հակոբ Բադալյան Ուժեղ քամին վնասներ է հասցրել Երևանում և Գեղարքունիքում Քնաբեր ու սպիտակ աղմուկ․ Անգլիայի պատրաստությունը Մեքսիկայի դեմ խաղին Ջրաշենում վեճը վերածվել է դանակահարության․ կա ևս մեկ հոսպիտալացված ՍԴ-ի որոշումից հետո Հայաստանը կունենա ապալեգիտիմ խորհրդարան․ Մելիքյան Ընդդիմությունը ՍԴ որոշումից հետո պահանջում է իշխանափոխություն և հայտարարում քաղաքական պայքարի մասին ՍԴ որոշումը նշանակում է ինստիտուցիոնալ փլուզում և իրավական համակարգի ճգնաժամ․ Ամստերդամ Գազի բալոնի պայթյուն և հրդեհ Արմավիրի մարզի Արևիկ գյուղում. փայտաշեն տնակ է այրվել Խոշոր հրդեհ՝ Սյունիքում․ ավտովոզը և 5 ավտոմեքենաներ վերածվել են մոխրակույտի Ստեփանավանում բախվել են «ՎԱԶ 2121»-ը և «Lada Priora»-ն․ կան վիրավորներ Արդարության և արդարադատության վրա վերջնականապես տատապանաքար դրվեց ՍԴ այս որոշմամբ․ Տոնոյան Սևան-Մարտունի ավտոճանապարհին բախվել են «ՎԱԶ 2106»-ը և «Opel»-ը․ կա վիրավոր Վերաքննիչ դատարանը մերժել է Անդրանիկ Թևանյանի նկատմամբ կիրառված կալանքի դեմ բողոքը Տրոլեյբուսի սնուցման ձողը վնասել է էլեկտրական լարերը, որոնք էլ ընկել են թիվ 54 ավտոբուսի վրա ՍԴ որոշումը, տարբեր պատճառներով, «արդարացրեց» բոլորի սպասումները. Արփինե Հովհաննիսյան Որտեղի՞ց հայտնվեց «300 հազար ադրբեջանցիների վերադարձի» թեզը, եւ ի՞նչ են ցույց տալիս պաշտոնական թվերը Պուտինը ՌԴ զորքերին հրամայել է հարվածներ հասցնել Ուկրաինայի ռազմարդյունաբերական ենթակառուցվածքներին Ովքեր են հարվածի տակ. Ռեալում խաղացողների գերբեռնվածություն է ՍԴ-ն, դրսևորելով ակնհայտ կանխակալություն, հաստատեց Սահմանադրության 2-րդ հոդվածի ոտնահարումը Իրանը, ՌԴ-ն ու Ադրբեջանը երկաթուղային բեռնափոխադրումների բարելավման վերաբերյալ հուշագիր են ստորագրել Սպասվում են հորդառատ անձրևներ․ օդի ջերմաստիճանը կնվազի ՍԴ-ն հրապարակել է որոշումը 5 խորհուրդ՝ բնության գրկում անվտանգ հանգստի համար. ՀՎԿԱԿ ընդհատվել է քննության գնահատականների բողոքարկման գործընթացը
Ամենաընթերցվածները
Շուտով
Հուլիսի 3-ին՝ ժամը 14։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հայկ Նահապետյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Դերենիկ Մալխասյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արեգա Հովսեփյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 13։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Մենուա Սողոմոնյանը Հուլիսի 3-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հարություն Մնացականյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 15։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Աննա Այվազյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։30-ին, Հայելի ակումբի հյուրն է Արամ Գասպարի Սարգսյանը Հուլիսի 2-ին՝ ժամը 12։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Արման Աբովյանը Հուլիսի 1-ին՝ ժամը 16։00-ին, Հայելի ակումբի հյուրն է Հենրիխ Դանիելյանը
Հետևեք մեզ Viber-ում https://cutt.ly/5wn8sJBS
Hayeli.am